Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1072-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1072-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ

Պետական կառավարման մարմինը

Գնման առարկան և ծածկագիրը

Գնման առարկայի արժեքը (դրամ)

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

Հանդերձանք և անկողնային պարագաների ձեռքբերում
(ծածկագիրը` ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/10-ՔԿՎ(16)-2)

3321940

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

Քիմիական նյութերի ձեռքբերում
(ծածկագիրը` ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/15-ՔԿՎ(16)-1)

607875

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

Դեղորայքի և պատվաստանյութերի ձեռքբերում
(ծածկագիրը` ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/4-ՔԿՎ(16)-4)

6866040,33

Ընդամենը

 

10795855,33

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան