ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2016 թվականի N 866-Ա
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻՇԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի հրավերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանի (ճանապարհածախսը) և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-14-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի միջոցների հաշվին:
2. Կարեն Մնացականյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 24 Երևան |