Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.08.2016-10.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.29/10(522).1 Հոդ.109.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.04.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 ապրիլի 2015 թ.

թիվ 79-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

սահմանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի (տուգանքների) դիմաց վճարումների ընդունման ժամանակ այդ տույժերի (տուգանքների) հետ կապված տվյալները պարտադիր ստուգելու և Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի տեղեկատվական շտեմարանից մի շարք տվյալներ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպություններին հասանելի դարձնելու գործընթացը,

հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը,

ղեկավարվելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները» (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս ժամկետով հայտարարվում է Կարգով սահմանված գործընթացը ապահովող ավտոմատացված համակարգի թեստավորման ժամանակաշրջան, որից հետո Կարգով սահմանված պահանջների կիրառումը պարտադիր է ոստիկանության վարչական տույժերի վճարումների ընդունման և կատարման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան


2015 թ. ապրիլի 10
Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի ապրիլի 8-ի

թիվ 79-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տույժերի, տուգանքների վերաբերյալ սահմանված տվյալները վճարումների ընդունման ժամանակ Ֆինանսական կազմակերպությանը հասանելի դարձնելու, ինչպես նաև վճարումների ընդունման հետ կապված Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալները պարտադիր ստուգելու մասին պահանջները:

2. Սույն կարգը տարածվում է այն Ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունումը և կատարումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Ստորև նշված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.

1) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղ:

2) Վճարահաշվարկային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն:

3) Ֆինանսական կազմակերպություն՝ Բանկը և Վճարահաշվարկային կազմակերպությունը:

4) Ճանապարհային ոստիկանություն (ՃՈ)՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված մարմին:

5) Հաճախորդ՝ Ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվող անձ, որը իրականացնում է գանձապետարան ուղղված Պարտապանի վճարումները կանխիկ դրամական միջոցներով կամ անկանխիկ եղանակով՝ վճարային գործիքների կիրառման միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փողերով):

6) Պարտապան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Ճանապարհային ոստիկանության տույժերի, տուգանքների գծով՝ չվճարված, չմարված պարտավորություն ունեցող անձ:

7) Չվճարված պարտավորություն՝ օրենքով սահմանված դեպքերում Ճանապարհային ոստիկանության կողմից վերահսկվող եկամուտների՝ այդ թվում՝ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ կապված տույժերի, տուգանքների, ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դիմաց նշանակված տուգանքների գծով (որոնց դասակարգումը նշված է Կարգի 4-րդ կետով) Պարտապանի կողմից դեռևս չվճարված պարտավորություն:

8) Հաճախորդի կողմից վճարված, սակայն ՃՈ հաշվին չմուտքագրված գումար (ՃՈ հաշվին դեռ չմուտքագրված գումար)՝ Չվճարված պարտավորության դիմաց Հաճախորդի կողմից վճարված գումար, որը դեռ չի մուտքագրվել Ճանապարհային ոստիկանության համապատասխան գանձապետական հաշվին:

9) Մարված պարտավորության գումար՝ Հաճախորդի կողմից վճարված գումար, որը մուտքագրվել է Ճանապարհային ոստիկանության համապատասխան գանձապետական հաշվին:

10) Վարչական տույժի որոշման համարը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից Վարչական տույժ (տուգանք) նշանակելու մասին ընդունված որոշման համարը, ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու հետ կապված տուգանքի համարը, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանի կողմից տուգանված վարորդին կամ հետիոտնին տրված (դուրս գրված) Ակտի համարը:

11) Վճարման ընդունման (կատարման) մասին հաստատում՝ Ֆինանսական կազմակերպության կողմից տեղեկատվության տրամադրում Ճանապարհային ոստիկանությանը՝ կապված Պարտապանի չվճարված պարտավորությունների դիմաց Հաճախորդից փաստացի ընդունված վճարումների վերաբերյալ:

12) Անդորրագիր՝ Հաճախորդից վճարումը ընդունող ֆինանսական կազմակերպության կողմից ձևավորված վճարահաշվարկային փաստաթուղթ, որը տրամադրվել (ուղարկվել) է հաճախորդին, և (կամ) հաճախորդի հանձնարարականի հետ կապված ֆինանսական կազմակերպության էլեկտրոնային համակարգում կատարված համապատասխան էլեկտրոնային գրառում, որը հավաստում է Հաճախորդի կողմից կանխիկ միջոցներով կամ անկանխիկ եղանակով վճարման կատարումը և ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի նկատմամբ հանձնարարականի կատարման պարտավորության ստանձնումը:

13) Կենտրոնական բանկի միջնորդություն՝ սույն կարգի իմաստով Կենտրոնական բանկի կողմից համապատասխան Էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման ապահովումը՝ Ֆինանսական կազմակերպությունների և Ճանապարհային ոստիկանության միջև: Կենտրոնական բանկի միջնորդությունը չի կարող նշանակել կամ որևէ կերպ մեկնաբանվել, որ Կենտրոնական բանկի վրա կարող է դրվել սույն ենթակետով չնախատեսված որևէ այլ գործառույթ: Կենտրոնական բանկի միջնորդության հետ կապված Կենտրոնական բանկը իրականացնում է.

ա) Սույն կարգով սահմանված հաղորդագրություններին համապատասխան տեղեկատվության փոխանցումը՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթի միջոցով,

բ) Կենտրոնական բանկի կողմից տրամադրված և շահագործվող տեխնիկածրագրային տիրույթի բնականոն աշխատանքի ապահովում:

14) Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայություն (service)՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթ, որի միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված տեղեկատվության փոխանակումը ֆինանսական կազմակերպությունների և Ճանապարհային ոստիկանության միջև:

15) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր:

16) Վարչական տույժերի հաշվառման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգ»), Հայաստանի Հանրապետության Ճանապարհային Ոստիկանությանը պատկանող կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որտեղ գրանցվում, հաշվառվում և վարվում են վարչական տույժերը, տուգանքները:

17) Ավտոմատացված համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն (Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայությունը և «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգը»), որն ապահովում է Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական շտեմարանից համապատասխան տվյալների ստացումը՝ Ֆինանսական կազմակերպության կողմից Պարտապանից վճարումների ընդունման և կատարման գործընթացների իրականացման համար:

 

ԳԼՈՒԽ 3. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն Ճանապարհային ոստիկանության «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվող վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունումը պետք է իրականացնի Ավտոմատացված համակարգով՝ սույն կարգով սահմանված գործընթացի համաձայն: Ընդ որում, Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վճարումների հետ կապված վարչական տույժերը, տուգանքները դասակարգվում են ըստ նշված տեսակների.

ա) Ճանապարհային տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումների դիմաց տույժեր, տուգանքներ,

բ) Ճանապարհային ոստիկանի կողմից վարորդի նկատմամբ արձանագրված խախտումների դիմաց տույժեր, տուգանքներ (որոնց դիմաց տրվում է Ճանապարհային ոստիկանի լրացված ակտը),

գ) ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դիմաց նշանակված վարչական տույժեր, տուգանքներ,

դ) Օտարերկրյա տրանսպորտային միջոցների նկատմամբ նշանակված տույժեր, տուգանքներ,

ե) Ճանապարհային ոստիկանի կողմից հետիոտնի նկատմամբ նշանակված վարչական տույժեր, տուգանքներ,

զ) Այլ տույժեր, որոնք իրավական ակտերով սահմանված կարգով գրանցվում են «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում»:

5. «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառված տույժերի, տուգանքների դիմաց վճարումը ընդունվում և կատարվում է սույն կարգով նշված սկզբունքների համաձայն: Ընդ որում.

1) Հաճախորդի կողմից Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների կատարման համար պահանջվում է նշանակված Վարչական տույժի, տուգանքի որոշման համարը կամ այլ համապատասխան տվյալներ, ըստ սույն Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետի (թիվ 1 հաղորդագրության հարցվող տվյալի): Սույն տվյալները Հաճախորդը.

ա) տրամադրում է իրեն սպասարկող Ֆինանսական կազմակերպությանը, երբ սպասարկվում է վերջինիս մասնաճյուղում, կամ

բ) մուտքագրում է Ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող համակարգի համապատասխան դաշտում, երբ Հաճախորդի սպասարկումը կատարվում է հեռահար սպասարկման համակարգով կամ ավտոմատ ինքնասպասարկման տերմինալով:

Ֆինանսական կազմակերպությունը կարող է սահմանել հարցում կատարելու համար հաճախորդի կողմից տվյալների ներկայացման ընթացակարգ:

2) Ֆինանսական կազմակերպությունը, մինչև Հաճախորդից՝ Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վճարային կարգադրության ընդունումը և կատարումը իրականացնում է վարչական տույժի, տուգանքի հետ կապված տվյալների ստուգում՝ ուղարկելով սույն կարգով սահմանված «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 1) հարցումային հաղորդագրությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին»: Ընդ որում, յուրաքանչյուր հարցումային հաղորդագրություն կատարվում է առցանց սկզբունքով:

3) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգը» ստացված (թիվ 1) հարցումային հաղորդագրության մեջ նշված տվյալները համակարգում առկա տվյալների հետ ստուգվելու արդյունքում,

ա) Տվյալների համապատասխանության դեպքում, ի պատասխան, Ֆինանսական կազմակերպությանը ուղարկվում է «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 2) հաղորդագրությունը, որը պարունակում է վարչական տույժի, տուգանքի հետ կապված մի շարք տվյալներ, այդ թվում՝ չվճարված պարտավորության գումարը (թիվ 1 հաղորդագրության ստացման պահին): Ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր վարչական տույժի, տուգանքի դիմաց ուղարկվում է առանձին թիվ 2 հաղորդագրությունը:

բ) Եթե Պարտապանի պարտավորությունը լրիվ վճարված է և (կամ) մարված, ապա ի պատասխան հարցումային հաղորդագրության, «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից հարցում ներկայացնող Ֆինանսական կազմակերպությանը ուղարկվում է համապատասխան (թիվ 2) հաղորդագրություն, որտեղ նշվում է վճարված և (կամ) մարված պարտավորության մասին:

գ) Հարցումը ճիշտ չձևակերպվելու կամ հաղորդագրությունների ուղարկումը անհնարին լինելու դեպքում, կամ տվյալների բացակայության դեպքում համակարգի կողմից այդ մասին էլեկտրոնային եղանակով ձևավորվում և տրամադրվում է համապատասխան տեղեկացում՝ նշելով վերջինիս պատճառը:

4) Ֆինանսական կազմակերպությունների և «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» միջև հարցումների կատարումը և դրանց ի պատասխան համապատասխան հաղորդագրությունների փոխանցումը իրականացվում է միայն Կենտրոնական բանկի Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով:

6. Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում են այն վարչական տույժի, տուգանքի վերաբերյալ համապատասխան տվյալները (ըստ թիվ 2 հաղորդագրության), որոնց հետ կապված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա է գրառում (չվճարված, չմարված պարտավորության, ինչպես նաև մարված պարտավորության մասին): Յուրաքանչյուր Վարչական տույժի որոշման վերաբերյալ համապատասխան տվյալները Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում են առանձին (թիվ 2 հաղորդագրություն):

7. Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդից ընդունում և կատարում է Չվճարված պարտավորության դիմաց վճարումը՝ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղարկված հարցման արդյունքում ստացված թիվ 2 պատասխան հաղորդագրության տվյալների համաձայն:

8. Ֆինանսական կազմակերպությունը հեռահար սպասարկման համակարգերով կամ ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով Հաճախորդների սպասարկման ժամանակ կարող է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» ստացված թիվ 2 պատասխան հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը հասանելի դարձնել Հաճախորդին, վերջինիս կողմից վճարում կատարելու համար:

9. Ֆինանսական կազմակերպությունը, յուրաքանչյուր վճարված տույժի, տուգանքի դիմաց ընդունում է Հաճախորդի ներկայացված վճարային կարգադրությունը (կանխիկ կամ անկանխիկ եղանակով) ըստ վճարվող գումարի և ձևավորում է համապատասխան Անդորրագիր:

10. Ֆինանսական կազմակերպությունը, առանց հարցում կատարելու և թիվ 2 հաղորդագրությունը ստանալու, Հաճախորդից վճարում չպետք է ընդունի:

11. Ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու անհնարինության հետևանքով Հաճախորդի վճարումը չընդունելու և չկատարելու համար: Ինչպես նաև, ստացված թիվ 2 հաղորդագրության տվյալների անճշտության դեպքում հաճախորդից վճարումը չընդունելու համար:

12. Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդից վճարումը ընդունելուց (Անդորրագիրը ձևավորելուց) անմիջապես հետո «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» պետք է ուղարկի վճարման ընդունման մասին հաստատումը՝ «Վճարման ընդունման վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 3) հաղորդագրության միջոցով:

13. Հաճախորդի հանձնարարությամբ Ֆինանսական կազմակերպությունը չի կարող իրականացնել ընդունված վճարման հետ կանչում կամ վճարման տվյալների ճշգրտում, եթե «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղարկել է վճարման ընդունման մասին թիվ 3 հաստատումը:

Սույն դրույթը ապահովելու համար Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդի սպասարկման և վճարման ընդունման ժամանակ պետք է ապահովի և ստանա Հաճախորդի համաձայնությունը ««ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված վճարումը չի կարող հետ կանչվել» պայմանի ընդունման վերաբերյալ:

14. Բանկը ապահովում է Վարչական տույժերի, տուգանքների դիմաց ընդունված վճարումների փոխանցումը Կենտրոնական գանձապետարանի կողմից սպասարկվող Ճանապարհային ոստիկանության համապատասխան գանձապետական հաշիվներին՝ ըստ յուրաքանչյուր տույժի, որոնք հավաքագրվել են.

1) Տվյալ Բանկի կողմից՝ իր Հաճախորդների սպասարկման և վճարումների ընդունման արդյունքում,

2) Վճարահաշվարկային կազմակերպության կողմից՝ Հաճախորդների սպասարկման և վճարումների ընդունման արդյունքում: Վերջիններիս հետ կապված Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է իրեն սպասարկող Բանկին ներկայացնի համապատասխան կարգադրություն՝ Հաճախորդներից ընդունված միջոցները համապատասխան գանձապետական հաշիվներին փոխանցելու համար (տրամադրելով յուրաքանչյուր տույժի տվյալները):

15. Բանկը չի իրականացնում Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սպասարկված Հաճախորդներից Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի դիմաց ընդունված վճարային տվյալների ստուգումը և դրանց հետ կապված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված համապատասխան հաղորդագրությունների ուղարկումը:

16. Ճանապարհային ոստիկանության համապատասխան գանձապետական հաշիվներին միջոցները փոխանցելիս Բանկը.

1) իրականացնում է փոխանցումը Կենտրոնական բանկի կողմից հաստատված «ֆինանսական արտաքին Էլեկտրոնային հաղորդագրությունների նկարագրության» պահանջներին համապատասխանող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների միջոցով՝ ըստ յուրաքանչյուր տույժի, տուգանքի,

2) միջոցների փոխանցումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված՝ միջոցների փոխանցման առավելագույն ժամկետների համաձայն,

3) Վարչական տույժերի, տուգանքների հետ կապված՝ սպասարկված Հաճախորդից ընդունված վճարման վերաբերյալ համապատասխան տվյալները լրացնում է կիրառվող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրություններում:

17. Հաճախորդին սպասարկող յուրաքանչյուր Վճարահաշվարկային կազմակերպություն պետք է ապահովի սույն կարգով սահմանված պահանջների համաձայն՝ Վարչական տույժի, տուգանքի դիմաց Հաճախորդներից ընդունված վճարումների հետ կապված համապատասխան տվյալների տրամադրումը Բանկին: Ընդ որում.

1) Բանկին տրամադրվում են միայն «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու և սույն կարգով սահմանված պահանջների համաձայն սպասարկված Հաճախորդից ընդունված վճարումների հետ կապված տվյալները՝ ըստ յուրաքանչյուր վարչական տույժի, տուգանքի:

2) Վճարահաշվարկային կազմակերպությունը ապահովում է իր կողմից սպասարկված Հաճախորդների դրամական միջոցները գանձապետարան փոխանցելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից սահմանված Ֆինանսական Էլեկտրոնային հաղորդագրությունների լրացման (ձևավորման) համար անհրաժեշտ բոլոր տվյալների տրամադրումը իրեն սպասարկող Բանկին:

18. Համապատասխան գանձապետական հաշիվներին դրամական միջոցների փաստացի մուտքագրման արդյունքում «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» անհրաժեշտ գրառումները, այդ թվում՝ համապատասխան վարչական տույժի, տուգանքի դիմաց պարտավորության մարման հետ կապված, կատարվում են Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված ընթացակարգով:

19. «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվող վարչական տույժերի, տուգանքների հետ կապված պարտավորությունները մարելու նպատակով Հաճախորդները կարող են չվճարված պարտավորությունների դիմաց վճարումը կատարել մաս-մաս, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետում:

20. Պարտապանի չվճարված պարտավորության դիմաց արտասահմանից իրականացված վճարումների ժամանակ արտասահմանից ստացվող վճարային հաղորդագրության մեջ պետք է առկա լինեն վարչական տույժի հետ կապված պահանջվող տվյալները: Դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Բանկը սույն կարգով սահմանված պահանջների համաձայն իրականացնում է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» հետ տվյալների ստուգումը, վճարման ընդունումը և դրա փոխանցումը դեպի գանձապետարան: Ընդ որում.

եթե Բանկի կողմից արտասահմանից ստացված հաղորդագրության մեջ բացակայում են վարչական տույժի հետ կապված համապատասխան տվյալները, կամ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա չէ համապատասխան գրառում, ապա Բանկը մերժում է արտասահմանից ստացված վճարման կատարումը:

21. Ֆինանսական կազմակերպությունը երրորդ անձի կամ այլ համակարգի միջոցով Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունման դեպքում պետք է ապահովի սույն կարգով սահմանված պահանջների կատարումը:

22. Ճանապարհային ոստիկանության «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա տվյալները Ֆինանսական կազմակերպություններին տրամադրվում են ըստ թիվ 2 հաղորդագրության համար սահմանված տվյալների:

 

ԳԼՈՒԽ 4. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

23. Ճանապարհային ոստիկանության տույժերի, տուգանքների տվյալների ստուգման և այդ տույժերի դիմաց վճարումների ընդունման գործընթացի հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանության և Ֆինանսական կազմակերպության (այսուհետ՝ Կողմեր) միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է.

1) Էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնք ձևավորվում են՝ համաձայն դրանց կիրառման համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջների:

2) Էլեկտրոնային հաղորդագրությունները փոխանցվում են Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով, Կենտրոնական բանկի միջնորդությամբ:

24. Էլեկտրոնային հաղորդագրությունները ձևավորվում և ուղարկվում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված իրավական ակտերի համաձայն և ապահովում են սույն Կարգով սահմանված՝ Հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը: Սույն կետով նշված Էլեկտրոնային հաղորդագրությունները չեն հանդիսանում ֆինանսական վճարային հաղորդագրություններ:

25. Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցով:

26. Ճանապարհային ոստիկանության կողմից Ֆինանսական կազմակերպությանը փոխանցվում է հետևյալ հաղորդագրությունը.

«Վճարման ենթական վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» (թիվ 2) պատասխան հաղորդագրություն:

27. Ֆինանսական կազմակերպության կողմից նախաձեռնվում և Ճանապարհային ոստիկանությանն են փոխանցվում հետևյալ հաղորդագրությունները.

1) «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ, ըստ տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների» (թիվ 1) հաղորդագրությունը,

2) «Վճարման ընդունման վերաբերյալ» (թիվ 3) հաղորդագրությունը (հաստատումը):

 

ԳԼՈՒԽ 5. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԴՈՐՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

28. «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» (թիվ 1) հաղորդագրությունը իրենից ներկայացնում է ֆինանսական կազմակերպության կողմից «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված հարցում՝ նշանակված տույժերի, տուգանքների մասին: Թիվ 1 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմին նույնականացնող տվյալներ,

ա) (պարբերությունն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

բ) Ուղարկող Ֆինանսական կազմակերպության կոդը,

4) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

5) Հարցում կատարելու համար պահանջվող տվյալներ, ըստ «ա)» կամ «բ)» ենթակետերի դասակարգման.

ա) Տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալներ (միաժամանակ պետք է լրացվեն բոլոր տվյալները).

ա1) ՏՄ պետական համարանիշը և

ա2) ՏՄ տեխնիկական անձնագրի համարը,

բ) Վարչական տույժը կամ Հետիոտնին նույնականացնող տվյալներ (պարտադիր պետք է լրացվի սույն տվյալներից որևէ մեկը).

բ1) Վարչական տույժ, տուգանք նշանակելու մասին որոշման համարը, կամ

բ2) Հետիոտնի անձնագրային տվյալները (անձնագրի սերիան և համարը)/նույնականացման քարտի (Այ-Դի) համարը Հետիոտնի տույժի վճարման դեպքում:

(28-րդ կետը փոփ. 21.06.16 թիվ 105-Ն)

29. «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» պատասխան հաղորդագրություն (թիվ 2), որը պարունակում է տեղեկացում՝ Պարտապանի նկատմամբ նշանակված վարչական տույժերի (տուգանքների) վերաբերյալ, որոնք ենթակա են վճարման: Թիվ 2 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմին նույնականացնող տվյալներ.

ա) (պարբերությունն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

բ) Ստացող Ֆինանսական կազմակերպության կոդը:

5) Տրանսպորտային Միջոցի կամ Հետիոտնի նույնականացման համար նշվող տվյալներ (Հետիոտնի տույժի վճարման համար սույն ենթակետի տվյալները չեն նշվում, բացառությամբ գ) ենթակետի, որտեղ նշվում է Հետիոտնի անուն-ազգանունը).

ա) ՏՄ պետական համարանիշը,

բ) ՏՄ տեխնիկական անձնագրի համարը,

գ) ՏՄ սեփականատիրոջ անուն-ազգանունը/անվանումը կամ տուգանված անձի/Հետիոտնի անուն-ազգանունը (Հիմնական պարտապան),

դ) ՏՄ մակնիշը:

6) Վարչական տույժի (տուգանքի) նույնականացման համար նշվում են հետևյալ տվյալները (նշված տվյալներից բոլորը միաժամանակ պետք է լրացվեն), որտեղ յուրաքանչյուր հաղորդագրության մեջ նշվում են մեկ վարչական տույժի, տուգանքի վերաբերյալ տվյալները՝ ըստ համապատասխան դաշտերի.

ա) Վարչական տույժ նշանակելու մասին Որոշման համարը,

բ) Որոշման ամսաթիվը,

գ) Որոշման համաձայն ընդհանուր պարտավորության գումարը՝ ՀՀ դրամ, այդ թվում.

գ1) Նշանակված տույժի գումարը, ՀՀ դրամ (ըստ նշված որոշման),

գ2) Հաշվարկված տուգանքի գումարը, ՀՀ դրամ (եթե տվյալ որոշման հետ կապված այն բացակայում է՝ նշվում է զրո),

դ) (պարբերությունն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

ե) Վճարման ենթակա փաստացի պարտավորության գումարը, ՀՀ դրամ (այդ պահին դեռ Չվճարված պարտավորության գումարը, կապված տվյալ որոշման հետ),

զ) Մարված (մասնակի մարված) պարտավորության գումարը և ՃՈ հաշվին դեռ չմուտքագրված գումարը, ըստ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» վերջինիս համար կիրառված սկզբունքի, ՀՀ դրամ (ըստ նշված որոշման),

է) Ճանապարհային ոստիկանության գանձապետական հաշվի համարը (որին պետք է փոխանցվի գումարը):

7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ճանապարհային ոստիկանության համակարգում:

(29-րդ կետը փոփ., լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

30. «Վճարման ընդունման վերաբերյալ» թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է հաստատում այն մասին, որ Ֆինանսական կազմակերպությունը ընդունել է Տրանսպորտային միջոցի/Հետիոտնի նկատմամբ նշանակված վարչական տույժի (տուգանքի) հետ կապված տվյալ վճարումը: Թիվ 3 հաղորդագրությունը ուղարկվում է վճարումը ընդունող Ֆինանսական կազմակերպության կողմից, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության ունիկալ համարը,

2) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմին նույնականացնող տվյալներ,

ա) (պարբերությունն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

բ) Ուղարկող Ֆինանսական կազմակերպության կոդը:

4) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է  21.06.16 թիվ 105-Ն)

6) Ընդունված Վարչական տույժի (տուգանքի) վճարման մանրամասների հետ կապված պարտադիր նշվում են հետևյալ տվյալները (նշվում է յուրաքանչյուր ընդունված վճարման համար).

ա) Պարտավորության դիմաց Վճարված փաստացի գումարը, ՀՀ դրամ (որը փոխանցվելու է գանձապետական հաշվին),

բ) Հաճախորդին սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից Վճարման ընդունման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

գ) Անդորրագրի ունիկալ համարը (նույնականացուցիչը):

7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ոստիկանության համակարգում, որը նշված է ստացված պատասխան հաղորդագրության (թիվ 2) մեջ:

(30-րդ կետը խմբ., փոփ. 21.06.16 թիվ 105-Ն)

31. Սույն կարգով սահմանված Վարչական տույժերի, տուգանքների դիմաց ընդունված վճարումները գանձապետարանի համապատասխան հաշվին փոխանցելու համար Բանկի կողմից ձևավորվող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրության մեջ պարտադիր լրացվում են հետևյալ տվյալները՝ ստորև նշված կանոնների համաձայն.

1) Վարչական տույժերի, տուգանքի որոշման համարի և ամսաթվի տվյալները լրացվում են վճարային հաղորդագրության համապատասխան դաշտում կիրառվող «PDD/» կոդի միջոցով, ըստ Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման պահանջների:

2) Եթե Հաճախորդից վճարումը ընդունվել է Վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ապա պարտադիր նշվում են վերջինիս նույնականացման տվյալները:

3) Անդորրագրի ունիկալ համարը պարտադիր լրացվում է (նշվում է) վճարային հաղորդագրության համապատասխան դաշտում և նշվում է «CPՕ/» կոդի միջոցով՝ ըստ հաղորդագրության լրացման կարգի:

4) Հաճախորդի կողմից փաստացի վճարված գումարի, Հիմնական պարտապանի և (կամ) վճարողի, Ճանապարհային ոստիկանության հաշվի, Անդորրագրում նշված վճարման ընդունման ամսաթվի հետ կապված համապատասխան պահանջվող տվյալները լրացվում են ըստ Կենտրոնական բանկի կողմից Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման համար սահմանված պահանջների:

32. Անդորրագրում պետք է լրացվեն առնվազն ստորև նշված տվյալները՝ սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում.

1) Վարչական տույժի, տուգանքի որոշման նույնականացման համար պարտադիր նշվում են.

ա) Վարչական տույժի, տուգանքի որոշման համարը,

բ) Վարչական տույժի, տուգանքի որոշման ամսաթիվը,

գ) Հիմնական պարտապանի անվանումը կամ անուն-ազգանունը:

2) Վարչական տույժի դիմաց պարտավորությունների հետ կապված կարող է ըստ ստացված պատասխան հաղորդագրության (թիվ 2) տվյալների, Ֆինանսական կազմակերպության հայեցողությամբ նշվել.

ա) Չվճարված պարտավորության գումարը (կապված միևնույն որոշման հետ), որից նվազեցված են այն վճարումները, որոնք դեռ չեն մուտքագրվել ՃՈ հաշվին,

բ) Որոշման համաձայն ընդհանուր պարտավորության գումարը,

գ) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ոստիկանության համակարգում:

3) Պարտադիր նշվում է Հաճախորդի վճարումը հավաստող վճարային փաստաթղթի՝ Անդորրագրի ունիկալ համարը:

4) Ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վճարային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների վերաբերյալ իրավական ակտով սահմանված այլ տվյալներ:

(32-րդ կետը լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն)

33. Ճանապարհային ոստիկանության տույժերի, տուգանքների համակարգում առկա տվյալների հետ իրականացվող ստուգումների, ինչպես նաև վճարումների ընդունման գործընթացի ավտոմատացման հետ կապված սույն Կարգի համաձայն՝ ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը նշված է կարգի Հավելված 1-ում:

34. Սույն կարգում նշված հաղորդագրություններին համապատասխան Էլեկտրոնային հաղորդագրությունների դաշտերը, դրանց տեխնիկածրագրային նկարագրությունը և լրացման կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից: Էլեկտրոնային հաղորդագրությունը՝ սույն կարգի իմաստով, հանդիսանում է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջավայրում համապատասխան տեխնիկածրագրային լուծումների կիրառմամբ տեղեկատվության փոխանակման միջոց: Ընդ որում, Էլեկտրոնային հաղորդագրությունների նկարագրության կանոններով կարող է սահմանվել, որ սույն Կարգով նշված հաղորդագրություններով փոխանցվող նվազագույն տեղեկատվությունից բացի, Էլեկտրոնային հաղորդագրությունները կարող են պարունակել նաև այլ տվյալներ, ըստ դրանց համապատասխան դաշտերի, ինչպես նաև կարող են սահմանվել համակարգում կիրառվող ներքին տեղեկատվական հաղորդագրություններ:

34.1 «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» հաղորդագրության մեջ (Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետում) պարտապանի Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը առանձին դաշտով կարող է ավելացվել` հարցում կատարելու համար և կիրառվել Ճանապարհային ոստիկանության կողմից այդ տվյալի մշակման հնարավորության ապահովման դեպքում:

(34.1-ին կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

34.2 Հաղորդագրությունների մեջ` Հետիոտնի անձը հաստատող փաստաթղթի տեսակը նշելու համար կարող են կիրառվել Կենտրոնական բանկի կողմից Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման կարգով այդ փաստաթղթերի տվյալների համար սահմանված համապատասխան կոդերը:

(34.2-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

34.3 Հաղորդագրության մեջ համապատասխան դաշտերում կիրառվող` «Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը», ինչպես նաև «Տուգանքի, տույժի որոշման համարը» ձևավորվում և կիրառվում է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» դրանց համար սահմանված կառուցվածքի և սկզբունքի համաձայն:

(34.3-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

34.4 Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն պետք է ապահովի Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով իր կողմից կատարված հարցումների և դրանց հետ կապված իր կողմից ստացված, տրամադրված տեղեկատվության պահպանումը` նվազագույնը 5 տարի ժամկետով:

(34.4-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

35. Սույն կարգում հաղորդագրություններին տրված համարները պայմանական են և կարող են տարբերվել տեխնիկածրագրային միջավայրում դրանց համապատասխանող Էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման համար սահմանվող կոդերից:

35.1 Տեղեկատվության փոխանցման համար կիրառվող տեխնիկածրագրային լուծումները պետք է ապահովեն սույն կետով սահմանված տվյալների վերաբերյալ էլեկտրոնային գրառումների առկայությունը, որոնք առանձին դաշտով կարող են առկա չլինել հաղորդագրության կառուցվածքում.

1) հաղորդագրության ունիկալությունը ապահովող տվյալներ (ունիկալ համարը),

2) հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը,

3) ուղարկող կողմին նույնականացնող տվյալները,

4) ստացող կողմին նույնականացնող տվյալները:

(35.1-ին կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

35.2 Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայությունը իրականացնում է նաև վերջինիս միջոցով փոխանցված հարցումների և դրանց ի պատասխան տրամադրված (փոխանցված) ամբողջ տեղեկատվության պահպանումը (այսուհետ` «սև արկղում» պահպանվող տեղեկատվություն) նվազագույնը 5 տարի ժամկետով: Ընդ որում.

1) Հաղորդագրությունների վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից «սև արկղում» պահպանված տեղեկատվությունը հիմք է ընդունվում և կիրառվում է հետևյալ դեպքերում.

ա) Ճանապարհային ոստիկանության և (կամ) Ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերի առաջացման դեպքում, որպես ապացույց ներկայացնելու համար, որոնք կապված են փոխանցվող հարցումների և դրանց ի պատասխան ստացված և տրամադրված տվյալների հետ:

բ) Կենտրոնական բանկի կողմից, սույն կարգով սահմանված գործընթացի հետ կապված Ֆինանսական կազմակերպությունների իրականացրած գործողությունների ստուգման համար, այդ թվում հաճախորդների բողոքների ստուգման դեպքում:

(35.2-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

35.3 «Սև արկղից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, Ֆինանսական կազմակերպությունը և (կամ) Ճանապարհային ոստիկանությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան դիմում, որտեղ պետք է նշվի.

1) Դիմող կողմի (Ֆինանսական կազմակերպություն կամ Ճանապարհային ոստիկանություն) անվանումը, տվյալները։

2) «Սև արկղից» տվյալների ստացման պատճառը (հիմքը)։

3) Վճարում ընդունելու ժամանակ հարցում կատարելու նպատակով կիրառված տվյալները, ըստ Կարգի 28-րդ կետի, որոնց հետ կապված անհրաժեշտ է դիտարկել ուղարկված և ստացված հաղորդագրությունները:

4) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը և ժամը), որի ընթացքում փոխանցվել են նշված որոշման հետ կապված հաղորդագրությունները:

5) Կարող են նշվել փոխանցված հաղորդագրությունների վերաբերյալ դիմող Ֆինանսական կազմակերպությանը (Ճանապարհային ոստիկանությանը) հայտնի այլ տվյալներ, որոնք կնպաստեն հաղորդագրությունների որոնմանը:

(35.3-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

35.4 Յուրաքանչյուր Ֆինանսական կազմակերպություն կամ Ճանապարհային ոստիկանությունը կարող է ստանալ միայն իր կողմից ուղարկված և ստացված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:

(35.4-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)

 

ԳԼՈՒԽ 6. ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

36. Հաճախորդի կողմից Վարչական տույժի որոշման համարը ներկայացվելու դեպքում Ֆինանսական կազմակերպությունը կարող է ընդունել վճարումը և փոխանցել դեպի գանձապետարան, առանց «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» հետ սույն կարգով սահմանված ստուգումները կատարելու և հաղորդագրությունները ուղարկելու, եթե անհնար է Ավտոմատացված համակարգով հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը՝ առաջացած տեխնիկածրագրային խափանման պատճառով: Ընդ որում.

1) Տեխնիկածրագրային խափանումը կապված է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության և (կամ) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առաջացած խնդիրների հետ: Միաժամանակ պետք է հիմնավորվի, որ տվյալ խափանումը կապված չէ Ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող (շահագործվող) տեխնիկածրագրային միջոցների խափանման հետ: Ինչպես նաև

2) Ֆինանսական կազմակերպության մոտ պետք է առկա լինեն համապատախան տեխնիկածրագրային գրառումներ («log» ֆայլերի գրառում)` Ավտոմատացված համակարգի հետ կապված խնդիրների և դրանց պատճառների առաջացման մասին:

3) Կենտրոնական բանկի կողմից Ֆինանսական կազմակերպություններին ուղարկվել է համապատասխան գրություն՝ Ավտոմատացված համակարգում առաջացած տեխնիկածրագրային խափանման մասին:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգի և պայմանների

 

Սույն կարգով սահմանված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» տեղեկատվության տրամադրման և վճարման ընդունման հետ կապված կողմերի միջև ավտոմատացված եղանակով ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը

1. Հաղորդագրություն 1

2. Հաղորդագրություն 2

3. Հաղորդագրություն 3

1) «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ»

Ուղարկող։
Ֆինանսական կազմակերպություն
Հասցեատեր: Ոստիկանություն

2) ուղարկվում է հաճախորդի վճարումը ընդունելուց առաջ

1) «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» պատասխան

Ուղարկող:
Ոստիկանություն
Հասցեատեր: Ֆինանսական կազմակերպություն

2) ուղարկվում է ի պատասխան Հաղորդագրություն 1-ի

1) «Վճարման ընդունման վերաբերյալ»

Ուղարկող: Ֆինանսական կազմակերպություն
Հասցեատեր: Ոստիկանություն

2) ուղարկվում է հիմք ընդունելով Հաղորդագրություն 2-ը, հաճախորդի վճարումը ընդունվում է կատարման Ֆինանսական կազմակերպության կողմից

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.05.2022, թիվ 86-Ն 10.06.2022, թիվ 79-Ն
21.06.2016, թիվ 105-Ն 01.08.2016, թիվ 79-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան