Գլխավոր տեղեկություն
Համար
N 1263-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2016-30.11.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.19/90(1270).1 Հոդ.1189.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1263-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային ապրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման հետ կապված ընդհանուր հարցերը, ինչի արդյունքում ստուգումների պարբերականությունը պլանավորվելու է և ստուգումներն իրականացվելու են համապատասխան իրենց ռիսկայնության խմբի՝ հաշվի առնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

2. Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Ոչ պարենային ապրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 150 է.

 

Rը=Rո +Rա

 

Որտեղ`

Rը - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկ,
  Rո - ոլորտային ռիսկ,
  Rա - անհատական ռիսկ:

4. Ոլորտային ռիսկի գնահատման հիմնական և կարևոր ցուցանիշներից է տվյալ ոլորտի տեխնիկական կանոնակարգի պահանջների ծավալը և բարդությունը, որոնք տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են պահպանել:

5. Հիմք ընդունելով տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցությունը և վնասի աստիճանը կարող ենք հաշվարկել ոլորտի ռիսկը:

6. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 60 միավորը: Ոլորտային ռիսկի գնահատման համար հիմք են ընդունվում 3 ցուցիչներ, որոնցից յուրաքանչյուրի առավելագույն միավորը քսանն է`

1) վնասի ազդեցության մակարդակ՝ արտադրանքի վնասակար, բացասական կամ վտանգավոր ազդեցությունը: Այն կարող է լինել 3 մակարդակում՝

ա. կյանքի համար խիստ վտանգավոր, մահացու հետևանքների հանգեցնող, որի հնարավորությունը գնահատվում է 14-20 միավոր (ծանր),

բ. լուրջ, չվերականգնվող կամ խրոնիկական հիվանդության հանգեցնող՝ 7-13 միավոր (լուրջ),

գ. աննշան վնասի հանգեցնող ազդեցություն թողնող՝ 1-6 միավոր (թեթև).

2) հավանական վնասի ազդեցությունը՝ արտադրանքի հավանական վնաս առաջացնող գործոնի ազդեցությունն է: Այն կարող է թողնել ուղղակի կամ անուղղակի ազդեցություն՝

ա. անուղղակի ազդեցություն՝ 1-10 միավոր,

բ. ուղղակի ազդեցություն՝ 11-20 միավոր.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի արտադրանքի կամ ծառայության նկատմամբ սահմանված պահանջներ՝ պահանջներ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների (նորմերի) քանակով և բարդությամբ`

ա. խիստ և մեծաքանակ պահանջներ՝ 14-20 միավոր,

բ. նվազ խիստ պահանջներ՝ 7-13 միավոր,

գ. ոչ խիստ և սահմանափակ պահանջներ՝ 1-6 միավոր:

 

Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակ

NN
ը/կ

Ոլորտի անվանումը

Վնասի ազդեցության մակարդակը (միավոր)

Հավանական վնասի ազդեցությունը (միավոր)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներ (միավոր)

Ոլորտային ռիսկ (միավոր) (11=3+4+
5+6+7+8+
9+10)

թեթև (1-6)

լուրջ (7-13

ծանր
(14-20)

անուղ-ղակի
(1-10)

ուղղակի (11-20)

ոչ խիստ և սահմա-նափակ
(1-6)

նվազ խիստ
(7-13)

խիստ և մեծաքա-նակ
(14-20)

1.

Օծանելիք և կոսմետիկ արտադրանք

   

20

 

20

   

20

60

2.

Խաղալիքներ

   

20

 

20

   

19

59

3.

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրում

   

20

 

20

   

18

58

4.

Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջներ

   

20

 

19

   

17

57

5.

Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջներ

   

20

 

19

   

17

56

6.

Գազանման վառելիքով աշխատող սարքավորումներ

   

19

 

19

   

17

55

7.

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք

   

18

 

18

   

18

54

8.

Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիք և մազութ

   

19

 

17

   

17

53

9.

Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանք

   

17

 

18

   

17

52

10.

Ծխախոտային արտադրանք

   

17

 

18

   

16

51

11.

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներ

   

17

 

17

   

16

50

12.

Չափումների միասնականություն

   

16

 

17

   

16

49

13.

Փաթեթվածքի անվտանգություն

   

15

 

16

   

17

48

14.

Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ

   

16

 

16

   

15

47

15.

Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգություն

   

15

 

14

   

17

46

16.

1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներ

   

17

 

14

   

14

45

17.

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանք

   

16

 

14

   

14

44

18.

Ցածրավոլտ սարքավորումների անվտանգություն

   

15

 

14

   

14

43

19.

Քսուքային նյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ բանեցրած քսուքային նյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ

   

14

 

12

 

13

 

39

20.

Ցեմենտներ

   

14

10

   

12

 

36

21.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում

 

10

 

7

     

17

34

22.

Մեքենաներ և սարքավորումներ

 

9

 

8

     

16

33

23.

Հանքային պարարտանյութեր

 

12

 

10

   

9

 

32

24.

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն

6

   

9

     

14

29

25.

Օդաճնշական դողեր

 

13

 

9

 

6

   

28

26.

Շինարարական ապակիներ

 

8

 

7

   

12

 

27

27.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք

 

9

 

5

   

12

 

26

28.

Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող ապակիներ

 

7

 

6

   

12

 

25

29.

Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներ

6

   

6

   

12

 

24

30.

Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր

5

   

5

   

11

 

21

31.

Կահույքագործական արտադրանք

4

   

4

   

12

 

20

32.

Խեցեգործական ամանեղեն

4

   

4

   

11

 

19

7. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները՝ առավելագույնը 40 միավոր և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը՝ առավելագույնը 50 միավոր:

 

  Rա = Rգ + Rս
   
Որտեղ` Rգ - ‑տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկ,
  Rս - ‑ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում ձևավորված ռիսկ:

 

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն

NN
ը/կ

Ռիսկ առաջացնող գործոններ

Ցածր

Միջին

Բարձր

1.

Գործունեության իրականացման վայրերի թիվը

1 վայր – 3 միավոր

2 կամ 3 վայր – 5 միավոր

3 վայրից ավելի – 7 միավոր

2.

Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով պայմանավորված ռիսկ

ոչ էական – 1 միավոր

էական - 3 միավոր

խիստ - 7 միավոր

3.

Բողոքների քանակը վերջին մեկ տարում

0 բողոք - 0 միավոր

մինչև 3 բողոք - 4 միավոր

3 և ավելի բողոք – 7 միավոր

4.

Խախտումների վերացմանն ուղղված գործողությունները

խախտում չունի - 0 միավոր

խախտումը վերացրել է - 4 միավոր

խախտումը չի վերացրել - 7 միավոր

5.

Արտադրող երկիր*

ունի ISO համակարգ - 1 միավոր

ունի որակի հսկման համակարգ - 4 միավոր

ենթարկվել է փորձաքննությունների – 6 միավոր

6.

Տարիքային կազմ*

14-ից 65 տարեկան – 4 միավոր

7-ից 14 տարեկան – 5 միավոր

մինչև 7 տարեկան կամ 65 տարեկանից բարձր – 6 միավոր

* Չեն հաշվարկվում օրենսդրական չափագիտական ոլորտների ռիսկի հաշվառման ժամանակ

 

8. Տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկը հաշվարկելու արդյունքում դրանք դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության՝ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը.

2) միջին ռիսկայնության՝ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը.

3) ցածր ռիսկայնության՝ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն վաթսուն տոկոսը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան