Գլխավոր տեղեկություն
Համար
N 814-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2016 թվականի N 814-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
սեպտեմբերի 6 -ի N 814-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնող դիտորդական առաքելության

 

Կ. Գասպարյան   - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
 
Ս. Եղիազարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
 
Լ. Հակոբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության երկրորդ քարտուղար

 
Հ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության կցորդ

 
Թ. Հովնանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար

 
Վ. Բիյագով

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

 
Ա. Հովհաննիսյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ (համաձայնությամբ)

 
Հ. Սարգսյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

 
Տ. Գևորգյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության կրտսեր մասնագետ (համաձայնությամբ)

 
Լ. Հովհաննիսյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 8 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 
Ռ. Սաֆրաստյան

- ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 
Գ. Բադիրյան

- ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
սեպտեմբերի 6-ի N 814-Ա
որոշման

 

ց ա ն կ

 

յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերի

 

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

50
10


380
15
300

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար՝ ՀՀ կառավարության կողմից

755

Վարորդ/ավտոմեքենա (40 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (40 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (առավելագույնը 8 գիշեր` 165 եվրո/յուրաքանչյուր գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 8 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում
(50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում
(50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

200
75

200
10
1320
400
200

200

Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար

2605

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար

3360

Տոմսի արժեքը յուրաքանչյուր դիտորդի համար

200.000 դրամ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան