Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հոդ.215.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հունիսի 2016 թ.

թիվ 105-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

կարգավորել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի (տուգանքների) դիմաց վճարումների ընդունման գործընթացում կիրառվող հաղորդագրությունների պահպանման հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը,

ղեկավարվելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 79-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու կարգում և պայմաններում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 28-րդ կետում ուժը կորցրած ճանաչել` 1)-ին, 2)-րդ, 4)-րդ ենթակետերը և 3)-րդ ենթակետի ա) պարբերությունը:

2) Կարգի 29-րդ կետում ուժը կորցրած ճանաչել` 1)-ին, 2)-րդ, 3)-րդ ենթակետերը, 4)-րդ ենթակետի ա) պարբերությունը և 6)-րդ ենթակետի դ) պարբերությունը:

3) Կարգի 29-րդ կետում 6)-րդ ենթակետի զ) պարբերության «գումարը» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «և ՃՈ հաշվին դեռ չմուտքագրված գումարը, ըստ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» վերջինիս համար կիրառված սկզբունքի:»:

4) Կարգի 29-րդ կետը լրացնել նոր 7)-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ճանապարհային ոստիկանության համակարգում»:

5) Կարգի 30-րդ կետում 1)-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հաղորդագրության ունիկալ համարը»:

6) Կարգի 30-րդ կետում ուժը կորցրած ճանաչել` 2)-րդ, 4)-րդ, 5)-րդ ենթակետերը և 3)-րդ ենթակետի ա) պարբերությունը:

7) Կարգի 30-րդ կետում 6)-րդ ենթակետի ա) պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) Պարտավորության դիմաց Վճարված փաստացի գումարը, ՀՀ դրամ (որը փոխանցվելու է գանձապետական հաշվին)»:

8) Կարգի 30-րդ կետում 7)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ոստիկանության համակարգում, որը նշված է ստացված պատասխան հաղորդագրության (թիվ 2) մեջ»:

9) Կարգի 32-րդ կետի 2)-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «կարող է» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «ըստ ստացված պատասխան հաղորդագրության (թիվ 2) տվյալների, Ֆինանսական կազմակերպության հայեցողությամբ»:

10) Կարգի 32-րդ կետում 2) ենթակետի բ) պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Որոշման համաձայն ընդհանուր պարտավորության գումարը»:

11) Կարգի 32-րդ կետում 2) ենթակետի գ) պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ոստիկանության համակարգում»:

12) Կարգը 34-րդ կետից հետո լրացնել նոր 34.1, 34.2, 34.3, 34.4 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«34.1 «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» հաղորդագրության մեջ (Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետում) պարտապանի Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը առանձին դաշտով կարող է ավելացվել` հարցում կատարելու համար և կիրառվել Ճանապարհային ոստիկանության կողմից այդ տվյալի մշակման հնարավորության ապահովման դեպքում:

34.2 Հաղորդագրությունների մեջ` Հետիոտնի անձը հաստատող փաստաթղթի տեսակը նշելու համար կարող են կիրառվել Կենտրոնական բանկի կողմից Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման կարգով այդ փաստաթղթերի տվյալների համար սահմանված համապատասխան կոդերը:

34.3 Հաղորդագրության մեջ համապատասխան դաշտերում կիրառվող` «Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը», ինչպես նաև «Տուգանքի, տույժի որոշման համարը» ձևավորվում և կիրառվում է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» դրանց համար սահմանված կառուցվածքի և սկզբունքի համաձայն:

34.4 Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն պետք է ապահովի Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով իր կողմից կատարված հարցումների և դրանց հետ կապված իր կողմից ստացված, տրամադրված տեղեկատվության պահպանումը` նվազագույնը 5 տարի ժամկետով:»:

13) Կարգը 35-րդ կետից հետո լրացնել նոր 35.1, 35.2, 35.3, 35.4 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«35.1 Տեղեկատվության փոխանցման համար կիրառվող տեխնիկածրագրային լուծումները պետք է ապահովեն սույն կետով սահմանված տվյալների վերաբերյալ էլեկտրոնային գրառումների առկայությունը, որոնք առանձին դաշտով կարող են առկա չլինել հաղորդագրության կառուցվածքում.

1) հաղորդագրության ունիկալությունը ապահովող տվյալներ (ունիկալ համարը),

2) հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը,

3) ուղարկող կողմին նույնականացնող տվյալները,

4) ստացող կողմին նույնականացնող տվյալները:

35.2 Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայությունը իրականացնում է նաև վերջինիս միջոցով փոխանցված հարցումների և դրանց ի պատասխան տրամադրված (փոխանցված) ամբողջ տեղեկատվության պահպանումը (այսուհետ` «սև արկղում» պահպանվող տեղեկատվություն) նվազագույնը 5 տարի ժամկետով: Ընդ որում.

1) Հաղորդագրությունների վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից «սև արկղում» պահպանված տեղեկատվությունը հիմք է ընդունվում և կիրառվում է հետևյալ դեպքերում.

ա) Ճանապարհային ոստիկանության և (կամ) Ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերի առաջացման դեպքում, որպես ապացույց ներկայացնելու համար, որոնք կապված են փոխանցվող հարցումների և դրանց ի պատասխան ստացված և տրամադրված տվյալների հետ:

բ) Կենտրոնական բանկի կողմից, սույն կարգով սահմանված գործընթացի հետ կապված Ֆինանսական կազմակերպությունների իրականացրած գործողությունների ստուգման համար, այդ թվում հաճախորդների բողոքների ստուգման դեպքում:

35.3 «Սև արկղից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, Ֆինանսական կազմակերպությունը և (կամ) Ճանապարհային ոստիկանությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան դիմում, որտեղ պետք է նշվի.

1) Դիմող կողմի (Ֆինանսական կազմակերպություն կամ Ճանապարհային ոստիկանություն) անվանումը, տվյալները։

2) «Սև արկղից» տվյալների ստացման պատճառը (հիմքը)։

3) Վճարում ընդունելու ժամանակ հարցում կատարելու նպատակով կիրառված տվյալները, ըստ Կարգի 28-րդ կետի, որոնց հետ կապված անհրաժեշտ է դիտարկել ուղարկված և ստացված հաղորդագրությունները:

4) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը և ժամը), որի ընթացքում փոխանցվել են նշված որոշման հետ կապված հաղորդագրությունները:

5) Կարող են նշվել փոխանցված հաղորդագրությունների վերաբերյալ դիմող Ֆինանսական կազմակերպությանը (Ճանապարհային ոստիկանությանը) հայտնի այլ տվյալներ, որոնք կնպաստեն հաղորդագրությունների որոնմանը:

35.4 Յուրաքանչյուր Ֆինանսական կազմակերպություն կամ Ճանապարհային ոստիկանությունը կարող է ստանալ միայն իր կողմից ուղարկված և ստացված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

 2016 թ. հունիսի 23

Երևան