Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 894-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքար գյուղի 4-րդ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ 0.39 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքարի համայնքին՝ նվիրաբերված հողամասում մանկապարտեզ կառուցելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքարի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ պայմանագրում սահմանել, որ՝

1) նվիրաբերության պայման է այն, որ երկու տարվա ընթացքում նվիրաբերվող հողամասում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կառուցվելու է մանկապարտեզ, որի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 177354360 դրամ, ընդ որում, նշված աշխատանքների չկատարման դեպքում նվիրաբերությունը համարվում է վերացված.

2) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքարի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան