ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի XII բաժնի 5.1-րդ կետի իրականացման և «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմներն իրագործելիս տերմինաբանական ապարատի միատեսակ ընկալման ձևավորման նպատակներով
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղություններն իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանով, որը տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/tam_sotr /edinoe_okno/Pages/glossary.aspx.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |