Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.22/91(1271).1 Հոդ.1196.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 849-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 849-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2016 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2016 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22
Երևան