Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2016 թվականի N 783-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆում անցկացնելու ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը 2016 թվականի օգոստոսի 14-18-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու և հյուրերի (80 մարդ) կեցության, սննդի, պաշտոնական ճաշկերույթի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների իրականացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 27,450.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան