ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-1045 -08.08.2016-ՊԻ-010/0 | |
2. |
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-1047 -16.08.2016-ՄԻ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
ա) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1072 -26.09.2016-ՄԻ-010/0 | |
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-10721 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10722 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
դ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10723 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10724 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
զ) «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10725 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
է) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10726 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
ը) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կ-10727 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
թ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-10728 -26.09.2016-ՄԻ-010/0 | ||
2. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրություն |
||
3. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրություն |
||
4. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
||
1. |
2016 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա |
Ն-1068 -26.09.2016-ԱՀ-011/0 | |
2. |
2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրություն |
Ն-1069 -26.09.2016-ԱՀ-011/0 | |
3. |
2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիր |
Ն-1070 -26.09.2016-ԱՀ-011/0 | |
4. |
2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին» համաձայնագիր |
Ն-1071 -26.09.2016-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
3 հոկտեմբերի 2016 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-237-Ն |