Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-25-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (16.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.181
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2005 թվականի հուլիսի 20-ին Երևանում և 2005 թվականի օգոստոսի 20-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին» համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2006 թ. փետրվարի 2
Երևան
ՆՀ-25-Ն