ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1675-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որ գույքի, հողամասի պետական բաժնեմասի առուվաճառքի գինը կազմում է 21,282,422.068 հազ. դրամ, որը համարժեք է 50,852.840 հազ. ԱՄՆ-ի դոլարին՝ ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013 թվականի մարտի 27-ի դրությամբ հրապարակված ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքի: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված առուվաճառքի գինը ներառում է՝
ա. հողամասի պետական բաժնեմասի կադաստրային արժեքը՝ 235,680.0 հազ. դրամի չափով,
բ. գույքի արժեքի որոշման ծախսը՝ 825.456 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
գ. առուվաճառքի գնի կազմում ոչ դրամական միջոցներով վճարվող մասի` վարչության նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը.».
2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «երեք տարի հետո նույն ամսաթվին՝ գույքի հանձնում-ընդունումից հետո 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք տարի վեց ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան գույքի հանձնում-ընդունումն իրականացվելուց հետո 10 օրվա ընթացքում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող՝ պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|