«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 սեպտեմբերի 2016 թ.
թիվ 158-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման շրջանակ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.20-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 5 Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 158-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 20/02
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խմբերի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը:
2. Սույն կանոնակարգը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից ոչ ցածր ռիսկային դասակարգված հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի վրա:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) Ֆինանսական խումբ` համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասի,
2) Կանոնակարգ 20/01` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 157-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» Կանոնակարգ 20/01,
3) Կանոնակարգ 2` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2,
4) Կանոնակարգ 3/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02,
5) Կանոնակարգ 4/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02,
6) Կանոնակարգ 10/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02,
7) Կանոնակարգ 14` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14,
8) «Ֆինանսական խմբի (մեկ) փոխառու»`
ա. ֆինանսական խմբի առնվազն երկու անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի որևէ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը (առկայության դեպքում), կամ
բ. ֆինանսական խմբի առնվազն մեկ անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի այլ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը, ընդ որում, սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությամբ սահմանված պարտավորությունը` ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի կառավարչի առկայության դեպքում նաև տվյալ ֆոնդի կառավարչի ներդրումային ֆոնդի նկատմամբ ֆինանսական խմբի փոխառուի պարտավորությունն է,
9) «Ֆինանսական խմբի հետ կապված անձ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձ, որը պարտավորություն ունի ֆինանսական խմբի առնվազն երկու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,
10) «Խնդրահարույց ներխմբային գործարքներ»` «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն հաշվեկշռային և հետհաշվեկշռային ներխմբային գործարքները, որոնք.
ա. Էականորեն վատթարացրել կամ կարող են վատթարացնել գործարքի մի կողմի հիմնական տնտեսական նորմատիվները, և/կամ
բ. կնքվում(ել) են ոչ շուկայական պայմաններով և/կամ
գ. կարող են ոտնահարել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շահերը,
11) «Ոչ շուկայական պայմաններով կնքված գործարքներ»` գործարքներ, որոնք կնքվում են ֆինանսական խմբի անդամի հետ ավելի բարենպաստ պայմաններով, քան միևնույն ժամկետայնությամբ, միանման ռիսկայնությամբ, միանման իրավական կարգավիճակ ունեցող և միևնույն բնագավառում գործող այլ անձանց հետ,
12) «ՌԿԱ»` ռիսկով կշռված ակտիվ,
13) Սույն կանոնակարգում կիրառվող ֆինանսական խմբերի և ենթախմբերի տեսակները սահմանված են Կանոնակարգ 20/01-ով։
ԲԱԺԻՆ II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
4. Բանկային խումբը և բազմապրոֆիլ խմբի բանկային ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 2-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվների) բանկային խմբի և բանկային ենթախմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, բանկային խմբի և բանկային ենթախմբի` Կանոնակարգ 2-ով սահմանված Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները հաշվարկվում են սույն կանոնակարգով սահմանված համապատասխանաբար ֆինանսական խմբի (ենթախմբի) փոխառու հանդիսացող անձի (անձանց) և ֆինանսական խմբի (ենթախմբի) հետ կապված անձի (անձանց) նկատմամբ: Բանկային խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:
5. Ապահովագրական խումբը և բազմապրոֆիլ խմբի ապահովագրական ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 3/02-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ արտարժույթի տնօրինման նորմատիվի) ապահովագրական խմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, ապահովագրական խմբի և ապահովագրական ենթախմբի` Կանոնակարգ 3/02-ով սահմանված Ն5 նորմատիվը հաշվարկվում է սույն կանոնակարգով սահմանված ֆինանսական խմբի մեկ փոխառու հանդիսացող անձանց նկատմամբ: Ապահովագրական խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:
6. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ խմբերը հաշվարկում են հետևյալ տնտեսական նորմատիվները`
1) Կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,
2) Ֆինանսական խմբի մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,
3) Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգի հաշվարկման կարգի:
ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
7. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը հաշվարկված ագրեգացման եղանակով սահմանվում է 100 տոկոս:
8. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի մեկ փոխառուի գծով ռիսկի (Ն2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:
9. Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը սահմանվում է տվյալ խնդրահարույց գործարք(ներ)ն ակտիվ կամ պայմանական պարտավորություն ճանաչող խմբի անդամի, իսկ ապահովագրության (վերաապահովագրության) դեպքում խմբի անդամ ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության ընդհանուր կապիտալի 0%-5% փակ միջակայքում:
Ընդ որում, ներխմբային գործարքները խնդրահարույց են ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվում են տվյալ ֆինանսական խմբի խնդրահարույց գործարքների շրջանակը, սահմանաչափերը և դրանց կիրառման ժամկետները: Կենտրոնական բանկը կարող է պահանջել, որպեսզի մարվեն այն խնդրահարույց գործարքները, որոնք իրականացվել և/կամ գործում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահին:
ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի ընդհանուր նորմատիվային կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԸԿխ |
= |
n |
Մ |
Որտեղ` |
|
ԸԿխ | Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ |
ԸԿi |
Ֆինանսական խմբի մեջ մտնող i-րդ ֆինանսական կազմակերպության ընդհանուր նորմատիվային կապիտալն է եռամսյակի միջին ամսական կտրվածքով` հաշվարկված |
Մ | Ֆինանսական խմբի մեջ մտնող կազմակերպությունների` խմբի անդամ այլ կազմակերպությունների կապիտալներում մասնակցությունների գումարն է, որը տվյալ կազմակերպության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած նորմատիվային դաշտի համաձայն չի նվազեցվել: |
11. Կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԸԿխ |
|||
Ն1 |
= |
_____ | |
ԿՊխ |
|
Որտեղ` |
|
ԸԿխ |
Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ |
ԿՊխ |
Ֆինանսական խմբի կապիտալի պահանջ |
Խմբի կապիտալի պահանջը հաշվարկվում է`
ԿՊխ |
= |
n |
|
Որտեղ` |
|
ԿՊi |
Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության նորմատիվային կապիտալի պահանջն է` հաշվարկված եռամսյակի միջին ամսական կտրվածքով: |
Ֆինանսական կազմակերպությունների կապիտալների պահանջները`
1) Բանկի կամ բանկային ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է` Ն12/100% x ՌԿԱ-ից և բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն12-ը, բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և ՌԿԱ-ն սահմանված են Կանոնակարգ 2-ով,
2) Ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության կամ ապահովագրական ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է ՌԿԱ+ՎՊՄ-ից և Ն1.1-ի նվազագույն չափից առավելագույնին: ՌԿԱ-ն, ՎՊՄ-ն և Ն1.1-ը սահմանված են Կանոնակարգ 3/02-ով,
3) Վարկային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 14-ով,
4) Ներդրումային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 4/02-ով,
5) Ներդրումային ֆոնդի կառավարիչների կապիտալի պահանջը հավասար է ընդհանուր կապիտալի նվազագույն չափին: Ներդրումային ֆոնդի կառավարիչների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված է Կանոնակարգ 10/02-ով:
12. Սույն կանոնակարգի 11-րդ կետի 1-5-րդ ենթակետերի ՌԿԱ-ների հաշվարկներում չեն ընդգրկվում ֆինանսական խմբի անդամ ֆինանսական կազմակերպությունների միջև ներխմբային գործարքները` ներառյալ խմբի անդամ այլ ֆինանսական կազմակերպության կապիտալում մասնակցության այն մասը, որը նվազեցվել է ընդհանուր նորմատիվային կապիտալից սույն կանոնակարգի գլուխ 5-ի 10-րդ կետի համաձայն:
13. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը հաշվարկվում է`
Որտեղ` |
|
ԸԿխ | Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ (հաշվարկված սույն Կանոնակարգի 10-րդ կետի համաձայն) |
Ռi |
Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի գծով ռիսկի չափն է, որը որոշվում է՝ |
ՌՖi |
Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի արժեթղթերում (բանկ փոխառուի դեպքում` նաև ավանդներում) ներդրումների չափն է անուղղակիորեն՝ ներդրումային ֆոնդի միջոցով: Այս ցուցանիշը հաշվարկվում է ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի կառավարչի առկայության դեպքում: Այն հավասար է ՝ |
ՌՖi= ՄՖ x ՆՓ
ՄՖ |
Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության ներդրումային ֆոնդում մասնակցության չափ (բացարձակ արժեքով) |
ՆՓ |
Տվյալ ներդրումային ֆոնդի տվյալ փոխառուի արժեթղթերում (բանկի դեպքում` նաև ավանդներում) ներդրումներ` ֆոնդի ակտիվների նկատմամբ տոկոսային մեծությամբ: |
ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Ֆինանսական խմբի հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են եռամսյակային կտրվածքով, իսկ
1) ֆինանսական խմբի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և խնդրահարույց ներխմբային գործարքների առավելագույն չափի նորմատիվները նաև համապատասխանաբար ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի և գործարքների ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,
2) բանկային խմբի (ենթախմբի) Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,
3) ապահովագրական խմբի (ենթախմբի) Ն3 և Ն5 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
15. Բազմապրոֆիլ խմբի բանկային և/կամ ապահովագրական ենթախմբերը սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն տնտեսական նորմատիվները հաշվարկելուց հետո դրանք ագրեգացնում են բազմապրոֆիլ խմբի այլ անդամների տնտեսական նորմատիվների հետ սույն գլխով սահմանված կարգով: