Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (12.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 335-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով `

1. «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի» շուրջ Եվրոպական ներդրումային բանկի ու Ասիական Զարգացման բանկի պատվիրակությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 30-ի N 335-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Առաքելյան   - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

Գ. Գրիգորյան


- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

 
Ա. Մելկիկյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

 
Զ. Առուշանյան

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ

 
Լ. Հարությունյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

 
Հ. Գասպարյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

 
Ս. Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ

(հավելվածը խմբ. 11.08.16 N 739-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան