ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 799-Ա
ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻ՝ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Յուժնո-Սախալինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|