Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2016 թվականի N 797-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 82-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 82-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով` չափաքանակի աղյուսակը և N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 4-ի N 82-Ա որոշման

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
 

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

   

02

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

     

10

Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

             

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

50,000.0

         

ԸՆԴԱՄԵՆԸ

50,000.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 4-ի N 82-Ա որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ

Նախարարությունը, գերատեսչությունը

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագրի համարը

 

Կանխիկ ձևով կատարվող ծախսերը
(հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
 

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

   

02

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

     

10

Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

         

Հատուկ նպատակային այլ նյութեր

40,000.0

         

ԸՆԴԱՄԵՆԸ

40,000.0

»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան