Գլխավոր տեղեկություն
Համար
N 1081-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.11.2016-10.02.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1049
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1081-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀՐԱՎԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀՐԱՎԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի ավագ և միջին բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` համաձայն N 1 ձևի:

3. Թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար մուտքի վիզայով սահմանված ժամկետով կամ առանց մուտքի վիզայի՝ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետով:

4. Թույլտվության հայտը բավարարվում կամ մերժվում է սույն կարգով նախատեսված հայտը և փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչև 30 օրվա ընթացքում:

5. Թույլտվություն ստանալու համար հայտ կարող է ներկայացնել օտարերկրացի բուժաշխատողին հրավիրող, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն):

6. Թույլտվություն ստանալու համար բժշկական կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում`

1) հայտ` համաձայն N 2 ձևի՝ նշելով՝

ա. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի (հաշվառման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

գ. բժշկական կազմակերպության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի սերիան, համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը,

դ. բժշկական կազմակերպության կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

ե. բժշկական կազմակերպության կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակը, որի թույլտվությունն ստանալու համար հայտ է ներկայացվում.

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիազորված անձի կողմից թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը.

3) բժշկական կազմակերպության կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) օտարերկրացի բուժաշխատողի կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացու միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության, մասնագիտական որակավորման փաստաթղթերը, իսկ համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը.

5) օտարերկրացի բուժաշխատողի գործունեության երկրում բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հավաստագիրը, լիցենցիան կամ արտոնագիրը (թույլտվությունը),

6) օտարերկրյա իրավասու մարմնի կողմից օտարերկրացի բուժաշխատողին Հայաստանի Հանրապետությունում կարճաժամկետ գործունեություն իրականացնելուն նախորդող ամսվա դրությամբ տրված պատշաճ մասնագիտական գործունեության տեղեկանքը (certificate of good standing):

7. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ առցանց՝ էլեկտրոնային կապի միջոցներով:

8. Նախարարություն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրվում է օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվություն տրամադրելու կամ օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման:

9. Օտարերկրացի բուժաշխատողը բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրականացնել միայն բժշկական կազմակերպությանը թույլտվությունը տրամադրելուց հետո:

10. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում ձևական սխալների առկայության դեպքում նախարարությունը դրանք հայտնաբերելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է բժշկական կազմակերպությանը դրանց մասին և առաջարկում դրանք երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 4-րդ կետով թույլտվության տրամադրման կամ մերժման համար սահմանված ժամկետի մեջ:

11. Թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե`

1) հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան նախարարության կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ եթե դրանք չեն համապատասխանում սույն կարգի 6-րդ կետի պահանջներին.

2) օտարերկրացի բուժաշխատողի գործունեությունն իր բնակության կամ գործունեության վայրում կասեցված կամ արգելված է, կամ եթե օտարերկրացի բուժաշխատողը զրկված է իր բնակության կամ գործունեության վայրում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու իրավունքից.

3) օտարերկրացի բուժաշխատողը մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախկինում ենթակվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական պատասխանատվության.

4) եթե օտարերկրացի բուժաշխատողի կրթությունը չի համապատասխանում «Կրթության մասին» ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

12. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը:

13. Թույլտվությունը կամ դրա տրամադրումը մերժելու մասին հրամանը հանձնվում է բժշկական կազմակերպությանը եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

14. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

15. Թույլտվությունը չի կարող բժշկական կազմակերպության կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

16. Թույլտվությունը ստանալուց հետո բժշկական կազմակերպությունը պետք է ապահովի օտարերկրացի բուժաշխատողի կողմից գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով սահմանված տեղեկացնելու պահանջը:

17. Մեկ անգամ թույլտվություն ստացած բժշկական կազմակերպությունից թույլտվության ժամկետի ավարտից հետո յուրաքանչյուր հաջորդ անգամ նույն օտարերկրացի բուժաշխատողին հրավիրելու և սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները չփոփոխվելու դեպքում նոր թույլտվություն չի պահանջվում, և տրված թույլտվության ժամկետը երկարաձգվում է: Սույն դեպքում բժշկական կազմակերպությունն օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնելու մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը օտարերկրացի բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեությունն սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ` հավաստելով սույն կարգի 6-րդ կետի պահանջները չփոփոխվելու մասին և կցելով նախկինում տրված թույլտվության ձևաթուղթն ու օտարերկրյա իրավասու մարմնի կողմից օտարերկրացի բուժաշխատողին Հայաստանի Հանրապետությունում կարճաժամկետ գործունեություն իրականացնելուն նախորդող ամսվա դրությամբ տրված պատշաճ մասնագիտական գործունեության տեղեկանքը (certificate of good standing):

18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքում թույլտվության ժամկետը սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները չփոփոխվելու և սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի սահմաններում երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և ժամկետի երկարաձգման մասին թույլտվության մեջ գրառում է կատարվում, իսկ թույլտվությունը կորցնելու դեպքում տրամադրվում է նոր ձևաթուղթ: Թույլտվության երկարաձգելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին հրամանը հանձնվում է բժշկական կազմակերպությանը եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

19. Թույլտվության գործողությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով դադարում է, եթե՝

1) լրացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված թույլտվության գործողության ժամկետը՝ բացառությամբ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքի.

2) թույլտվությունը ստանալուց հետո ի հայտ են եկել սույն կարգի 11-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը.

3) բժշկական կազմակերպությունը չի կատարել սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված տեղեկացնելու պահանջը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N - - - X X - 0 0 0 0 0

 

Տրված՝ _____ _______________ 20___ թ.

 

Օտարերկրացի բուժաշխատողին հրավիրող անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը_______________________________________

_______________________________________________________________________

 

Օտարերկրացի բուժաշխատողի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Օտարերկրացի բուժաշխատողի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակը___________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Թույլտվությունն ուժի մեջ է________________________________________________

(ժամկետը)

___________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ. Տ.

 

Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվել է_____________________

______________________________________________________________________

 (ժամկետը)

______________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 Կ. Տ.

 

 Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

  (անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի (հաշվառման) համարը

□□□□□□□□□□□□□□□□□□□□□□□ 

4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)___________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի սերիան, համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

6. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիազորված անձի կողմից թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը.

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացու միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության, մասնագիտական որակավորման փաստաթղթերը, իսկ համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրացի բուժաշխատողի՝ բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը.

4) օտարերկրացի բուժաշխատողի գործունեության երկրում բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հավաստագիրը, լիցենցիան կամ արտոնագիրը (թույլտվությունը).

5) օտարերկրյա իրավասու մարմնի կողմից օտարերկրացի բուժաշխատողին Հայաստանի Հանրապետությունում կարճաժամկետ գործունեություն իրականացնելուն նախորդող ամսվա դրությամբ տրված պատշաճ մասնագիտական գործունեության տեղեկանքը (certificate of good standing):

________________________________________________________________________

________________________________________________________________________

 (անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի

ղեկավարի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 ____ __________________ 20____ թ.

 

 Կ. Տ.

(առկայության դեպքում)