Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.11/30(1210) Հոդ.321
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 344-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 14-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրով նախատեսված գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքներին դրամաշնորհները և սուբվենցիաները տրամադրել համապատասխանաբար` համապատասխան մարզի համայնքների հետ կնքված դրամաշնորհի և սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 344-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 344-Ն որոշման

(հավելվածը փոփ. 02.09.16 N 887-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 344-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 344-Ն որոշման