ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
19 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ (ԿՄՍԴ 2011)» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, մասնագիտական կրթության մակարդակները բնութագրող ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակներով «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից ապահովել դրանց լիազոր մարմինների կողմից «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը (ԿՄՍԴ 2011)» միջազգային ստանդարտի կիրառումը, որի ռուսերեն տեքստը տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Pages/classification.aspx.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
