ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 937-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «2016 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի մարտի 31-ը» բառերով.
2) հավելվածի «Ընդամենը» տողում «1.337.650.000» թիվը փոխարինել «1397650000» թվով, իսկ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 8 Երևան |