Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2016 թվականի N 1064-Ա

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 14,182.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 116,000 հազ. դրամ ընդհանուր շուկայական արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), սույն որոշման հավելվածում նշված` ստորգետնյա խողովակներով (նախատեսված որպես գազատարեր, այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` վերջինիս կողմից սույն որոշման հավելվածում նշված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ԳԲԿ-Ախթալա գազատարից Օձուն-Աքորի վարչական տարածքում գտնվող՝ 24 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով գազատարը` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալին վարձակալության հանձնվող գույքի ցանկում ընդգրկելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի ԳԲԿ-Սուրենավան վարչական տարածքում գտնվող գազատարը` 62 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ» ջրօգտագործող ընկերությանը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Արփի վարչական տարածքում գտնվող գազատարը` 30 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր» ջրօգտագործող ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված` կանոնադրության փոփոխության գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1064-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների ԵՎ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

NN ը/կ

Գույքի անվանումը

Կառուցման տարեթիվը

Երկարությունը(գծամետր)

Տրամաչափը(D) մմ

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Շուկայական արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) (հազ. դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ԳԲԿ-Ախթալա գազատարից Օձուն-Աքորի վարչական տարածքում գտնվող գազատար

1973 թ.

6000

273

0

24,000.0

2.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի ԳԲԿ-Սուրենավան վարչական տարածքում գտնվող գազատար

1983 թ.

6200

325

13,500.0

62,000.0

3.

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Արփի վարչական տարածքում գտնվող գազատար

1983 թ.

3000

325

682.7

30,000.0

 

Ընդամենը

     

14,182.7

116,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան