Գլխավոր տեղեկություն
Համար
N 1311-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.22/91(1271).1 Հոդ.1196.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի միջոցով «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» և «Երևանի թիվ 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացնել 1,269.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 1-ին կետով տրամադրվող գումարները հատկացնել Երևանի քաղաքապետարանին` որպես պետության կողմից Երևանի համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում` բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահելով Երևանի քաղաքապետարանին, պայմանով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշմամբ նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» և «Երևանի թիվ 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 393-Ա և 2015 թվականի ապրիլի 22-ի N 437-Ա որոշումներով նախատեսված դրամաշնորհի պայմանագրեր` համապատասխանաբար 429.9 հազ. դրամի և 839.8 հազ. դրամի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1311-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1311-Ն որոշման