Գլխավոր տեղեկություն
Համար
N 995-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2016 թվականի N 995-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 25-ի N 995-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ մինչԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ը ՎՐԱՍՏԱՆ (ԹԲԻԼԻՍԻ) ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Քարդումյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)


Թ. Հովնանյան


- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 25-ի N 995-Ա

որոշման

 

ց ա ն կ

 

յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Թբիլիսի և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

30
30
100
10
180

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության կողմից

350 եվրո

Վարորդ/ավտոմեքենա
Վառելիք
Թարգմանիչ
Բնակություն
Սնունդ և մանր ծախսեր
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում

150
75
150
910
280

200
200

Յուրաքանչյուր դիտորդի առձեռն փոխանցվող գումար

1965 եվրո

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար

2315 եվրո

Ճանապարհածախս յուրաքանչյուր դիտորդի համար

70.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան