ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 670-Ա
Եղիազար Ավագյանի՝ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների Կոորդինացիոն խորհրդի քարտուղարությանը կից աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Եղիազար Ավագյանի` 2016 թվականի հուլիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|