Գլխավոր տեղեկություն
Համար
N 946-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.22/69(1249) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 946-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, կադաստրի վարման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 1847-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 8-րդ մասի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետի առաջին պարբերությունում «և մեխանիզմներ» բառերը փոխարինել «, մեխանիզմներ և կցորդներ» բառերով,

բ. 14-րդ կետը «փոփոխություն» բառից հետո լրացնել «, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար: Նախկին համարանիշը և (կամ) տեխնիկական վկայագիրը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում փոխարինվում են նորով» բառերով,

գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական վկայագրերի և (կամ) պետհամարանիշի կորստի կամ փչանալու դեպքում դրանց սեփականատերը դիմում է հաշվառող մարմին՝ կորստի դեպքում ներկայացնելով նաև «www.azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կորստի մասին տրված հայտարարության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ ստանալու համար: Նոր տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի տրամադրման դեպքում նախկին տեխնիկական վկայագիրը և (կամ) պետհամարանիշը համարվում են անվավեր և գտնվելու դեպքում ենթակա են հաշվառող մարմին վերադարձման: Հաշվառող մարմինը կորած կամ փչացած տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի փոխարեն նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ տրամադրում է դիմումը հաշվառող մարմին մուտքագրումից հետո եռօրյա ժամկետում:»,

դ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.

«գ) բացի սույն կարգով նախատեսված գործառույթների, իր իրավասության սահմաններում իրականացնում է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու շրջանակներում Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինքնագնաց մեքենայի և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի միասնական ձևերի և էլեկտրոնային անձնագրերի համակարգի կազմակերպման համաձայնագրի դրույթների ապահովումը:»,

ե. N 3 ձևում Տեխնիկայի համառոտ բնութագրի «Բազային դասը» բառերը փոխարինել «Գործարանային (նույնականացման) համարը» բառերով, «Օգտագործման նշանակությունը» բառերը՝ «Արտադրության տարեթիվը» բառերով, իսկ «Բեռնատարողությունը» բառից հետո լրացնել «(ընդհանուր քաշը)» բառերով.

4) որոշման N 3 հավելվածի՝

ա. 9-րդ սյունակը «գործարանային» բառից հետո լրացնել «(նույնականացման)» բառով,

բ. 10-րդ սյունակում «Տեխնիկական զննման անցկացման ամիսը, ամսաթիվը» բառերը փոխարինել «Շարժիչի համարը (համարները)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 8-ի N 946-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ

 

Ա. ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԵՆԱՍԱՐՔԵՐԻ ՎՐԱ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐ ԵՎ ԱՎՏՈԿՑՈՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. Ինքնաթափ ավտոմոբիլներ

2. Ավտոամբարձիչներ

3. Ավտոգրեյդերներ

4. Ավտոաշտարակներ

5. Ավտոբետոնախառնիչներ

6. Ավտոբիտումակիրներ

7. Ավտոգուդրոնապատիչներ

8. Ավտոբեռնիչներ

9. Ավտոհիդրոամբարձիչներ

10. Ավտոկոնվեյերներ

11. Ձյունամաքրիչ մեքենաներ

12. Նշագծող մեքենաներ

13. Հիդրովակուումային, վակուումային և տղմաքաշ մեքենաներ

14. Ավտոկցորդներ

 

Բ. ԱՄԲԱՐՁԻՉ-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

1. Կռունկներ (աշտարակային, կայմային, այծիկային, կամրջային և այլն)

2. Ամբարձիչներ, էլեկտրաամբարձիչներ, ամբարձիկներ, բեռնիչներ, վերաբեռնիչներ (ճակատային, բարձակավոր, աշտարակային, կայմային, այծիկային, կամրջային, թրթուրային ընթացքով և այլն)

3. Կոնվեյերներ

 

Գ. ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Գրեյդերներ

2. Բուլդոզերներ

3. Էքսկավատորներ

4. Կեռաշերեփներ (սկրեպերներ)

5. Ասֆալտափռիչներ

6. Ասֆալտատեղադրիչներ

7. Ասֆալտաքերիչներ

8. Ասֆալտախառնիչներ

9. Ասֆալտահարդիչներ

10. Ասֆալտբետոն վերամշակող մեքենաներ

11. Ասֆալտի ճաքալցման մեքենաներ

12. Բետոնախառնիչներ

13. Գեներատորներ

14. Եռակցման սարքեր

15. Օդամղիչներ

16. Կցանքներ

17. Մղաններ

18. Գուդրոնատորներ

19. Բետոնի մայթեզր պատրաստող մեքենաներ (էստրուդերներ)

20. Ռեսայկլերներ

21. Խողովակատեղադրիչ մեքենաներ

22. Հորատող մեքենաներ

23. Ուղեգլման մեքենաներ

24. Քարջարդ մեքենաներ

25. Ճանապարհային ֆրեզներ

26. Ճանապարհային գլդոններ

27. Ձյունաբարձիչ մեքենաներ

28. Ճանապարհաշինության և ճանապարհների պահպանման համար նախատեսված այլ սարքավորումներ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան