Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.01/22(565) Հոդ.278
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 սեպտեմբերի 2016 թ.

թիվ 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման շրջանակ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.20-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 158-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  20/02

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խմբերի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից ոչ ցածր ռիսկային դասակարգված հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի վրա:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) Ֆինանսական խումբ` համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասի,

2) Կանոնակարգ 20/01` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 157-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» Կանոնակարգ 20/01,

3) Կանոնակարգ 2` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2,

4) Կանոնակարգ 3/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02,

5) Կանոնակարգ 4/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02,

6) Կանոնակարգ 10/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02,

7) Կանոնակարգ 14` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14,

8) «Ֆինանսական խմբի (մեկ) փոխառու»`

ա. ֆինանսական խմբի առնվազն երկու անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի որևէ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը (առկայության դեպքում), կամ

բ. ֆինանսական խմբի առնվազն մեկ անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի այլ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը, ընդ որում, սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությամբ սահմանված պարտավորությունը` ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի կառավարչի առկայության դեպքում նաև տվյալ ֆոնդի կառավարչի ներդրումային ֆոնդի նկատմամբ ֆինանսական խմբի փոխառուի պարտավորությունն է,

9) «Ֆինանսական խմբի հետ կապված անձ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձ, որը պարտավորություն ունի ֆինանսական խմբի առնվազն երկու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,

10) «Խնդրահարույց ներխմբային գործարքներ»` «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն հաշվեկշռային և հետհաշվեկշռային ներխմբային գործարքները, որոնք.

ա. Էականորեն վատթարացրել կամ կարող են վատթարացնել գործարքի մի կողմի հիմնական տնտեսական նորմատիվները, և/կամ

բ. կնքվում(ել) են ոչ շուկայական պայմաններով և/կամ

գ. կարող են ոտնահարել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շահերը,

11) «Ոչ շուկայական պայմաններով կնքված գործարքներ»` գործարքներ, որոնք կնքվում են ֆինանսական խմբի անդամի հետ ավելի բարենպաստ պայմաններով, քան միևնույն ժամկետայնությամբ, միանման ռիսկայնությամբ, միանման իրավական կարգավիճակ ունեցող և միևնույն բնագավառում գործող այլ անձանց հետ,

12) «ՌԿԱ»` ռիսկով կշռված ակտիվ,

13) Սույն կանոնակարգում կիրառվող ֆինանսական խմբերի և ենթախմբերի տեսակները սահմանված են Կանոնակարգ 20/01-ով։

 

ԲԱԺԻՆ II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

4. Բանկային խումբը և բազմապրոֆիլ խմբի բանկային ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 2-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվների) բանկային խմբի և բանկային ենթախմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, բանկային խմբի և բանկային ենթախմբի` Կանոնակարգ 2-ով սահմանված Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները հաշվարկվում են սույն կանոնակարգով սահմանված համապատասխանաբար ֆինանսական խմբի (ենթախմբի) փոխառու հանդիսացող անձի (անձանց) և ֆինանսական խմբի (ենթախմբի) հետ կապված անձի (անձանց) նկատմամբ: Բանկային խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:

5. Ապահովագրական խումբը և բազմապրոֆիլ խմբի ապահովագրական ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 3/02-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ արտարժույթի տնօրինման նորմատիվի) ապահովագրական խմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, ապահովագրական խմբի և ապահովագրական ենթախմբի` Կանոնակարգ 3/02-ով սահմանված Ն5 նորմատիվը հաշվարկվում է սույն կանոնակարգով սահմանված ֆինանսական խմբի մեկ փոխառու հանդիսացող անձանց նկատմամբ: Ապահովագրական խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:

6. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ խմբերը հաշվարկում են հետևյալ տնտեսական նորմատիվները`

1) Կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,

2) Ֆինանսական խմբի մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,

3) Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգի հաշվարկման կարգի:

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

7. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը հաշվարկված ագրեգացման եղանակով սահմանվում է 100 տոկոս:

8. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի մեկ փոխառուի գծով ռիսկի (Ն2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:

9. Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը սահմանվում է տվյալ խնդրահարույց գործարք(ներ)ն ակտիվ կամ պայմանական պարտավորություն ճանաչող խմբի անդամի, իսկ ապահովագրության (վերաապահովագրության) դեպքում խմբի անդամ ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության ընդհանուր կապիտալի 0%-5% փակ միջակայքում:

Ընդ որում, ներխմբային գործարքները խնդրահարույց են ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվում են տվյալ ֆինանսական խմբի խնդրահարույց գործարքների շրջանակը, սահմանաչափերը և դրանց կիրառման ժամկետները: Կենտրոնական բանկը կարող է պահանջել, որպեսզի մարվեն այն խնդրահարույց գործարքները, որոնք իրականացվել և/կամ գործում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահին:

 

ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի ընդհանուր նորմատիվային կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԸԿխ

=

  n
ԸԿi -
  i 

 Մ

       

 

Որտեղ`

ԸԿխ Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ
ԸԿi

Ֆինանսական խմբի մեջ մտնող i-րդ ֆինանսական կազմակերպության ընդհանուր նորմատիվային կապիտալն է եռամսյակի միջին ամսական կտրվածքով` հաշվարկված
Բանկի կամ բանկային ենթախմբի համար Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով
ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության կամ ապահովագրական ենթախմբի համար Կանոնակարգ 3/02-ով սահմանված կարգով
վարկային կազմակերպության համար Կանոնակարգ 14-ով սահմանված կարգով
ներդրումային ընկերության համար Կանոնակարգ 4/02-ով սահմանված կարգով
ներդրումային ֆոնդի կառավարչի համար Կանոնակարգ 10/02-ով սահմանված կարգով

Մ Ֆինանսական խմբի մեջ մտնող կազմակերպությունների` խմբի անդամ այլ կազմակերպությունների կապիտալներում մասնակցությունների գումարն է, որը տվյալ կազմակերպության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած նորմատիվային դաշտի համաձայն չի նվազեցվել:

 11. Կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԸԿխ

Ն1

=

_____

ԿՊխ

 

Որտեղ`

ԸԿխ

Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ

ԿՊխ

Ֆինանսական խմբի կապիտալի պահանջ

 

Խմբի կապիտալի պահանջը հաշվարկվում է`

ԿՊխ

=

  n
ԿՊi
  i

 

       

 

Որտեղ`

ԿՊi

Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության նորմատիվային կապիտալի պահանջն է` հաշվարկված եռամսյակի միջին ամսական կտրվածքով:

 

Ֆինանսական կազմակերպությունների կապիտալների պահանջները`

1) Բանկի կամ բանկային ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է` Ն12/100% x ՌԿԱ-ից և բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն12-ը, բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և ՌԿԱ-ն սահմանված են Կանոնակարգ 2-ով,

2) Ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության կամ ապահովագրական ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է ՌԿԱ+ՎՊՄ-ից և Ն1.1-ի նվազագույն չափից առավելագույնին: ՌԿԱ-ն, ՎՊՄ-ն և Ն1.1-ը սահմանված են Կանոնակարգ 3/02-ով,

3) Վարկային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 14-ով,

4) Ներդրումային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 4/02-ով,

5) Ներդրումային ֆոնդի կառավարիչների կապիտալի պահանջը հավասար է ընդհանուր կապիտալի նվազագույն չափին: Ներդրումային ֆոնդի կառավարիչների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված է Կանոնակարգ 10/02-ով:

12. Սույն կանոնակարգի 11-րդ կետի 1-5-րդ ենթակետերի ՌԿԱ-ների հաշվարկներում չեն ընդգրկվում ֆինանսական խմբի անդամ ֆինանսական կազմակերպությունների միջև ներխմբային գործարքները` ներառյալ խմբի անդամ այլ ֆինանսական կազմակերպության կապիտալում մասնակցության այն մասը, որը նվազեցվել է ընդհանուր նորմատիվային կապիտալից սույն կանոնակարգի գլուխ 5-ի 10-րդ կետի համաձայն:

13. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը հաշվարկվում է`

 

Ներմուծեք նկարագրությունը_10168

Որտեղ`
 

ԸԿխ Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ (հաշվարկված սույն Կանոնակարգի 10-րդ կետի համաձայն)

Ռi

Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի գծով ռիսկի չափն է, որը որոշվում է՝
Բանկի կամ բանկային ենթախմբի համար Կանոնակարգ 2-ով
ապահովագրական և վերաապահովագրական ընկերության, ապահովագրական ենթախմբի համար Կանոնակարգ 3/02-ով
վարկային կազմակերպության համար Կանոնակարգ 14-ով
ներդրումային ընկերության համար ռիսկը ներդրումային ընկերության կողմից իր անունից և իր հաշվին արժեթղթերով գործառնությունների, արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման իրականացմամբ, ինչպես նաև փոխառությունների տրամադրմամբ պայմանավորված ներդրումային ընկերության նկատմամբ ծագած դեբիտորական պարտավորությունների գումարն է:

ՌՖi

Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի արժեթղթերում (բանկ փոխառուի դեպքում` նաև ավանդներում) ներդրումների չափն է անուղղակիորեն՝ ներդրումային ֆոնդի միջոցով: Այս ցուցանիշը հաշվարկվում է ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի կառավարչի առկայության դեպքում: Այն հավասար է ՝

ՌՖi= ՄՖ x ՆՓ

 

ՄՖ

Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության ներդրումային ֆոնդում մասնակցության չափ (բացարձակ արժեքով)

ՆՓ

Տվյալ ներդրումային ֆոնդի տվյալ փոխառուի արժեթղթերում (բանկի դեպքում` նաև ավանդներում) ներդրումներ` ֆոնդի ակտիվների նկատմամբ տոկոսային մեծությամբ:

 

ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ֆինանսական խմբի հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են եռամսյակային կտրվածքով, իսկ

1) ֆինանսական խմբի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և խնդրահարույց ներխմբային գործարքների առավելագույն չափի նորմատիվները նաև համապատասխանաբար ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի և գործարքների ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,

2) բանկային խմբի (ենթախմբի) Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,

3) ապահովագրական խմբի (ենթախմբի) Ն3 և Ն5 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

15. Բազմապրոֆիլ խմբի բանկային և/կամ ապահովագրական ենթախմբերը սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն տնտեսական նորմատիվները հաշվարկելուց հետո դրանք ագրեգացնում են բազմապրոֆիլ խմբի այլ անդամների տնտեսական նորմատիվների հետ սույն գլխով սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան