Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.20/55(1235) Հոդ.693
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «կրթության» բառը.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 7-ի N 714-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 31-ի N 332-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Մա-կար-դակը

Որակավորումը

Կրթական
աստիճանը/ծրա-գիրը

Բնութագրիչները

գիտելիքները

հմտությունները

կարողունակությունը
(կոմպետենցիան)

1-ին

ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝
տարրական կրթություն

Տևողությունը`
4 տարի

Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:

Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:

Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար:

Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ):

Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:

2-րդ

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝
միջին դպրոց

Տևողությունը`
5 տարի

Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար:

Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության որոնմանը, հավաքագրմանը և պահպանմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամենօրյա կիրառություն ունեցող արտահայտությունների ընկալմանը և գործածությանը:

Գործել և սովորել վերահսկողության ներքո՝
ծանոթ և հստակ սահմանված պայման-ներում, որոշ աստիճանի ինքնուրույնության և պատասխանատվության դրսևորմամբ:

Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ:

Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր:

Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:

3-րդ

ԱՐՀԵՍՏԱՎՈՐ
(Հիմնական կրթությամբ)

(Վարպետային ուսուցման որակավորման վկայական)

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`
6 ամսվանից
1 տարի

Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար:

Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`
1) որոշակի մաս-նագիտական խնդիրների լուծման և առաջադրանքների կատարման համար՝ համապատասխան կանոնների, մեթոդների, սարքերի և գործիքների ընտրության ու կիրառ-ման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամեն-օրյա կիրառություն ունեցող արտահայտու-թյունների գործածու-թյան համար:

Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ:

Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն:

Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին:

Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ:

Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն:

Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:

4-րդ

1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ
ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԱՏԵՍՏԱՏ




2. ԱՐՀԵՍՏԱՎՈՐ
(Միջնակարգ կրթությամբ)

 


(Արհեստա-
գործական կրթության դիպլոմ)

Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝
ավագ դպրոց

Տևողությունը`
3 տարի

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`
1-3 տարի

Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում:

Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) աշխատանքի կամ հետագա ուսումնա-ռության որևէ բնագա-վառում կոնկրետ խնդիրներ լուծելու, առաջադրանքներ և ուսումնասիրություն-ներ կատարելու, ինչպես նաև գործած-ված մեթոդներն ու ձեռք բերված արդյունքները վերլուծելու և ամփո-փելու համար.
2) տեղեկատվության հավաքագրման, համադրման, դասակարգման և օգտագործման համար՝ կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար:

Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ:

Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն:

Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար:

Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները:

Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ:

Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ:

Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:

5-րդ

ՄԱՍՆԱԳԵՏ


(Միջին մասնագի-
տական կրթության դիպլոմ)

Միջին մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը`
2-5 տարի

Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից:

Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն:

Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) տարաբնույթ, այդ թվում` մասնագի-տական, խնդիրները բացահայտելու համար.
2) առաջացած խնդիր-ների վերաբերյալ դատողություններ կատարելու և լու-ծումներ առաջադրելու համար` ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում:

Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն:

Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:

       

Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) մասնագիտությանն առնչվող տեղեկա-տվությունը, գաղա-փարները, հասկացությունները, խնդիրներն ու դրանց լուծումները բացատ-րելու և հանրության նեղ շրջանակներում ներկայացնելու համար.
2) մասնագիտական ոլորտում աշխա-տանքը դյուրացնելու և արագացնելու համար.
3) մասնագիտությանն առնչվող քանակական և որակական տվյալները հավա-քագրելու, մշակելու և վերլուծելու համար:

Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ:

Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:

Մա-կար-դակը

Որակավորումը

Կրթական ծրագիրը

Գիտելիքները

Հմտությունները

Կարողունակու-թյունը
(կոմպետենցիան)

գիտելիքի կիրառման հմտությունները

հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու հմտությունները

ընդհանրական իմացական հմտությունները

ինքնուրույնու-թյունը և պատասխանա-տվությունը

6-րդ

ԲԱԿԱԼԱՎՐ

(Բակալավրի դիպլոմ)

Բակալավրի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
3 տարի

(Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ, այսուհետ` ԿՓԿՀ)

(180-240 ԿՓԿՀ)

Մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ոլորտի արդի և հիմնարար հասկացու-թյունների, տեսությունների ու մեթոդների իմացություն և առաջադեմ գիտելիքներ:

Հմտություններ, որոնք ցուցաբերում են նորարարական ու առաջադեմ մոտեցումներ և անհրաժեշտ են ձեռք բերած գիտելիքը և իմացությունը մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս:

Տվյալ ոլորտին առնչվող տեղեկա-տվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ։

● Մասնագիտական
ոլորտում խնդիրներ լուծելու և աշխատանքը դյուրացնելու համար ՏՀՏ-ներ կիրառելու հմտու-թյուններ:

● Մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ հավա-քագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ` հիմնավորված դատողություններ անելու համար:

Վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն:

Հմտություններ, որոնք պահան-ջում են ստեղ-ծագործական մոտեցում ոլորտի մաս-նագիտական խնդիրները բացահայտելիս և տարբեր լուծումներ առաջադրելիս:

 

Ծավալել լիարժեք մաս-նագիտական գործունեություն:

Կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում, ստանձնել պատասխա-նատվություն առանձին անհատների կամ թիմի մաս-նագիտական զարգացման համար:

Որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները՝ ելնելով սեփական պահանջմունք-ներից:

Գիտակցել անձնական պատասխա-նատվությունը ազգի և պետու-թյան հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարա-կան սկզբունքների իրագործմանը, ազգային և հա-մամարդկային արժեքների տարածմանը:

7-րդ

ՄԱԳԻՍՏՐՈՍ(Մագիստրոսի դիպլոմ)

ԴԻՊԼՈՄԱ -ՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ(Դիպլոմա-վորված մասնագետի դիպլոմ)

Մագիստրոսի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
1 տարի

(60-120 ԿՓԿՀ)

Դիպլոմա-վորված մասնագետի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
5 տարի

Խորը մասնա-գիտացված գիտելիքներ, այդ թվում՝ տվյալ ոլորտի վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, հետազո-տության և աշխատանքի ընթացքում։

Տվյալ մասնա-գիտական բնա-գավառի և միջ-մասնագիտական ոլորտների տեսությունների, առաջավոր սկզբունքների ու մեթոդների իմացություն:

Առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են`

հետազոտա-կան ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ տարբեր ոլորտ-ների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար,

նոր և անծանոթ իրադրություն-ներում տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար:

● Մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանն իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազոտության արդյունքները հստակ ու համա-կարգված ներկա-յացնելու և բացա-տրելու հմտու-թյուններ:

Մասնագի-տական և (կամ) միջմասնա-գիտական ոլորտ-ներում բարդ խնդիրներ լուծելիս և հետազոտություն-ներ կատարելիս ՏՀՏ-ները վարժ կիրառելու հմտություններ:

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական և (կամ) միջմաս-նագիտական ոլորտներին առնչվող քանակական ու որակական տվյալ-ները խորը վերլու-ծելու և գնահատելու համար՝ ոչ ամբող-ջական կամ սահ-մանափակ տեղե-կատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով:

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտա-կան ոլորտի հիմնախնդիրները հետազոտելու, արդիական գաղափարներ ու մոտեցումներ առաջադրելու, ինչպես նաև ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը

միտված նորա-րարական ու ստեղծագործա- լուծումներ առաջարկելու համար:

Մասնագի-տական կամ ուսումնառության ոլորտում ծավալել գործունեություն, որը պահանջում է բարդ և անծանոթ աշխատանքային իրադրությունների կառավարման ու վերափոխման ռազմավարական նոր մոտեցումներ:

Նպաստել մասնագիտական գիտելիքի զարգացմանը:

Ստանձնել թիմի ռազմավարական նպատակների իրագործումը վերահսկելու պատասխանա-տվություն:

Գնահատել իր շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարիքները՝ արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, ունակ լինել շարունակելու ուսումնառու-թյունն արագ փոփոխվող միջավայրերում:

Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամա-կարգն ու պատ-մամշակութային փորձը համա-մարդկային արժեքների հետ:

8-րդ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

(Գիտություն-ների թեկնածուի վկայական )

Հետբուհական մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
3 տարի

(180 ԿՓԿՀ)

Առավել առաջադեմ (առաջանցիկ) գիտելիքներ մասնագիտական բնագավառից և միջմասնագի-տական ոլորտ-ներից, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, գիտական հետազոտու-թյունների և աշխատանքի ընթացքում:

Մասնագիտա-կան բնագավառի և միջմասնագի-տական ոլորտ-

ների նորագույն տեսությունների, մոտեցումների, վարկածների և գիտահետա-զոտական մեթոդների համընդգրկուն և խոր իմացություն:

Առաջադեմ մասնագիտական հմտություններ` ներառյալ սինթեզ և գնահատում, որոնք անհրաժեշտ են՝

ձեռք բերած գիտելիքը և բնագավառի հայեցակարգային սկզբունքների և մեթոդների իմա-ցությունը բարդ տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս,

նորարարական գիտական հետազոտու-թյուններ

պլանավորելիս և իրականացնելիս:

Տեսական ու գործնական, բարդ և համալիր խնդիրներ, հետազոտության արդյունքներ գիտական շրջա-նակներին և լայն հանրությանը ներկայացնելու և դրանք մեկնա-բանելու զարգացած հմտություններ:

Գիտական հետազոտություն կատարելիս և նոր գիտելիք ստեղծելիս ՏՀՏ-ները համա-կողմանի կիրառելու հմտություններ:

Փոխկա-պակցված տարբեր ոլորտներից ստացած մեծա-ծավալ քանակական ու որակական տվյալները գնա-հատելու և օգտա-գործելու հմտու-թյուններ՝ բարդ և համալիր գաղա-փարներ առաջա-դրելու և նոր գիտե-լիք ստեղծելու համար:

Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) բարդ և վերա-ցական գաղա-փարներ առա-ջադրելու.
2) առկա տեղե-կատվությունը ու հիմնախնդիրները ներկայացնելու և դրանց վերաբեր-յալ նոր և ինք-նատիպ մեկնա-բանություններ անելու համար՝

հիմնվելով գիտա-կան հետազո-տության արդ-յունքների վրա:

Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) ինքնատիպ հետազոտություն պլանավորելու և իրականացնելու համար.
2) այնպիսի արդ-յունքներ ստա-նալու համար, որոնք, հանդիսա-նալով ներդրում գիտության և (կամ) մասնագի-տական գործու-նեության ոլոր-տում, տպա-գրվում են ազգա-յին և միջազգային գրախոսվող հրատարակու-թյուններում.
3) հետազոտու-թյան արդյունք-ները տեսության վերածելու համար:

Գիտակրթական և մասնագիտա-կան առաջատար ոլորտներում նախաձեռնել և ղեկավարել համալիր նորա-րարական գործ-ընթացներ՝ դրսևո-րելով գիտական և մասնագիտական բարեխղճություն, անկախություն ու ինքնուրույնություն:

Ղեկավարել հետազոտական կամ մասնագի-տական թիմ՝ դրսևորելով

բավարար ազդե-ցություն և հանձ-նառության պատրաստակա-մություն:

Գործել ի նպաստ ազգի և պետության հարատև զար-գացման՝ պահ-պանելով ու պաշտպանելով ազգային և համամարդկային արժեքները:

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան