Գլխավոր տեղեկություն
Համար
N 782-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.07/67(1247) Հոդ.837
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2016 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 199».

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 188 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.1-23) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծառայության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի մյուս տեղակալը, կամ ծառայության բաժնի պետերից մեկը:

Ծառայության պետի տեղակալը ծառայության պետի մյուս տեղակալի, ծառայության բաժնի պետերից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 150 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-14) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալներից մեկը կամ բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը ծառայության պետի տեղակալներից մեկի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 190 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-24) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալներից մեկը կամ բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Բաժնի պետը ծառայության պետի տեղակալներից մեկի, բաժնի գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 191 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-25) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալներից մեկը կամ բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը ծառայության պետի տեղակալներից մեկի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 30 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-5) անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետը «իրավագիտություն» բառից հետո լրացնել «կամ քաղաքագիտություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 29
Երևան