Գլխավոր տեղեկություն
Համար
N 867
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.11.2016-06.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 20.09.12 N 1239-Ն)

 

29 հունիսի 2002 թվականի N 867

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 20.09.12 N 1239-Ն, փոփ. 04.06.14 N 573-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 6 հավելվածի.

7) (ենթակետն ուժը կորցրել է 04.06.14 N 573-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 04.06.14 N 573-Ն)

(1-ին կետը փոփ. 04.06.14 N 573-Ն)

2. Սահմանել, որ դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական պրոցեսների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման փորձաքննությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև համապատասխան լիցենզիա ունեցող այլ կազմակերպությունների կողմից:

3. Սահմանել, որ բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգերով տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36, հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 188, 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 36 և հունիսի 24-ի N 188 որոշումների մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 59 և 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական եղանակով դեղերի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումները:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձինք) կողմից մարդու կամ կենդանիների համար օգտագործվող, ինչպես նաև հետազոտական նպատակներով լիցենզավորման ենթակա դեղերի արտադրության (այսուհետ` դեղերի արտադրություն) իրականացման լիցենզավորման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է հետևյալ արտադրական գործընթացները` ելանյութերի ձեռքբերումը, արտադրական տեխնոլոգիական գործընթացները, որակի հսկումը, փաթեթավորումը (վերափաթեթավորում), պիտակավորումը (վերապիտակավորում), պահպանումը, բացթողումը և հարակից հսկողությունը: Հարակից հսկողությունն արտադրական գործընթացների նկատմամբ արտադրողի նշանակած պատասխանատու անձանց կողմից իրականացվող հսկողությունն է` ուղղված դեղերի արտադրության գործընթացներում պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահպանմանը:

3. Լիցենզիան տրվում է արտադրական գործընթացների առնվազն մեկի իրականացման համար` բացառությամբ առանձնացված ելանյութերի ձեռքբերման, պահպանման և որակի հսկման գործընթացների:

4. Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրություն իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դադարեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

5. Դեղերի արտադրության համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

6. Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են դեղերի արտադրության լիցենզիա ստանալու համար փորձաքննություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` փորձաքննություն իրականացնող կազմակերպություն) կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա:

7. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(7-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

8. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են դեղերի արտադրության կազմակերպման և իրականացման կանոնակարգին համապատասխան` լիցենզիայում նշված վայրում:

9.  Դեղերի արտադրության լիցենզիա ստացած անձինք ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն արտադրվող դեղերի մասին` համաձայն սույն կարգի N 4 ձևի:

(9-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

10. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

11. Հայտատուն դեղերի արտադրության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

1)  լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը` երկու օրինակից` համաձայն սույն կարգի N 3 ձևի.

3) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

4) փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ.

5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

8) տարեկան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(11-րդ կետը խմբ., փոփ. 01.08.13 N 956-Ն)

12. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(12-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Դեղերի արտադրության իրականացման համար լիցենզիա ստացած իրավաբանական անձը դեղերի արտադրության իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

15. Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք արտադրության մեջ օգտագործում են միայն պատշաճ արտադրական կանոններին համապատասխան արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասեր:

16. Դեղերի արտադրության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի որակին չհամապատասխանող արտադրանքը որակի անհամապատասխանության հայտնաբերումից հետո ենթակա է հետ հավաքման՝ 15 օրվա ընթացքում և ոչնչացման՝ լիազոր մարմնի հաստատած կարգին համապատասխան:

17. Արտադրողի կողմից դեղերի արտադրության յուրաքանչյուր սերիա ենթակա է լաբորատոր և փաստաթղթային փորձաքննության, որի իրականացման կարգը, ժամկետը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորումը հավաստող բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների, ինչպես նաև հետբուհական կրթության, վերապատրաստումների, այդ թվում` օտարերկրյա պետություններում վերապատրաստման վկայականների (հավաստագրեր) պատճենները, իսկ հետագա փոփոխության դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(17.1-ին կետը լրաց. 01.08.13 N 956-Ն)

 

 IV. ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

18. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջը չի սահմանափակում հայտատուի կողմից դեղերի արտադրության գործընթացի մասին այլ տեղեկություններ ներկայացնելը: Դեղերի արտադրության լիցենզիայի հայտի բավարարման դեպքում լիցենզիայի հետ միաժամանակ լիցենզավորված անձին տրամադրվում է դեղերի արտադրության կանոնակարգի` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեկ օրինակ:

19. Լիցենզավորված անձի կողմից դեղերի արտադրության կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ դեղերի արտադրության նոր կանոնակարգերը լիազոր մարմնի կողմից հաստատվելու նպատակով նախապես ներկայացվում են լիազոր մարմին՝ երկու օրինակից:

20. Յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի արտադրության դեպքում արտադրության կանոնակարգում փոփոխությունների կամ լրացումների նպատակով հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում նաև փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական եզրակացությունը` ըստ նոր դեղաձևերի` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ:

21. Լիազոր մարմնի ղեկավարը 15-օրյա ժամկետում հրաման է ընդունում դեղերի արտադրության կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգը հաստատելու կամ դրանք մերժելու մասին: Հրամանի պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է լիցենզավորված անձին:

22. Դեղերի արտադրության կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ դեղերի արտադրության նոր կանոնակարգերը` լիցենզավորող մարմնի կողմից մերժվելու դեպքում, լիցենզավորված անձը կարող է դիմել դեղերի արտադրության կանոնակարգում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր կանոնակարգ ընդունելու համար սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

23. Դեղերի արտադրության կազմակերպման և իրականացման կանոնակարգի փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը լիցենզավորող մարմինը մերժում է, եթե դրանք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

2) չեն համապատասխանում սույն կարգի N 3 ձևով նախատեսված դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկին.

3) նոր դեղաձևի արտադրության դեպքում` լիազոր մարմին չի ներկայացվել փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական եզրակացություն` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ:

24. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

25. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են և չեն լրացվել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետում, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին կամ,

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ կամ,

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին կամ,

5) դեղերի արտադրության կանոնակարգը չի համապատասխանում սույն կարգի N 3 ձևով սահմանված պահանջներին կամ,

6) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

(25-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

26. Լիցենզիա ստանալու հայտը մերժվելու մասին որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է հայտատուին:

 

Ձև N 1

 

 ՀՀ առողջապահության նախարար
__________________________________________________-ին
  (անունը, հայրանունը, ազգանունը)

 Հ Ա Յ Տ

 

ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________

_________________________________________________________________________________

 

2. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային 

 պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ____________________________

__________________________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը

 

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը

 

5.  Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)

 

6. Կից ներկայացնում եմ`

 

□  Դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը (1 օրինակից),

□ Փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակա-

 ցությունը` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորում-

 ների, տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության վերաբերյալ:

□  Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ 

 հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

____________________________________________________________________

____ ___________ 201 թ.

(կազմակերպության տնօրենի/ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)  
(ձևը խմբ. 01.08.13 N 956-Ն)

 

Ձև N 2

 

(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

 

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Փորձագիտական եզրակացության համարը, օրը, ամիսը, տարեթիվը

 

1. Հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը _____________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________________________

3. Գտնվելու (բնակվելու) և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) _______

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

1.Արտադրության տեսակը`

Մարդու օգտագործման դեղերի արտադրություն

Անասնաբուժական դեղերի արտադրություն

Հետազոտական նպատակներով դեղերի արտադրություն

Արտադրական գործընթացների տեսակները

1.

Ստերիլ արտադրանք

 

1) Ասեպտիկ պայմաններում արտադրված դեղաձևեր

ա. Մեծ ծավալով հեղուկներ

բ. Լիոֆիլիզատներ

գ. Փափուկ դեղաձևեր

դ. Փոքր ծավալով հեղուկներ

ե. Կարծր դեղաձևեր և իմպլանտներ

զ. Ասեպտիկ պայմաններում արտադրված այլ արտադրանք

________________________

 

2) Վերջնական ստերիլիզացման ենթակա դեղաձևեր

ա. Մեծ ծավալով հեղուկներ

բ. Փափուկ դեղաձևեր

գ. Փոքր ծավալով հեղուկներ

դ. Կարծր դեղաձևեր և իմպլանտներ

ե. Վերջնական ստերիլիզացման ենթակա այլ արտադրանք

 

3) Սերիայի բացթողման հավաստագրում

2.

Ոչ ստերիլ արտադրանք

 

1) Ոչ ստերիլ դեղաձևեր

ա. Կարծր դեղապատիճներ

բ. Փափուկ դեղապատիճներ

գ. Ծամելու դեղաձևեր

դ. Ներծծված մատրիցաներ

ե. Հեղուկներ՝ արտաքին օգտագործման համար

զ. Հեղուկներ՝ ներքին օգտագործման համար

է. Բժշկական գազեր

ը. Այլ կարծր դեղաձևեր

թ. Ճնշման տակ գտնվող դեղաձևեր

ժ. Ռադիոնուկլիդային գեներատորներ

ժա. Փափուկ դեղաձևեր

ժբ. Մոմիկներ

ժգ. Դեղահատեր

ժդ. Սպեղանիներ

ժե. Ինտրարումինալ դեղաձևեր

ժզ. Անասնաբուժական խառնուրդներ

ժէ. Ոչ ստերիլ այլ արտադրանք

 

2) Սերիայի բացթողման հավաստագրում

3.

Կենսաբանական դեղեր

 

1) Կենսաբանական դեղեր

ա. Արյան արտադրանքներ

բ. Իմունաբանական արտադրանքներ

գ. Բջջային թերապիայի արտադրանքներ

դ. Գենային թերապիայի արտադրանքներ

ե. Կենսատեխնոլոգիական արտադրանքներ

զ. Մարդու կամ կենդանիների օրգաններից արտադրանքներ

է. Այլ կենսաբանական դեղեր

 

2) Սերիայի բացթողման հավաստագրում

ա. Արյան արտադրանքներ

բ. Իմունաբանական արտադրանքներ

գ. Բջջային թերապիայի արտադրանքներ

դ. Գենային թերապիայի արտադրանքներ

ե. Կենսատեխնոլոգիական արտադրանքներ

զ. Մարդու կամ կենդանիների օրգաններից արտադրանքներ

է. Այլ կենսաբանական դեղեր

4.

Այլ արտադրանքներ կամ արտադրական գործունեություն

 

1) Արտադրություն

ա. Բուսական դեղեր

բ. Հոմեոպաթային դեղեր

գ. Կենսաբանական ակտիվ ելանյութեր

դ. Այլ

 

2) Ակտիվ դեղանյութերի (օժանդակ նյութերի) վերջնական արտադրանքի մանրէազերծում

ա. Ֆիլտրում

բ. Չոր տաքացում

գ. Խոնավ տաքացում

դ. Քիմիական

ե. Գամմա ճառագայթում

զ. Էլեկտրոնային ճառագայթ

է. Այլ

5.

 Փաթեթավորում

 

1) Առաջնային փաթեթավորում

ա. Կարծր դեղապատիճներ

բ. Փափուկ դեղապատիճներ

գ. Ծամելու դեղաձևեր

դ. Ներծծված մատրիցաներ

ե. Հեղուկներ՝ արտաքին օգտագործման համար

զ. Հեղուկներ՝ ներքին օգտագործման համար

է. Բժշկական գազեր

ը. Այլ կարծր դեղաձևեր

թ. Ճնշման տակ գտնվող դեղեր

ժ. Ռադիոնուկլիդային գեներատորներ

ժա. Փափուկ դեղաձևեր

ժբ. Մոմիկներ

ժգ. Դեղահատեր

ժդ. Սպեղանիներ

ժե. Ինտրարումինալ դեղաձևեր

ժզ. Անասնաբուժական խառնուրդներ

ժէ. Ոչ ստերիլ այլ արտադրանք

 

2) Երկրորդային փաթեթավորում

6.

Որակի հսկում

 

1) Մանրէաբանական. ստերիլությունը

 

2) Մանրէաբանական. ոչ ստերիլությունը

 

3) Քիմիական/Ֆիզիկական

 

4) Կենսաբանական

7.

Լրացուցիչ նշումներ

 

4. Առանձնացված արտադրության պայմաններ պահանջող արտադրանք` պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, սուլֆոնամիդներ, ցիտոտոքսիկներ, հորմոնալ ակտիվությամբ նյութեր կամ այլ պոտենցիալ վտանգավոր ակտիվ բաղադրիչներ պարունակող դեղերի, ռադիոդեղագործական արտադրանքի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշում) արտադրության դեպքում անհրաժեշտ է դեղերի արտադրության կանոնակարգի բոլոր կետերում (բացի սույն ցանկի 5-րդ կետի 2-րդ ենթակետից և 6-րդ կետից) և հատուկ նշումներում կատարել հավելյալ գրառումներ` նշելով համապատասխան խմբի անվանումը:

Որակավորված անձը (անձինք) __________________________________________________

                                         (անունը, ազգանունը, որակավորումը)

Դեղերի արտադրության իրականացման համար նախատեսված տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության, տարածքի և արտադրամասերի մասին տեղեկություններ (կցելով տարածքի հատակագիծը):

Հաստատում եմ ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

______________________________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի անվանումը, տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ստորագրությունը)

___________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

(ձևը խմբ. 01.08.13 N 956-Ն)

Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

NN
ը/կ

Արտադրվող դեղի անվանումը

Դեղաձևը

Դեղաչափը

Սերիան

Քանակը

           
           
           
           

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

____________________________________________

(իրավաբանական անձի տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

Ձև N 5

 

(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.08.13 N 956-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Ա-ԴԱ-000000

 

 Տրված` _____ ____________ 20  թվականին

 Գործունեության տեսակը_________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

 Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը _________________________

_________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը_____________________________________________________

 ________________________________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԴԱ-000000

 

 Տրված` _____ ____________ 20  թվականին

 Գործունեության տեսակը ________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը_____________________________________

_________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը_____________________________________________________

_________________________________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա դեղատնային գործունեության իրականացման (այսուհետ` դեղատնային գործունեություն) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դադարեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(4-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

5. Դեղատնային գործունեության իրականացման դեպքում աշխատանքն իրականացնող համապատասխան մասնագետների գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

6. Իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելիս լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է նաև հետևյալ նշումը`

«(ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում)»:

(6-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

7. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

8. Լիցենզիայի վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

 II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ (ձևը կցվում է).

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.

3) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը։

(9-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

10. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(10-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

11. Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է ընտրանքային ուսումնասիրության միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն: Ընտրանքային ուսումնասիրության անցկացման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:

(11-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, վերջին 5 տարվա ընթացքում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետների և դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ:

(12-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

13. Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը դեղերի պատրաստում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, վերջին 5 տարվա ընթացքում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող որակավորման պահանջներին:

(13-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

14. Մեկից ավելի վայրերում դեղատնային գործունեությամբ զբաղվելու դեպքում յուրաքանչյուր դեղատանը և դեղատնային կրպակում գործունեություն իրականացնող դեղագետը (դեղագործը), իսկ մեկից ավելի լինելու դեպքում` դեղագետներից (դեղագործներից) մեկն իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակվում է որպես տվյալ դեղատան կամ դեղատնային կրպակի պատասխանատու անձ (պաշտոնատար անձ):

(14-րդ կետը լրաց. 01.08.13 N 956-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված անձը պատասխանատու է համապատասխան դեղատանը և դեղատնային կրպակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու գերատեսչական ակտերով դեղատնային գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման համար:

16. Դեղերի պատրաստման համար դեղատունը պետք է ունենա հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` ասիստենտական սեղան, չորացնող-մանրէազերծող պահարան, մանրէասպան լամպ (բակտերիոցիդ լամպ), թորած ջրի ստացման սարք, հեղուկ դեղերի լցաբաժանման սարք, հեղուկների չափիչ ամանեղեն, օդի խոնավությունը որոշող սարք, տաքացուցիչ` ջերմակայունարարով, լաբորատոր ամանեղեն, հավանգ, կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար, տեխնիկական լաբորատոր կշեռք, շտանգլասների հավաքածու, դեղերի և դեղանյութերի պտտարան-պահարաններ, սառնարան, երկաթե պահարան, սենյակային ջերմաչափ:

17. Դեղատան և դեղատնային կրպակի առևտրի սրահում պետք է լինեն ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ, հեռախոս:

18. Դեղատանը և դեղատնային կրպակում տեխնիկատեխնոլոգիական միջոցներով պետք է ապահովվի դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

19. Այն դեղատները և դեղատնային կրպակները, որոնք իրացնում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր) կամ հատակին ամրացված չհրկիզվող պահարան: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

20. Դեղատան պահեստը և դեղատնային կրպակի պահեստը (առկայության դեպքում) դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովելու նպատակով պետք է կահավորված լինեն փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար պետք է ունենա առանձին պահարաններ ու խոնավաչափ:

21. Դեղատան պահեստում և դեղատնային կրպակի պահեստում (առկայության դեպքում) տեխնիկատեխնոլոգիական միջոցներով պետք է ապահովվի դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

22. Դեղատան և դեղատնային կրպակի գրասենյակում, հանգստի սենյակում պետք է տեղադրված լինեն գրասեղան, աթոռներ, հագուստի պահարան (անձնական և աշխատանքային հագուստը պետք է միմյանցից մեկուսացված լինեն), թախտ կամ բազմոց:

23. Դեղատանը և դեղատնային կրպակում դեղագետների ու դեղագործների աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան:

24. Դեղատան և դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափերն են`

1) դեղատուն`

ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

բ. դեղերի ստերիլիզացման սենյակ` 10 քառ. մետր,

գ. դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` 7 քառ. մետր,

դ. ասիստենտական սենյակ` 8 քառ. մետր,

ե. փաթեթավորման սենյակ` լվացարանով` 4 քառ. մետր,

զ. ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մետր,

է. ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մետր,

ը. պահեստ` 15 քառ. մետր,

թ. շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մետր,

ժ. դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մետր,

ժա. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

ժբ. տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մետր,

ժգ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր.

2) եթե հայտատուն լիցենզիա ստանալու մասին հայտում նշում է, որ չի պատրաստելու ստերիլ դեղեր, ապա նշված տարածքներից հանվում են դեղերի ստերիլիզացման և ստերիլ դեղերի պատրաստման սենյակների համար նախատեսված տարածքները.

3) դեղատնային կրպակ`

ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

բ. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

գ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր:

(24-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

25. (կետն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

26. Հասարակական շենքերի (առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և այլն), բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե դրանցում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ, դեղատնային կրպակները շրջապատից մեկուսացվում են առնվազն ապակյա պատով և ունեն առևտրի համար նախատեսված հատուկ պատուհան: Այս դեպքերում առևտրի սրահի նվազագույն թույլատրելի չափը սահմանվում է 8 քառ. մետր:

(26-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

27. Սույն կարգով նախատեսված դեղատան կամ դեղատնային կրպակի համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ:

28. Սույն կարգի իմաստով դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքներն ունեն գործառնական կապ, եթե գտնվում են միևնույն շենքի կամ շինության տարածքում, ունեն մեկ ընդհանուր մուտք, ընդ որում` տարբեր հարկերում լինելու դեպքում տեղակայված են իրար անմիջապես հաջորդող հարկերում:

29. Դեղատան կամ դեղատնային կրպակի առևտրի սրահի սպասասրահի, գրասենյակի տարածքները կարող են տարանջատված լինել շարժական պատերով` բացառությամբ սանհանգույցի:

30. Դեղատան և դեղատնային կրպակի սպառողների համար տեսանելի վայրում պետք է փակցված լինեն տեղեկատու դեղատների հեռախոսահամարները (հեռախոսահամարները տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում և թարմացվում են կիսամյակային պարբերականությամբ), սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը:

(30-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

31. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է առկա լինեն դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը (տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում և թարմացվում են կիսամյակային պարբերականությամբ), ինչպես նաև դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ:

(31-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

32. Տեղեկատու դեղատանը և դեղատնային կրպակում պետք է լինի տվյալ մարզի, իսկ Երևան քաղաքի դեպքում` քաղաքի տարածքում գործող դեղատների և դեղատնային կրպակների հեռախոսահամարներ պարունակող էլեկտրոնային բազա:

 33. Սույն կարգի իմաստով տեղեկատու է համարվում սպառողի կողմից փնտրվող դեղի առկայության մասին տեղեկատվության (ներառյալ` տեղեկատվություն այլ դեղատներում կամ դեղատնային կրպակներում դրա առկայության, դրանց աշխատանքային ժամերի, կոնտակտային տվյալների վերաբերյալ) ստացման, պահպանման և տրամադրման համար պարբերաբար թարմացվող, ինչպես նաև արագ փնտրելու հնարավորություն ընձեռող տեղեկատվական բազա ունեցող և այդ տեղեկատվությունը տրամադրող դեղատունը կամ դեղատնային կրպակը, որն այդ ծառայության համար ունի հատուկ նախատեսված հեռախոսահամար:

34. Դեղատնից կամ դեղատնային կրպակից դեղերը դեղատոմսով բաց են թողնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Դեղատանը և դեղատնային կրպակում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պատասխանատու անձի (պաշտոնատար անձ) կողմից պետք է վարվի բժշկական թափոնների հաշվառում` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

36. Դեղատունը և դեղատնային կրպակը պետք է ունենան բժշկական թափոնների ժամանակավոր պահպանման համար նախատեսված պարկեր կամ բեռնարկղեր, որոնք պետք է պահվեն առևտրի սրահից և սպասասրահից դուրս դեղատան կամ դեղատնային կրպակի այլ տարածքներում:

37. Դեղատանը և դեղատնային կրպակում դեղերը պետք է պահվեն ըստ ֆարմակոլոգիական խմբերի` դրանց ուղեկցող փաստաթղթերում սահմանված դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:

 38. Դեղատունը և դեղատնային կրպակն արտաքին հատվածից պետք է ձևավորված լինեն կանաչ գույնի «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ և խաչի նշանով` տեսանելի վայրում փակցված ցուցանակով:

39. Դեղատունը և դեղատնային կրպակը պետք է ապահովված լինեն առաջին բժշկական օգնության պարագաներով, որոնց ցանկը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

40. (կետն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

41. Դեղատան կամ դեղատնային կրպակի առևտրի` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի պատճենները փակցվում են սրահի կամ սպասասրահի` սպառողների համար տեսանելի հատվածում:

42. Դեղատնից և դեղատնային կրպակից կարող են վաճառվել ու բաց թողնվել միայն Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և պիտանիության ժամկետի մեջ գտնվող դեղերը:

43. (կետն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

43.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

2) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի բարձրագույն մասնագիտական կրթության վկայականի (դիպլոմ), հետբուհական կրթության և վերջին հինգ տարիների ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցնելու փաստը հավաստող վկայականների պատճենները, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի պատճենը և վերջին հինգ տարիների ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցնելու փաստը հավաստող վկայականների պատճենները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

(43.1-ին կետը լրաց. 01.08.13 N 956-Ն)

44. Լիզենզավորված անձի կողմից հայտում կամ սույն կարգի 431-րդ կետով սահմանված փաստաթղթերում ներկայացված դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

(44-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

45. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են և չեն լրացվել սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետում կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին կամ,

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ կամ,

4) դեղատնային գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին կամ,

5) սույն կարգի 16-22-րդ, 24-29-րդ և 31-րդ կետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում:

6) (ենթակետն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

(45-րդ կետը խմբ., փոփ. 01.08.13 N 956-Ն)

46. Լիցենզիա ստանալու հայտը մերժվելու մասին որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է հայտատուին:

 

 

Ձև N 1

 

 

ՀՀ առողջապահության նախարար
__________________________________________________-ին

  (անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը/անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________

_________________________________________________________________________________

 

2. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ________________________________

_________________________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը

4. Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի հաշվառման համարը

 

5. Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) _______________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

6. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)

7. Դեղատնային գործունեության իրականացման ձևը

 

□  դեղատուն՝ ստերիլ դեղերի պատրաստմամբ դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման

 

□  դեղատնային կրպակ

 

8. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում

 

□  այո

 

□  ոչ

 

9. Դեղերի պատրաստման համար պարտադիր տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն (դեղատնային

գործունեությունը դեղատնային կրպակի միջոցով իրականացնելու դեպքում սույն կետը չի լրացվում)

 

ասիստենտական սեղան   հավանգ

չորացնող-մանրէազերծող պահարան   կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար

մանրէասպան (բակտերիոցիդ) լամպ   տեխնիկական լաբորատոր կշեռք

թորած ջրի ստացման սարք   շտանգլասների հավաքածու

հեղուկ դեղերի լցաբաժանման սարք   դեղերի և դեղանյութերի պտտարան-պահարաններ

հեղուկների չափիչ ամանեղեն   սառնարան

օդի խոնավությունը որոշող սարք   երկաթե պահարան

տաքացուցիչ` ջերմակայունարարով   սենյակային ջերմաչափ

 լաբորատոր ամանեղեն      
            

10. Դեղատանը/դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով առկա են`

 

□ դեղերի պետական գրանցամատյանը

□ հիմնական դեղերի ցանկը

□ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը

□ դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ

 

11. Դեղատան/դեղատնային կրպակի տարածքներ և դրանց հագեցվածություն

 

Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքներ

Թույլատրելի նվազագույն չափեր (քառակուսի մետրերով)

Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների չափերը (քառակուսի մետրերով)

Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների տեխնիկական հագեցվածությունը

1.

Առևտրի սրահ, սպասասրահ

18

 

1. Առևտրի սրահում`

 □ ցուցադրման սեղաններ

 □ ցուցապահարաններ

 □ փակ պահարաններ

 □ վաճառասեղան

  սառնարան

 □ ջերմաչափ

 □ հեռախոս

2.

դեղերի ստերիլիզացման սենյակ

10

   

3.

դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին

7

   

4.

ասիստենտական սենյակ

8

   

5.

փաթեթավորման սենյակ` լվացարանով

4

   

6.

ստերիլ դեղերի պատրաստման սենյակ

10

   

7.

ամանեղենի մանրէազերծման սենյակ

6

   

8.

պահեստ

15

 

 փակ պահարաններ

 վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

 խոնավաչափ

9.

շշերի պահպանման սենյակ

6

   

10.

դեղափոշիների պահպանման սենյակ

8

   

11.

գրասենյակ, հանգստի սենյակ

8

 

 □ գրասեղան

 □ աթոռներ

 հագուստի պահարան (անձնական և աշխատանքային հագուստը պետք է միմյանցից մեկուսացված լինեն)

 թախտ կամ բազմոց

12.

տնտեսական ապրանքների պահպանման սենյակ

2

   

13.

սանհանգույց` լվացարանով

2

   

Եթե դեղատնային գործունեությունն իրականցվելու է`

ա) առանց ստերիլ դեղերի պատրաստման դեղատան միջոցով, ապա 2-րդ և 6-րդ կետերը պարտադիր չեն,

բ) դեղատնային կրպակի միջոցով, ապա պարտադիր են միայն 1-ին, 11-րդ և 13-րդ կետերը,

գ) հասարակական շենքերի (առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և այլն), բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների միջոցով, ապա առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե դրանցում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ: Այս դեպքերում առևտրի սրահի նվազագույն թույլատրելի չափը սահմանվում է 8 քառ. մետր:

12. Դեղատան/դեղատնային կրպակի պահեստը (առկայության դեպքում) սարքավորված է ազդանշանային համակարգով, որն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր

□  այո

□  ոչ

 

կամ

 

 դեղատունը կամ դեղատնային կրպակն ունի հատակին ամրացված չհրկիզվող պահարան (պարտադիր է միայն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում իրականացնող դեղատների/դեղատնային կրպակների համար)

□  այո

□   ոչ

 

13. Դեղատունը/դեղատնային կրպակը հանդիսանում է տեղեկատու

 

□  այո

□  ոչ

 

13. Դեղատունը/դեղատնային կրպակը հանդիսանում է կլինիկական ամբիոն կամ ուսումնական բազա

□ այո

____________________________

(հաստատության անվանումը)

    ոչ

14. Դեղատան/դեղատնային կրպակի աշխատանքային ժամերը _____________ կամ շուրջօրյա

 

ընդմիջումը___________________________

 հանգստյան օրերը _________________________

 

15. Կից ներկայացնում եմ՝

□ Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

 

□ Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի

 պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

________________________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի/ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____  ________________  _________
  օրը

 ամիսը

 տարեթիվը
(ձևը խմբ. 01.08.13 N 956-Ն)

 

Ձև N 2

 

(ձևն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

 

Ձև N 3

 

(ձևն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

 

Ձև N 4

 

(ձևն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

 

 Ձև N 5

 

(ձևն ուժը կորցրել է  01.08.13 N 956-Ն)

 

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 01.08.13 N 956-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԴԳ-000000

 

Տրված՝ _____ ________________ 20  թվականին

 

Գործունեության տեսակը________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը______________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________________

_______________________________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 ԼԻՑԵՆԶԻԱ Ա-ԴԳ-000000

 

Տրված՝ _____ ________________ 20  թվականին

 

Գործունեության տեսակը_________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը __________________________

_________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ____________________________________________________

_________________________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման (այսուհետ` բժշկական օգնություն և սպասարկում) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դադարեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը:

4. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(5-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

6. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման դեպքում աշխատանքն իրականացնող համապատասխան մասնագետների գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

7. Իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում իրականացնող կամ կիրառող անհատ ձեռնարկատերերին կամ կազմակերպություններին բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է հետևյալ նշումը. «(ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում և (կամ) կիրառում)»` ընդգծելով կոնկրետ ձևը:

8. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

9. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Հայտատուն բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ (ձևը կցվում է).

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.

3) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը։

(10-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

11. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(11-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

12. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստույգ ճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է ընտրանքային ուսումնասիրության միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն: Ընտրանքային ուսումնասիրության անցկացման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:

(12-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի պատճենները փակցվում են բժշկական հաստատության` սպառողների համար տեսանելի հատվածում:

14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային, մասնագիտական, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմաններին և պահանջներին ու շինարարական նորմերին համապատասխանությունը:

15. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեության ընթացքում կիրառում և (կամ) բաց են թողում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր) կամ հատակին ամրացված չհրկիզվող պահարան: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված պահեստը (առկայության դեպքում) դեղերի պահպանման պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով պետք է կահավորված լինեն փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար պետք է ունենա առանձին պահարաններ ու խոնավաչափ: Պահեստում համապատասխան տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությամբ պետք է ապահովվի դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

17. Բժշկական սարքավորումների օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի լիազոր մարմնի կողմից՝ առանձին բժշկական սարքավորումների համար սահմանված ժամկետները:

18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեություն իրականացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն առողջապահության բնագավառում տվյալ գործունեության համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով (համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմ), հետբուհական կրթության վկայականների պատճենները) ապահովվածության մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումներին համապատասխանության վերաբերյալ, իսկ հետագա փոփոխությունների դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(18-րդ կետը խմբ. 01.08.13 N 956-Ն)

18.1. Շտապ օգնության մեքենաների` տեխնիկական պատճառներով գլոբալ տեղորոշման համակարգի (ՋԻՓԻԷՍ/GPS) անջատման դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը դրա մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են լիցենզավորող մարմնին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(18.1-ին կետը լրաց. 15.04.16 N 404-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

20. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են և չեն լրացվել սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին կամ,

3) կազմակերպությունն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ կամ,

4) բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին կամ,

5) սույն կարգի 14-17-րդ կետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում կամ,

6) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 01.08.13 N 956-Ն)

(20-րդ կետը փոփ. 01.08.13 N 956-Ն)

21. Լիցենզիա ստանալու հայտը մերժվելու մասին որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է հայտատուին:

 

Ձև N 1

 

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

_____________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը ________________________

________________________________________________________________________________

2. Կազմակերպության պետական գրանցման համարը_______________________________________

3. Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը __________________________________

_________________________________________________________________________________

4. Կազմակերպության գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, էլեկտրոնային

փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)_____________

_________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

5. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը)

__________________________________________________________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը____________________________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) տեղեկանք՝ հայցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման.

2) տեղեկանք՝ առողջապահության բնագավառում տվյալ գործունեության համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով ապահովվածության մասին.

3) բժշկական ավագ, միջին և կրտսեր մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները.

4) տեղեկանք՝ բժշկական սարքավորումներով ապահովվածության մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումներին համապատասխան.

5) տեղեկանք՝ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների մասին.

6) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.

7) հիվանդանոցային բժշկական հաստատությունների դեպքում` տեղեկանք շուրջօրյա հերթապահության իրականացման և դրա համար անհրաժեշտ բժշկական կադրերով ապահովված լինելու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմանը համապատասխան.

8) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին.

9) լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական սարքավորումների տեխնիկական փաստաթղթերի պատճենները.

10) հիվանդանոցային բժշկական հաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին.

11) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում` տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել).

12) տեղեկանք՝ կլինիկական ամբիոն կամ ուսումնական բազա հանդիսանալու մասին (հանդիսանալու դեպքում).

13) տեղեկանք՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության պահեստի հագեցվածության մասին.

14) տարեկան պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ __________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ________________ օրը, ամիսը, տարեթիվը

 

Ձև N 2

 

 ՀՀ առողջապահության նախարար
__________________________________________________-ին

  (անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________

________________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ________________________________

________________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը

4. Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի հաշվառման համարը

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

6.  Գործունեության տեսակները համապատասխանում են ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին և հետևյալն են՝

1. ________________________________________________________________________________

2. ________________________________________________________________________________

 (նշել բուժհաստատության գործառնական ստորաբաժանումները)

 

7. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում՝ նախատեսվող մահճակալների թիվը_____:

8. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են

ՀՀ կառա վարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին: 

 Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

կազմակերպությունների կողմից:

 

9. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են

ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին: 

 Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

կազմակերպությունների կողմից:

 

10. Առկա է պահեստ ______ քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որն ունի`

 

□  խոնավաչափ

□  փակ պահարաններ

□  վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ 

 

 Սույն կետը լրացվում է պահեստի առկայության դեպքում

 

11. Հանդիսանում է կլինիկակական ամբիոն կամ ուսումնական բազա

□  այո

□  ոչ

 

12. Սարքավորված է ազդանշանային համակարգով: 

 

 Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բաց թողնելու և (կամ)

կիրառելու դեպքում:

 

13. Շտապ օգնության մեքենաների թիվը -

Սույն կետը լրացվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հայտ ներկայացնելիս

 

14. Կից ներկայացնում եմ`

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:

 

 Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` 

____________________________________________________________________

____ ___________ 201 թ.

(կազմակերպության տնօրենի/ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)  

(ձևը խմբ. 01.08.13 N 956-Ն, խմբ., լրաց. 15.04.16 N 404-Ն)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Հայտատու կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________________________

Հայցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման օգնության տեսակների ցանկին համապատասխան, հետևյալն են՝

1. _________________________________________________________________________________

2. _________________________________________________________________________________

3. _________________________________________________________________________________

4. _________________________________________________________________________________

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

  

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009  ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

Հայտատու կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

___________________________________________________________________________

Ըստ կաբինետների կամ բաժինների կամ բաժանմունքների` բժշկական սարքավորումների հագեցվածությունը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

  

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայտատու կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

______________________________________________________________________________________

Կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1. ______________________________________________________________________________________

2. ______________________________________________________________________________________

3. ______________________________________________________________________________________

4. ______________________________________________________________________________________

5. ______________________________________________________________________________________

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

  

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

 Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

Հայտատու կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

___________________________________________________________________________

 

NN
ը/կ

Բաժանմունքի անվանումը

Մահճակալ-ների թիվը

Հերթապահության մեջ ներգրավված բժիշկների թիվը` ըստ որակավորման

Հերթապահության մեջ ներգրավված բուժքույրերի թիվը

Հերթապահության մեջ ներգրավված սանիտարների թիվը

           
           
           
           

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

  

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

________________________________________________________________________________

Պահեստի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է (քառ. մետր) ____________________________

 

NN
ը/կ

Հագեցվածությունը

Քանակը

1.

Խոնավաչափ

 

2.

Փակ պահարաններ

 

3.

Վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

 

 

_____ __________ օրը, ամիսը, տարեթիվը

  

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

(հավելվածը փոփ., խմբ. 01.08.13 N 956-Ն, լրաց., խմբ. 15.04.16 N 404-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - ԲՕ - 0 0 0 0 0 0

Տրված` _____ ____________ 20  թվականին

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ____________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային)_____________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը__________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Կազմակերպության գործունեության իրականացման վայրը__________________________________

_______________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - ԲՕ - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 20 թվականին

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը_____________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային) _____________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը_____________________________

_________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը ________________________________

__________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

___________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 04.06.14 N 573-Ն)

 

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 29-ի N 867 որոշման

 

(հավելվածն ուժը կորցրել է 04.06.14 N 573-Ն)

 

(որոշումը խմբ. 20.09.12 N 1239-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան