ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) կարգի 3-րդ կետում «5 տարի» բառերը փոխարինել «5-7 տարի» բառերով.
2) կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման 3-րդ կետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետում» բառերով.
3) կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի որոշմամբ սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:».
4) կարգի 10-րդ կետում «ճանապարհի հիմնական նորոգումից» բառերը փոխարինել «ճանապարհի միջին, հիմնական նորոգումից» բառերով.
5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Պետական ավտոմոբիլային ճանապարհների միջին, հիմնական նորոգման կամ վերակառուցման ու ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար կարող է կնքվել մեկ պայմանագիր: Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար պայմանագրով կարող է սահմանվել գործոնային գին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման:».
6) կարգի 11-րդ կետի 4-րդ, 8-րդ և 12-րդ ենթակետերից հանել «Նշված վիճակում գտնվող ճանապարհահատվածները ենթակա են հիմնանորոգման կամ վերակառուցման և ենթակա չեն ընթացիկ ամառային պահպանման.» բառերը.
7) կարգի 13-րդ կետով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման նորմատիվ մակարդակների բնութագրերը ներկայացնող N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
». |
8) կարգի 22-րդ կետով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջների N 3 աղյուսակի «Ընթացիկ ամառային պահպանում» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ընթացիկ ամառային պահպանում
Ցուցանիշի |
Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը |
Վիճակի գնահա-տականը |
Պահպանման մակարդակը | |||
լավ |
միջին |
բավա-րար |
թույլատրելի | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Հողային պաստառ և օտարման շերտ |
||||||
1.1. |
Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից և (կամ) կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից ավելի քան 5 սմ, և (կամ) կողնակը հարթեցված չէ և (կամ) կողնակին առկա է 10 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) առկա են երթևեկությանը խանգարող ճյուղեր, և (կամ) բաժանարար գոտում առկա են 25 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) տեսանելիությանը խանգարող 1.2 մ-ից բարձր թփեր (գծմ/կմ): Թերության վերացման ժամկետը 10 օր է: |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում
50
-
- |
-
100
100
- |
-
-
150
- |
-
-
-
150 |
1.2. |
Չմաքրված կողային առուներ և (կամ) վաքեր (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) (լցվածության տոկոս): Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ բավարար
վատ |
10
20
- - |
-
30
40
- |
-
-
50
- |
-
-
- 50 |
1.3. |
Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի օտարման շերտի սահմաններում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
երաշխիքային լավ բավարար
վատ |
300
300
- - |
-
200
150
- |
-
-
100
- |
-
-
-
100 |
2. Երթևեկելի մաս և մայթեր |
||||||
2.1. |
Փոսեր` երթևեկելի մասի վրա ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում
0.2 - - |
-
0.3 0.6 - |
-
- 0.7 - |
-
- - բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն |
2.2. |
Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ (գծմ/կմ): I տեխնիկական կարգի ավտոճանապարհների համար նշված ցուցանիշները կրկնապատվում են: |
երաշխիքային
լավ
բավարար վատ |
չի թույլատրվում 100 - - |
- 200 400 - |
- - 500 - |
- |
2.3. |
Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր) 5 սմ-ից ոչ ավելի խորությամբ ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): Թերության վերացման ժամկետը 7 օր է: |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում 0.5 -
- |
- 0.8 1 - |
-
- 1.5 - |
- -
- բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն ապահովող վիճակ |
3. Արհեստական կառուցվածքներ |
||||||
3.1. |
Բերվածքների, տիղմի նստվածք որևէ խողովակում` ուղղանկյուն խողովակի աշխատող բարձրության, կլոր խողովակի տրամագծի մասերով: Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում չի թույլատրվում - - |
- 1/10 1/5 - |
- - 1/4 - |
- - - 1/4 |
3.2. |
Որևէ խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ (հունի մակերեսի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 10 օր է: |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում 5
- - |
- 10
20 - |
- -
30 - |
- -
- 30 |
3.3. |
Որևէ կամրջի (ուղեանցի) երթևեկելի մասի ջրթող հարմարանքների, մայթերի տակ ջրթող անցքերի խցանում (ընդհանուր քանակի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 3 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում չի թույլատրվում -
- |
- 10 20 - |
- - 25 - |
- - - 25 |
3.4. |
Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում 5
- - |
- 10 10 - |
- - 20 - |
- - - 20 |
4. Կահավորանք |
||||||
4.1. |
Թեքված, ծռված, վնասված ճանապարհային նշաններ, (ընդհանուր թվի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում չի թույլատրվում - - |
- 10 20 - |
- - 30 - |
- - - 30 |
4.2. |
Թեքված, ծռված, չներկված, կախված կամ իջեցված հենարանով պաշտպանիչներ (պաշտպանիչի երկարության տոկոս): |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում չի թույլատրվում - - |
- 10
20 - |
- -
30 - |
- - - 30 |
4.3. |
Միջպետական նշանակության ավտոճանապարհներին բացակայող ճանապարհային նշաններ (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային լավ բավարար վատ |
չի թույլատրվում 5 - |
- 10 15 - |
- - 20 - |
- - - 20 |
4.4. |
Թեքված, չներկված կարճասյուներ (ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում
10 - - |
-
20 - |
-
- 30 - |
-
- - 30 |
4.5. |
Բացակայող լուսանդրադարձիչներ պաշտպանիչների և կարճասյուների վրա (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային
լավ բավարար վատ |
չի թույլատրվում 15
- - |
- 20 20 - |
- - 30 - |
- - - 30 |
ա. երաշխիքային վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման միջին, բավարար և թույլատրելի մակարդակներ: Լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման բավարար և թույլատրելի մակարդակներ: Բավարար վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման լավ և թույլատրելի մակարդակներ,
բ. անբարենպաստ բնակլիմայական պայմաններից ելնելով` երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանումով նախատեսված աշխատանքների (փոսային նորոգում և ճաքերի մշակում) սկիզբը, ինչպես նաև դրանց դիմաց վճարումները տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով կարող են տեղափոխվել հաջորդ ամիս: Նշված դեպքում երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման գնահատումը կիրականացվի տվյալ աշխատանքների իրականացումը սկսելու ամսից,
գ. թույլատրելի մակարդակը նախատեսում է կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով ապահովել ճանապարհի երթևեկելի մասի բավարար անցանելիությունը:».
9) կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված N 6 ձևի NN 6 և 6.1 աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 6
Աղյուսակ N 6
I տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)
Ավտոճանապարհի վիճակը (ծածկագիրը) |
Տարվա կտրվածքով (դրամ) | |||
լավ պահպանման մակարդակի դեպքում |
միջին պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
բավարար պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) | |
Երաշխիքային |
||||
Լավ |
||||
Բավարար |
||||
Վատ |
Աղյուսակ N 6.1
II-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 6 Երևան |