«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2016 թ. |
N 145-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը, կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը ըստ ընտրական տեղամասերի սահմանելու մասին» N 14-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ սահմանելու մասին» N 19-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 56-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 4-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի «Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 313-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |