Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2017-03.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.09/1(570) Հոդ.5
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.11.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60416454

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան 

թիվ 478-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):

2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):

3. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 191-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը և որոշմամբ հաստատված հավելվածները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման հավելված 1-ով սահմանված հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի չափերը տարածվում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Նախագահ`

Ա. Շաբոյան

 

 

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի 2016 թվականի

դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)

 

Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ:

 

 

Հավելված 2

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի 2016 թվականի

դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:

3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

8. Տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելացման, նվազեցման կամ այլ եղանակով փայաբաժնի ավելացումը ևս համարվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փայաբաժնի ձեռքբերում: Ժառանգության եղանակով տնտեսվարող սուբյեկտին անցած փայաբաժինը չի դիտարկվում որպես փայաբաժնի ձեռքբերում:

9. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործարքները (գործողությունները) Օրենքի իմաստով չեն համարվում համակենտրոնացում, եթե կայացվել են (կատարվել են) Օրենքով նախատեսված անձանց խմբում ընդգրկված անձանց միջև:

10. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում (մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև)` հորիզոնական համակենտրոնացում.

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտների միջև)` ուղղահայաց համակենտրոնացում.

3) տարբեր ապրանքային շուկաներում` խառը համակենտրոնացում:

11. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

12. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (առկայության դեպքում)):

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:

14. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից սահմանված ձևով լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:

15. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:

16. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:

17. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

18. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

19. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

20. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

21. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

22. Սույն կարգի 11-ից 15-րդ կետերի պահանջները չպահպանելու դեպքում հարուցված վարչական վարույթի իրականացման արդյունքում Հանձնաժողովն իրավասու է արգելել համակենտրոնացումը, եթե տնտեսվարող սուբյեկտը միջոցներ չի ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:

 

 

Հավելված 3

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի 2016 թվականի

դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

1. Համակենտրոնացման տեսակը.

1.1. Միացում

Ընդլայնվող

 

Միացող

 

Միացող

 

Միացող

 

1.2. Միաձուլում

Միաձուլվող

 

Միաձուլվող

 

Միաձուլվող

 

1.3. Ակտիվների ձեռքբերում

Ակտիվներ ձեռքբերող

 

Ակտիվներ իրացնող

 

Ակտիվների ձեռքբերման տոկոսը

 

Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը

 

1.4. Փայաբաժնի ձեռքբերում

Փայաբաժին ձեռքբերող

 

Փայաբաժին թողարկող

 

Ձեռք բերվող փայաբաժնի տոկոսը

 

Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը

 

1.5. Միավորում

Միավորման մասնակիցները

 
 

Միավորման նկարագիրը

 

2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.

Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձ

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձնագրային տվյալներ

 

սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրվել

բնակության վայր

 

հաշվառման վայր

 

հեռախոսահամար

 

էլ. փոստ

 

Համակենտրոնացման մասնակից իրավաբանական անձ

անվանումը

 

կազմակերպաիրավական ձևը

 

գտնվելու վայրի (իրավաբանական) հասցե

 

գործունեության հասցե

 

հեռախոսահամար

 

էլ. փոստ

 

պետական գրանցման ամսաթիվը

 

պետական գրանցման համարը

 

հարկ վճարողի հաշվառման համար

 

Իրավաբանական անձի գործունեության ոլորտ(ներ)ը

1

2

3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը՝ նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը և հասույթի չափը.

1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

 

 

2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

 

 

3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

 

 

4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

 

 

5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք.


 

 


5.1. նշել այն ապրանքային շուկայի անվանումը, որտեղ համակենտրոնացման մասնակիցն ունի գերիշխող դիրք

 

համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը

 

համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը

 

4. Համակենտրոնացման մասնակիցների միջև կնքվող գործարքի գինը, արժույթը, վճարման եղանակը, ժամկետները և պայմանները.

__________________________________________________________________

5. Տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը.

__________________________________________________________________

6. Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների միջև նախկինում ունեցած համագործակցության վերաբերյալ.

__________________________________________________________________

7*. Համակենտրոնացման նպատակ(ներ)ը, ակնկալվող արդյունք(ներ)ը և հետևանք(ներ)ը (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).

7.1 Համակենտրոնացման նպատակ(ներ)ը.

__________________________________________________________________

7.2. Կնքվող գործարքից ակնկալվող արդյունք(ներ)ը համակենտրոնացման մասնակիցների գործունեության վրա.

__________________________________________________________________

7.3. Համակենտրոնացման հետևանք(ներ)ը.

Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել համակենտրոնացման մասնակցի գործունեության ոլորտում գերիշխող ազդեցության առաջացմանը (ամրապնդմանը)

__________________________________________________________________

Ինչպե՞ս կարող է համակենտրոնացումն ազդել սպառողների շահերի վրա

 

Համակենտրոնացումը ինչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացման մասնակցի և նրա մասնակցությամբ այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտում առկա մրցակցային միջավայրի վրա

__________________________________________________________________

Այլ հետևանքներ

__________________________________________________________________

8. Համակենտրոնացման մասնակցի ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ.
(հազ. դրամ)

1

ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
այդ թվում՝

 

1.1

շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ այդ թվում`

 

1.1.1

շենքեր

 

1.1.2

կառուցվածքներ

 

1.1.3

մեքենաներ և սարքավորումներ

 

1.1.4

տրանսպորտային միջոցներ

 

1.2

շահագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ

 

2

ոչ նյութական ակտիվներ

 

3

այլ ոչ ընթացիկ ակտիվներ

 

9. Համակենտրոնացման մասնակցի հետ Օրենքի իմաստով անձանց խումբ կազմող
իրավաբանական անձանց և այլ տնտեսվարող սուբյեկտներում մասնակցություն ունեցող
ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Անուն, ազգանուն, հայրանուն (իրավա-բանական անձանց դեպքում՝ անվանումը)

անձնագրային տվյալներ (իրավա-բանական անձանց դեպքում՝ ՀՎՀՀ)

 Օրենքի իմաստով անձանց խումբ կազմելու հատկանիշ(ներ)ը

տնտես-վարող սուբյեկտի անվանումը

ՀՎՀՀ

տնտես-վարող սուբյեկտի գործու-նեության ոլորտը

մասնակցության չափը (տոկոս)

           
           
           

10. Համակենտրոնացման մասնակցի և նրա գործունեության ոլորտին վերաբերող տեղեկություններ.

10.1. Նախորդ և ընթացիկ տարվա` 20 -- և 20 -- թվականների ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, իրացման և արտահանման ծավալները.

Արտադրության ծավալը

20--թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ)

       
       
       
       

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(
հազ. դրամ)

       
       
       
       

Իրացման ծավալը

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(
հազ. դրամ,
ներառյալ ԱԱՀ)

       
       
       
       

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ,
ներառյալ ԱԱՀ)

       
       
       
       

Ներմուծման ծավալը

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ)

       
       
       
       

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ)

       
       
       
       
 

Արտահանման ծավալը

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

չ/մ

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ)

       
       
       
       

20-- թ.

Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը

 չ/մ 

բնեղեն արտահայտությամբ

արժեքային
արտահայտությամբ
(հազ. դրամ)

       
       
       
       

10.2. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները և ապրանքային նշանները.

մրցակից ընկերության անվանումը

ՀՎՀՀ

մրցակից
ընկերության
ապրանքային նշանի անվանումը

     
     
     

10.3. Այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի անվանում(ներ)ը և գործունեության ոլորտ(ներ)ը, որտեղ ընկերությունը (փայաբաժին ձեռքբերող ֆիզիկական անձը) մասնակցություն ունի

տնտեսվարող սուբյեկտի անվանումը

ՀՎՀՀ

տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը

մասնակցության
չափը (տոկոս)

       
       
       

10.4. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն.

__________________________________________________________________

11. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն).

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

1

 

2

 

3

 

4

 

5

 

6

 

 

12. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին

«___»_______________ 20-- թ.:

13. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս), համակենտրոնացման հայտարարագրի լրացման համար պատասխանատու անձի տվյալները

անուն, ազգանուն, հայրանուն

պաշտոն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

______________________________

(իրավասու անձի ստորագրությունը)


* Պարտադիր չէ լրացման համար

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2021, N 322-Ն 16.11.2021, թիվ 478-Ն
19.11.2019, Թիվ 179-Ն 03.12.2019, թիվ 478-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան