Գլխավոր տեղեկություն
Համար
N 1261-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1261-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն վարձակալության պայմանագրի՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները՝ 825,668,639 դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝

1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ակտիվների) հանձնում-ընդունումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո հանձնել վարձակալության՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1261-Ա որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 5.4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱԿՏԻՎԵՐԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան