ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 880-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Միքայել Էդուարդի Սամվելյանին (ծնվ.` 1993 թ. հոկտեմբերի 13-ին, հասցեն` քաղ. Երևան, Զաքիյան փող., 3-րդ շենք, բն. 87, Օքսֆորդի համալսարան, մագիստրատուրա)` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը.
2) Արման Վահագնի Տիգրանյանին (ծնվ.` 1998 թ. նոյեմբերի 10-ին, հասցեն` քաղ. Երևան, Այգեստան 3-րդ փող., տուն 2, Կալիֆորնիայի Բերքլի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
3) Նարեկ Գագիկի Գալստյանին (ծնվ.` 1996 թ. նոյեմբերի 26-ին, հասցեն` Արմավիրի մարզ, գյուղ Արաքս, Կ. Դեմիրճյանի փող., տուն 25, ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
4) Գևորգ Վարդանի Մարտիրոսյանին (ծնվ.` 1997 թ. հուլիսի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Գրիբոյեդովի փող., 3-րդ շենք, բն. 24, Քեմբրիջի Թրինիթի քոլեջ, բակալավրիատ)` մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
5) Գևորգ Մանվելի Խանդամիրյանին (ծնվ.` 1999 թ. հունիսի 26-ին, հասցեն` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 36դ շ., բն. 19, Կալիֆորնիայի Բերքլի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
6) Հայկ Լևոնի Հակոբյանին (ծնվ.` 1993 թ. դեկտեմբերի 23-ին, հասցեն` քաղ. Երևան, Շիրվանզադեի փող., 15/32 շ., բն. 27, ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարան, ասպիրանտուրա (Ph.D.)` մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ նշված քաղաքացիները ներկայացրել են նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իրենց մասնագիտություններով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 5-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում տվյալ քաղաքացիների 18 տարին լրանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 2 Երևան |