ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2011 թվականի N 168-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
1.1. Հաստատել գնումների միասնական անվանացանկի (Common Procurement Vocabulary (CPV) կառուցվածքը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)
2. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
3. Սահմանել, որ`
1) օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`
ա. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում 50 մլն դրամը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակին և սկզբունքներին,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը գերազանցում է 50 մլն դրամը.
2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված գնման գործընթացների շրջանակներում կնքված գնման գործարքներում փոփոխությունները և լրացումները, այդ թվում՝ դրանց հիման վրա համաձայնագրերի կնքումն իրականացնում են այն պատվիրատուները, որոնց կարիքների համար կնքվել են այդ գործարքները.
3) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ գնման գործարքներ կնքելու շրջանակներում երաշխիքի ձևով ներկայացված պայմանագրի կատարման ապահովումները կարող են փոխարինվել օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ապահովման ձևով.
4) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ կնքված այն գնման գործարքները, որոնք պատվիրատուների կողմից միակողմանիորեն լուծվել են` գործարքը կնքած անձի կողմից պարտավորություններն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շուկայական գների թանկանալու հանգամանքով պայմանավորված չկատարելու հիմքով, այդ անձանց մասին տեղեկատվությունը չի ներառվում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում և վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում գործարքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.
5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված թեկնածուն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում է առանց նախապես թեստավորվելու` 2011 թվականի ընթացում սույն որոշման համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատելու պայմանով.
6) սույն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի մեկից: Մինչև նշված ժամկետը լրանալը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարն է (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանում այն գնումների ցանկը, որոնց գնումները համակարգողի լիազորություններն իրականացնում է ԾԻԳ-ը.
7) էլեկտրոնային մրցույթների համակարգի շահագործման նախապատրաստման համար անհրաժեշտ առանձին ապրանքների և աշխատանքի ձեռքբերումը` մինչև 3960000 դրամ ընդհանուր արժեքով, իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվելիք գումարների հաշվին` օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.
8) մինչև 2011 թվականի հուլիսի 31-ը սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են
շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգեր՝ նկատի ունենալով, որ ընթացակարգի կազմակերպման մասին գնումների հայտարարությունը և հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը գնման պահանջի դադարման հիմքով չկայացած է հայտարարվում մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ գնման առարկայի գծով կազմակերպված պարբերական մրցույթը (մրցույթները).
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների անվանացանկերում նշված գնման ձևերի անվանումները և դրանց հապավումները նույնականացվում են օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված գնումների ընթացակարգերի անվանումների և հապավումների հետ, հետևյալ եղանակով`
ա. նպատակային մրցույթ (ՆՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),
բ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող նպատակային մրցույթ (ՆՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),
գ. սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),
դ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),
ե. պարբերական մրցույթ (ՊՄ)՝ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգ (ՇՀ),
զ. գնանշման հարցում (ԳՀ)՝ պարզեցված ընթացակարգ (ՊԸ),
է. մրցակցային բանակցություններ (ՄԲԱ)՝ բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով (ԲԸՀ),
ը. մեկ անձ (ՄԱ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ),
թ. մրցակցային բանակցություններ (ՄԲԲ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ).
10) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հրապարակումները գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղադրում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.
11) պատվիրատուներն իրենց կարիքների համար կանոնավոր չվերթերով ավիափոխադրման ծառայությունների գնումներ կատարելու նպատակով կատարում են ավիափոխադրումների գնային առաջարկների համեմատություն www.govtravel.am միասնական կայքում իրենց համար հատկացված անհատական վավերապայմաններով հասանելի ավիատոմսերի վաճառքի միջազգային էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա և անմիջապես ավիաընկերությունների կողմից զետեղված գնառաջարկների միջև (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրն էլեկտրոնային հարթակը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում)՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջները:
(3-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 18.04.13 N 372-Ն, լրաց. 22.09.16 N 982-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`
1) գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը.
2) գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը.
3) պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը.
4) տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը.
5) գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.
6) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը.
7) պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը.
8) պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը»:
(4-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետի «ա» ենթակետում «Պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Գնումների աջակցման կենտրոն» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման 3-րդ կետից հանել «հիմնարկները» բառը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը վերակազմավորելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար գնումների իրականացումն է» բառերը փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարման ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում և շարունակական վերապատրաստում, գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն, հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն, գնումների ընթացակարգերի կազմակերպում.» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) ապահովել պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր բաց, սահմանափակ, մրցակցային երկխոսության և բանակցային ընթացակարգերի կազմակերպման մասին հայտարարությունների վերաբերյալ չորս անգամ մետրային հեռուստաալիքով և տասն անգամ ռադիոյով գովազդային հայտարարությունների, ինչպես նաև տարվա ընթացքում չորս անգամ մետրային հեռուստաալիքով և ռադիոյով «Պետական գնումներ» թեմայով հաղորդաշարի հեռարձակումը.»:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) գնման գործընթացում ներգրավված անձանց իրավունքների, այդ թվում՝ բողոքարկման համակարգի մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով մետրային հեռուստաալիքով և ռադիոյով ապահովել գնումների համակարգի թեժ գիծ – աջակցման ծառայության վերաբերյալ գովազդային հայտարարությունների հեռարձակումը.
2) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական և մասնավոր հատվածների գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը:
(9-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն)
10. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N 2274-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմնին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշումը:
11. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 2 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման, գնումների բողոքարկման խորհրդի անդամների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման, վարձատրության չափի և կարգի սահմանման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:
2. Սույն կարգով հրավերին և պայմանագրին ներկայացվող պայմանները հանդիսանում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները: Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:
3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված կարգերի կիրարկման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝
1) գնումների պլանավորում.
2) գնումների նախապատրաստում.
3) պայմանագրի կնքում.
4) պայմանագրի կատարում:
III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝
1) գնումները համակարգողը.
2) պատասխանատու ստորաբաժանումը.
3) գնահատող հանձնաժողովը:
6. Պատվիրատուի ղեկավարը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններում՝
ա. մարմնի աշխատակազմի ղեկավարն է, եթե տվյալ մարմինն ունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն է.
բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված տեղակալը կամ ստորաբաժանման ղեկավարը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ.
2) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարն է, բացառությամբ Երևան քաղաքի, որտեղ պատվիրատուի ղեկավարը Երևանի քաղաքապետի կողմից լիազորված պաշտոնատար անձն է.
3) պետության կամ համայնքների հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.
4) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է.
5) պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է.
6) պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներում (միություններում)` միավորման գործադիր մարմնի ղեկավարն է.
7) պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է.
8) հանրային կազմակերպություններում՝ գործադիր մարմնի ղեկավարն է:
(6-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
7. Պատվիրատուի ղեկավարը`
1) սահմանում է՝
ա. գնումները համակարգող,
բ. պատասխանատու ստորաբաժանում,
գ. գնահատող հանձնաժողով՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.
2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի հաստատում է`
ա. (կնքում) է պայմանագիրը,
բ. գնման ընթացակարգի արձանագրությունը:
8. Գնումները համակարգողը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
9. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած գնումների դեպքում ԾԻԳ-ն է իրականացնում գնումների համակարգողի լիազորությունները:
10. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքները:
11. Պատասխանատու`
1) ստորաբաժանումը՝
ա. կազմում և հաստատում է գնման հայտը,
բ. հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի նկատմամբ,
գ. ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը,
դ. ներկայացնում է այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով,
ե. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`
ա. համապատասխան ստորաբաժանումը,
բ. ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3) ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին.
4) ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է ելնելով գնման առարկայի տեսակից: Ընդ որում, գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը չի կարող մասնակցել գնման հայտի նախագծմանը, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ գնման հայտի նախագծմանը մասնակցող անձն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն:
12. Գնահատող հանձնաժողովը`
1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).
6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:
13. Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն: Հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը կամ վերջինիս պաշտոնատար անձը:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
14. Գնումների պլանի ձևը և դրա լրացման ու հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, իսկ գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների սահմանում և տեղեկատուում հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
15. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում, գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:
16. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:
17. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարում է`
1) պատվիրատուն` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, եթե փոփոխությունը չի ենթադրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման փոփոխություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ վերջինիս հանձնարարությամբ (թույլտվությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե փոփոխությունը ենթադրում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման փոփոխություն:
18. Պատվիրատուի այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխությունները կատարվում են տվյալ գնումների պլանի հաստատման կարգով:
19. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիրը կնքվում է գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում:
20. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, եթե տվյալ շինարարական ծրագրի իրականացման համար նախագծային փաստաթղթերի առկայությունը կամ դրանց փորձաքննությունը պարտադիր է: Ընդ որում, պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարական՝
1) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են տվյալ ոլորտում պետական քաղաքականությունն իրագործող լիազորված մարմնի (մարմինների) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների բավարարման նպատակով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող շինարարական ծրագրերի, որոնց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն իրագործող լիազորված մարմնի (մարմինների) կողմից և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կարիքների բավարարման նպատակով մինչև 50 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի, որոնց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից.
2) ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումներն իրականացվում են տվյալ գույքի կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից:
(20-րդ կետը լրաց. 16.07.15 N 775-Ն, 11.02.16 N 147-Ն)
21. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:
V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
22. Գնումների նախապատրաստման նպատակով գնումների պլանում ներառված գնման յուրաքանչյուր առարկայի համար գնումների պլանը հաստատվելու կամ փոփոխվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում է`
1) պատասխանատու ստորաբաժանում, և
2) գնումները համակարգող:
23. Բացառությամբ սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների և ավիասպասարկման ծառայությունների, որոնց դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում, իսկ մնացած գնումների դեպքում, եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնումների պլանը հաստատվելու կամ փոփոխվելու օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`
1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պարտադիր է որակի սերտիֆիկատի առկայությունը կամ գործարանային փաթեթավորումը, եթե դա կիրառելի է տվյալ ապրանքի համար.
բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`
- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,
- շինարարական ծրագրերի՝ ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, տեխնիկական հսկողության և խորհրդատվական ծառայությունների գնումների, ինչպես նաև այն գնումների դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման նպատակով պահանջվում են համապատասխան աշխատանքային ռեսուրսներ, «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակ, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,
գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն,
դ. բացառությամբ էլեկտրոնային եղանակով իրականացվող` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կատարվող գնումների, օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը: Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով ոչ էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,
ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,
զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը.
2) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության:
(23-րդ կետը փոփ. 03.12.15 N 1427-Ն, լրաց., խմբ. 17.03.16 N 274-Ն)
24. Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի՝ գնման առարկայի բնութագրերը և մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատմանը ներկայացվող չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ:
25. Գնման ընթացակարգը կազմակերպելիս՝ օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`
1) անկախ գնման առարկան օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում ներառված լինելու հանգամանքի, գնումը կարող է իրականացվել բաց ընթացակարգով.
2) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի հիման վրա՝ անկախ գնման առարկան օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում ներառված լինելու հանգամանքի.
3) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն նմանատիպ խմբում ներառվող վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, ապա գնումը կարող է իրականացվել պարզեցված ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված չէ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում.
4) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
5) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝
1. բնական գազի մատակարարում |
2. էլեկտրաէներգիայի մատակարարում |
3. հեռախոսակապ |
4. ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում |
5. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում |
6. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում |
7. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
8. տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության միջոցների ձեռքբերում՝ բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների և թերթերի |
9. հանրակրթական դպրոցների ուսուցում |
10. երաժշտական դպրոցների ուսուցում |
11. հեռակա դպրոցների ուսուցում |
12. հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
13. ներառական կրթության ուսուցում |
14. մասնագիտացված հանրակրթական ուսուցում |
15. արտադպրոցական ուսուցում |
16. նախադպրոցական ուսուցում |
17. անշարժ գույքի վարձակալություն |
18. հիվանդանոցային բուժօգնություն՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
19. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
20. հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
21. պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
22. անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
23. «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում |
24. ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ |
25. բանկային սպասարկման ծառայություններ |
26. փոստային կապի ծառայություն |
27. գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով նախատեսված դեպքերում գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
28. Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության մեդալների և դրանց տուփերի պատրաստում |
29. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում՝ պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից |
30. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում |
31. www.govtravel.am միասնական ինտերնետային կայքի օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն ավիատոմսերի գնում կամ բացառապես բանկային քարտերի կիրառմամբ ցանկացած ինտերնետային կայքից հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում, եթե տվյալ ավիափոխադրումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջներին, և դրա արժեքն ավելի ցածր է օպերատորի կողմից նույն երթուղով գնանշված ավիափոխադրման արժեքից |
32. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում |
33. միջազգային վարկանիշ շնորհելու ծառայություններ |
6) գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա հետևյալ դեպքերում՝
ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում, պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում,
գ. չկանխատեսված հանգամանքների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում, բացառությամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու կամ տվյալ գնումը կատարելու համար նոր ֆինանսական միջոցներ հատկացվելու կամ պետության կարիքների համար գնումների դեպքերի: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև տասնհինգ օրացուցային օրվա ընթացքում, պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
դ. ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
(25-րդ կետը խմբ. 02.06.16 N 628-Ն, լրաց. 07.07.16 N 700-Ն, խմբ. 22.09.16 N 982-Ն)
26. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից դրա հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:
27. Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը, որն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը հետ է վերադարձնում գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`
1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`
ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:
28. Գնման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով պատվիրատուները կարող են ընթացիկ տարվան հաջորդող տարվա գնման գործընթացները կազմակերպել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սկսած՝ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով:
VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
29. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 27-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը և գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող`
1) հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.
2) հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն մեկ անդամ.
3) հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`
ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,
բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,
գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի կասեցման վերջին ժամկետին.
4) հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.
5) հանձնաժողովի նիստերը սղագրվում կամ տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.
6) հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.
7) հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն քսանչորս ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.
8) հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.
9) հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.
10) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, ներառյալ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում է դրանք:
30. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, ով`
1) զեկուցագիրն ստանալու օրը`
ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,
բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.
3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`
ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:
31. Մինչև սույն կարգի համաձայն պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանված, հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
32. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:
33. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:
VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
34. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.
2) հրավերի տեքստը.
3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:
35. Հրավերով նախատեսվում է, որ՝
1) մասնակիցը հայտով ներկայացնում է՝
ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. իր կողմից հաստատված հայտարարություն՝ օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,
գ. գնային առաջարկ,
դ. հայտի ապահովում,
ե. հրավերով նախատեսված լիցենզիայի պատճենը,
զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ, պայմանով, որ 1-ին տեղը զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում ներկայացնում է նաև առաջարկվող ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը,
է. ապրանքների գնման դեպքում, եթե առաջարկվում է մատակարարել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանք, ապա իր կողմից հաստատված հայտարարություն դրա վերաբերյալ.
2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում՝
ա. մասնակիցների գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման,
բ. եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի և առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման և համեմատման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն մինչև 15 տոկոս գնային առավելություն: Ընդ որում, գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում գնման առարկայի պահանջվող քանակի և առավելագույն գնի արտադրյալը հաշվարկվում է ըստ չափաբաժինների.
3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված ծավալաթերթ-նախահաշիվ, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝ ՎԳՏ=ՄԳ/ՆԳxԾԳՏ, որտեղ՝
ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.
ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.
ԾԳՏ-ն նախահաշվով ըստ աշխատանքի տեսակի սահմանված միավոր գինն է.
ՎԳՏ - ծավալաթերթ-նախահաշվով սահմանված առանձին տեսակների (տողերի) դիմաց վճարվող գումարն է.
4) պահանջի դեպքում մասնակցի հայտի, ներառյալ գնային, իսկ ապրանքների գնման դեպքում նաև մասնակցի կողմից ներկայացված ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը պարունակող փաստաթղթի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած մասնակցին.
5) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.
6) մասնակիցը կարող է գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,
բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
7) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.
8) պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի տասը տոկոսը.
9) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկությունները էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Ընդ որում, տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հավաստագիրը զետեղված է «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով` բացառությամբ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտ ներկայացնելու դեպքերի, որոնց ժամանակ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցներն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտ ներկայացնելիս փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցներն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտով փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.
10) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում են ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը.
11) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր և դրա ներկայացման գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Ընդ որում, պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.
12) եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար, ապա պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների դեպքում կանխավճարի ապահովումը հիմնավորող փաստաթղթում որպես բենեֆիցիար նշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
(35-րդ կետը խմբ. 07.07.16 N 700-Ն)
36. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) համատեղ գործունեության (կոնսորցիում) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.
4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տույժը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ, իսկ պայմանագիրն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա կնքված լինելու դեպքում տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ և կնքվել է համաձայնագիր.
5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.
6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
7) նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով.
9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.
10) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`
ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում են օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,
գ. ներկայացնում է շինարարական ծրագրի կատարման համար անհրաժեշտ լիցենզիային, տեխնիկական միջոցներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,
դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե. ներկայացնում է ըստ աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային գրաֆիկը.
11) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.
12) եթե պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում, պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում է համաձայնագիր կնքելու միջոցով: Այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարվա ընթացքում չեն նախատեսվում միջոցներ, ապա այդ մասով պայմանագիրը լուծվում է.
13) շինարարական ծրագրի կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.
14) պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.
15) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.
16) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքի մատակարարման դեպքում ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարման հանձնման-ընդունման արձանագրության հետ մեկտեղ մատակարարը պատվիրատուին է տրամադրում նաև տվյալ խմբաքանակի ապրանքների ծագման երկրի սերտիֆիկատը.
17) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ծանուցումն ուղարկում է պայմանագիր կնքած անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով և միաժամանակ նույն օրը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն ենթակետում նշված կայքում հրապարակվելուն հաջորդող օրվանից:
(36-րդ կետը լրաց. 07.07.16 N 700-Ն)
37. Գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`
1) գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև ծավալաթերթ-նախահաշիվը, ներառյալ ըստ աշխատանքների կատարման արժեքները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում.
2) հրավերը, էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է նաև օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով.
3) հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում հրավերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:
38. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ քարտուղարը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով.
2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
39. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
40. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում և ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը սահմանվում է գնումների հայտարարությամբ, որը չի կարող գերազանցել հրավերի թարգմանության, տպագրման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Այդ դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի կողմից ռուսերենով կամ անգլերենով տրամադրված հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերեն հրավերը: Ռուսերենով կամ անգլերենով հրավերի և հայերեն հրավերի տարբերության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է հօգուտ մասնակցի:
41. Հրավերի պատճենահանման, թարգմանության և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր, եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի ռեսուրսների հաշվին:
42. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
43. Բացառությամբ էլեկտրոնային եղանակով կատարվող գնումների, գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության՝ գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:
44. Հայտերի բացման նիստում`
1) նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման առարկայի ընդհանուր գինը՝ մեկ թվով արտահայտված։ Հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված հիմք ընդունելով տառերով գրվածը: Ընդ որում, թվաբանական սխալների հայտնաբերման դեպքում գնահատող հանձնաժողովը կատարում է սխալների ուղղում հետևյալ կարգով, եթե հայտնաբերված սխալը միավորի համար մասնակցի կողմից սահմանված միավորի գնի և տվյալ (առանձին) ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ընդհանուր քանակի սխալ բազմապատկման արդյունք է, ապա ուղղումը կատարվում է միավորի համար առաջարկված գնի պահպանմամբ (հիմք ընդունելով տառերով գրվածը)՝ փոխելով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար առաջարկված ընդհանուր գինը.
4) հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են հրավերի պահանջներին համապատասխան ներկայացված գնային առաջարկը կամ հայտի ապահովումը.
5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում կամ եթե ոչ գնային պայմաններին բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները՝
ա. առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),
բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,
գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երկրորդ աշխատանքային օրը, իսկ ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում՝ ծանուցումն ուղարկվելուն հաջորդող աշխատանքային օրը,
դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,
ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները,
զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները դեռևս գերազանցում են գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, և պայմանագիր չի կնքվում:
(44-րդ կետը փոփ. 03.12.15 N 1427-Ն)
45. Եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում հայտերում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը կամ գնային առաջարկը կամ հայտի ապահովումը ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
(45-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
46. Եթե սույն կարգի 45-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում հայտը գնահատվում է անբավարար և մերժվում:
47. Հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային եղանակով՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե հարցում է ներկայացնում առաջին և հաջորդաբար տեղուղղ. զբաղեցրած մասնակիցների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունների, ինչպես նաև սույն կարգի 67-րդ կետով նախատեսված որակավորման պահանջի առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի «զ»ուղղ. պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը: Սույն մասով սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը մերժում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդող տեղը զբաղեցրած մասնակցին.
3) (ենթակետն ուժը կորցրել է 07.07.16 N 700-Ն)
(47-րդ կետը փոփ. 07.07.16 N 700-Ն)
47.1. Մրցակցային, ինչպես նաև սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով գնման գործընթացների կազմակերպման դեպքում քարտուղարը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:
(47.1-ին կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
48. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 47-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով պատվիրատուին տրամադրում է հարցման մասին եզրակացություն: Սույն կետով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից եզրակացության չստացման դեպքում մասնակցի ներկայացրած հայտարարությունը համարվում է իրականությանը համապատասխանող: Եթե տրամադրված եզրակացության արդյունքում մասնակցի ներկայացրած հայտարարությունները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`
1) հայտերի գնահատման արդյունքների հրապարակման նիստում հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և
2) այդ մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(48-րդ կետը փոփ. 03.12.15 N 1427-Ն, 07.07.16 N 700-Ն)
49. Սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները, գնահատման թերթիկների երկուական օրինակ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված եզրակացությունը: Սույն կետում նշված փաստաթղթերի գնահատման արդյունքների հաստատման նիստը հրավիրվում է ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
(49-րդ կետը փոփ. 07.07.16 N 700-Ն)
50. Եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եզրակացության համաձայն առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունի ժամկետանց հարկային պարտավորություններ, ապա առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից:
(50-րդ կետը խմբ. 03.12.15 N 1427-Ն, փոփ. 07.07.16 N 700-Ն)
51. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու, ինչպես նաև ներկայացրած որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը:
52. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում՝
1) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար և առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից.
2) չշտկելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:
53. Ընտրված մասնակցի կողմից պայմանագիրը չկնքելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովը ընտրված մասնակցի որոշման նպատակով կիրառում են սույն կարգով նախատեսված պայմանները:
54. Ընտրված մասնակցի հետ, այդ թվում՝ սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում, պայմանագիրը կնքվում է օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը պայմանագրում ներառվում են համաձայն ընտրված մասնակցի կողմից սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ներկայացրած առաջարկի:
55. Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում, ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են մինչև երեք տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:
56. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`
1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.
2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.
3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակից կամ պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.
4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:
(56-րդ կետը փոփ. 07.07.16 N 700-Ն)
57. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, և այդ պայմանը պետք է նախատեսված լինի հրավերով ու պայմանագրով, եթե՝
1) պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված երեք տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
58. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`
1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.
2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:
59. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում այդ փոփոխությունը երեք աշխատանային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմնին:
60. Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ, ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.
2) բացառությամբ կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի 20 տոկոսը: Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետում.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման մասնագիտական եզրակացությունն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը.
4) բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը մեկ անգամից ավելի մինչև 30 օրացուցային օրից ավելի ժամկետով երկարաձգելը: Ընդ որում, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը.
5) օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասով նախատեսված հիմքով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.
6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:
61. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
62. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա պետության կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը կարող է ամբողջությամբ կամ մասնակի չկայացած հայտարարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքի:
VIII. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
63. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.
2) բացի հայտարարությունից, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
64. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը սահմանվում և գնահատվում է նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման դեպքում հետևյալ կարգով`
1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները`
Հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրած պայմանագրերի | ||
առարկան |
|
պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները |
1 |
|
2 |
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
|
|
2. |
|
|
.. |
|
|
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
|
|
2. |
|
|
.. |
|
|
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
|
|
2. |
|
|
.. |
|
|
2) մասնակիցը համարվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները:
65. Մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից.
2) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունները կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն համանման (նմանատիպ) պայմանագրի կատարման փորձառություն ունենալու մասին.
3) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը.
4) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
(65-րդ կետը լրաց., փոփ. 03.12.15 N 1427-Ն)
66. Մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.
2) եթե հրավերով «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ: Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.
2.1) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
(66-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
67. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցն իր հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող՝
ա. երեք հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ներկայացված գնային առաջարկից.
բ. հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը.
2) եթե մասնակիցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունները, կամ մասնակիցը ֆիզիկական անձ է, ինչպես նաև, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
(67-րդ կետը լրաց., փոփ. 03.12.15 N 1427-Ն)
68. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.
2) եթե հրավերով «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա`
ա. հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնի պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝
Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների | ||||
անունը, ազգանունը |
որակավո- |
աշխատանքային փորձը |
Գործատուի անվանումը | |
ժամանա- |
գործունեության ոլորտը և | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
.. |
բ. աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները.
2.1) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
(68-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
69. Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են գնման կամ նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության: Շինարարական ծրագրերի դեպքում տնտեսական գործունեության նույն խմբերը սահմանվում են հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը: Հրավերով սահմանված՝ համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:
70. Մասնակիցն իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:
71. Գնահատող հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`
1) տվյալ մասնակցի հայտը մերժվում է.
2) մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
IX. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
72. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`
1) մրցակցային երկխոսության ընթացակարգով.
2) սահմանափակ ընթացակարգով.
3) օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա բանակցային ընթացակարգով.
4) օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում.
5) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով կազմակերպվող բաց կամ սահմանափակ ընթացակարգերով.
6) շրջանակային համաձայնագրերով, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
73. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝
1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն քսանհինգ օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.
2) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում է պայմանագրի կատարման համար պահանջվող լիցենզիան և մասնակցի որակավորմանը ներկայացվող՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման դեպքի.
3) սահմանափակ ընթացակարգով կամ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման դեպքում նախատեսվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները.
4) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով: Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,
բ. մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշի մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին՝ հայտարարությանը կցելով սույն կարգի համաձայն պահանջվող տեղեկությունները,
գ. հայտարարությամբ նախատեսված լիցենզիայի պատճենը,
դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.
5) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
6) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.
7) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը: Սահմանափակ ընթացակարգով կամ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման դեպքում մասնակցին հրավերի տրամադրումն իրականացվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված պայմաններով:
X. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
74. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, գնման ընթացակարգի կիրառման ժամանակ գործում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
1) եթե գնումն իրականացվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերությունների հիման վրա, ապա՝
ա. հրավերը գնման հայտում նշված մասնակիցներին ուղարկվում է միաժամանակյա ծանուցմամբ՝ հրավերը նույն օրը հրապարակելով նաև www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում,
բ. հայտերի ներկայացման ժամկետը սահմանվում է ոչ շուտ, քան հրավերն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված մեկ աշխատանքային օր: Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքում հայտերը ներկայացնելու ժամկետը կարող է սահմանվել հրավերն ուղարկվելու պահից հաշված առնվազն տասներկու ժամ, եթե, տվյալ գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունման ժամկետով պայմանավորված, սույն ենթակետով նախատեսված ժամկետի պահպանումն անհնար է,
գ. մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնակցության իրավունքի սահմանափակումը չի կիրառվում, իսկ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորումը հրավերով սահմանվում և գնահատվում է հիմք ընդունելով սույն կարգով սահմանված պահանջները,
դ. մասնակիցը հայտով ներկայացնում է գնման ընթացակարգին մասնակցելու դիմում, համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով, գնային առաջարկ, որակավորումը հիմնավորող փաստաթղթեր, ապրանքների գնման դեպքում ապրանքի անվանում և տեխնիկական բնութագրեր, հայտի ապահովում,
ե. մասնակիցը հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացնում հրավերով սահմանված կարգով` փակ ծրարով,
զ. հայտերի բացումը, գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են հայտերի բացման նիստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հայտերը, որոնք գնահատվել են հրավերի պահանջներին անբավարար, մերժվում են, իսկ ոչ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների հրավերի պահանջները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած՝ նիստի ներկա մասնակիցների ներկայացուցիչների հետ կազմակերպվում են ներկայացված գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ, և բանակցությունների ավարտին նվազագույն գին ներկայացրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Ընտրված մասնակցի հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով կնքվում է պայմանագիր: Ընտրված մասնակցի կողմից պայմանագիրը չկնքելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում, պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին,
է. անգործության ժամկետ չի սահմանվում,
ը. պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում հրավերը չի հրապարակվում www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում,
թ. ընտրված մասնակիցը ներկայացնում է պայմանագրի (կանխավճարի) ապահովում.
2) եթե գնումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ինչպես նաև սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա, ապա՝
ա. մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում, պայմանագրի իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում նաև կանխավճարի ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա,
բ. մասնակցի հայտը ներառում է գնային առաջարկը, ապրանքների գնման դեպքում ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը և օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
3) 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը՝
ա. հայտի, ինչպես նաև պայմանագրի կամ կանխավճարի ապահովում չի ներկայացնում,
բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ.
4) ընդ որում, սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի հաստատած գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ քարտուղարին հասցեագրված գրությամբ:
(74-րդ կետը փոփ. 03.12.15 N 1427-Ն, խմբ. 17.03.16 N 274-Ն)
75. Գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա կատարվելու դեպքում, եթե կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա:
76. Աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման նպատակով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`
1) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին միաժամանակ տրամադրում է (ուղարկում) նաև հրավեր.
2) հրավերով գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալելու պայմանագրի առարկան.
3) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
4) առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
5) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, կարող է ներառել մասնակցի առաջարկները հրավերով ներկայացրած գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ` ոչ գնային (տեխնիկական) առաջարկը: Մասնակիցն իր տեխնիկական առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
6) մասնակիցը տեխնիկական առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ՝ մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը տեխնիկական առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
7) տեխնիկական առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
8) ոչ ուշ, քան տեխնիկական առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
9) բանակցությունների արդյունքում սույն կարգով սահմանված եղանակով հաստատվում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրվում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին,
բ. մասնակիցների որակավորման չափանիշները,
գ. գնման առարկայի համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն,
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում մասնակիցներին ներկայացվող` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը.
10) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
11) երկրորդ փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է երկրորդ փուլի հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
12) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կազմված ծրարով.
13) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ,
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, երկրորդ փուլի հրավերը նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).
14) երկրորդ փուլի հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
15) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.
16) ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն կնքվում է պայմանագիր:
77. Արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման ու պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմաններով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) գնումների հայտարարությունը և հրավերը սահմանված կարգով հրապարակվում են www.gnumner.am ինտերնետային կայքում.
2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն յոթ աշխատանքային օր, որը հաշվարկվում է գնումների հայտարարությունը և հրավերը հրապարակվելուն հաջորդող օրվանից:
78. Պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակից որոշման ու պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմաններով՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է տասն օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.
2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է յոթ աշխատանքային օր, որը հաշվարկվում է հրավերը նախաորակավորված մասնակիցներին տրամադրվելու օրվանից:
XI. ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
79. Գնման առարկան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը`
1) հաստատում է գնումների հայտարարության և հրավերի տեքստերը,
2) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար,
3) գնումների հայտարարության և հրավերի տեքստերը դրանք հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հրապարակում է www.gnumner.am ինտերնետային կայքում,
4) www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում հրապարակված գնումների հայտարարությունը և հրավերը գործում են անժամկետ:
80. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման: Ընդ որում՝
1) հրավերը հաստատելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման և պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմաններով.
2) հրավերով սահմանվում են ինչպես գրանցման դիմումի, այնպես էլ հայտով ներկայացվելիք փաստաթղթերի օրինակելի ձևերը:
81. Գնումների հայտարարության և հրավերի հրապարակումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով թղթային եղանակով գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում գրավոր դիմումը՝ կցելով պետական գրանցման վկայականի՝ ներառյալ բոլոր ներդիրների պատճենները: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը ներկայացնում է իր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իրավաբանական անձի գրանցման համապատասխան փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` հայերենով: Եթե մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա ներկայացնում է անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում՝ անձը հավաստող փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` հայերենով: Գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում նաև հայտի ապահովում` օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով:
82. Սահմանված կարգով կազմված դիմումը գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու կամ էլեկտրոնային եղանակով ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների աջակցման կենտրոնը մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր և այն կնքելուն հաջորդող աշխատանքային օրը հրապարակում է www.gnumner.am կայքում:
83. Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`
1) շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող յոթուղղ. աշխատանքային օրվա ընթացքում.
3) մասնակիցը կարող է դադարեցնել շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելով գնումների աջակցման կենտրոնին: Համաձայնագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում գնումների աջակցման կենտրոնը մասնակցի մասին տվյալները հեռացնում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակից:
84. Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`
1) հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման ու պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգով սահմանված պայմաններով.
2) ապրանքների գնման դեպքում պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ապրանքի ամբողջ ծավալով մատակարարման ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր վեցերորդ ամիսը լրանալը պատվիրատուն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա սույն կարգով սահմանված պահանջներով շրջանակային համաձայնագրերով կազմակերպում է տվյալ ապրանքի ձեռքբերման նոր ընթացակարգ: Եթե այդ ընթացակարգի արդյունքում սահմանված կարգով ձևավորված նվազագույն միավոր գինը որևէ ապրանքի մասով ցածր է պայմանագրով սահմանված գնից, ապա այդ մասով պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր կնքած անձին ներկայացնում է ապրանքը ձևավորված ցածր գնով մատակարարելու պահանջ և կնքվելիք պայմանագրի փոփոխության նախագիծը: Եթե մասնակիցը երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի փոփոխությունը, ապա այդ մասով պատվիրատուն ընտրված մասնակցի հետ կնքում է նոր պայմանագիր և դրա ուժի մեջ մտնելու ամսաթվին համապատասխան այդ մասով միակողմանիորեն լուծում է նախկինում կնքված պայմանագիրը՝ առանց պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման:
85. Շրջանակային համաձայնագրերի միջոցով պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում գործում են սույն կարգով սահմանված պայմանները, հաշվի առնելով, որ՝
1) գնումների աջակցման կենտրոնի պետի լիազորություններն իրականացնում է պատվիրատուի ղեկավարը.
2) գնումների հայտարարության և հրավերի փոխարեն հաստատվում և հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն, որը գործում է անժամկետ.
3) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
XII. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
86. Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմանները՝ հաշվի առնելով, որ հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթուղղ. աշխատանքային օրվանից, որը հաշվարկվում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում գնումների հայտարարության և հրավերի հրապարակմանը հաջորդող օրվանից:
XIII. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
87. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա մրցակցային երկխոսության ընթացակարգ կազմակերպվում է՝ հաշվի առնելով, որ`
1) կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.
2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը էլեկտրոնային եղանակով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.
3) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը.
4) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
5) առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
6) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ առաջարկը (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
7) մասնակիցը, նկարագրերի առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը նկարագրերի առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
8) նկարագրերի առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
9) ոչ ուշ, քան նկարագրերի առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
10) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան,
բ. մասնակիցների որակավորման չափանիշների գնահատման` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սույն կարգով ներկայացված պահանջները,
գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.
11) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
12) երկրորդ փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսան օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
13) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
ա. «Գնային առաջարկ» բառերը,
բ. ընթացակարգի ծածկագիրը,
գ. «Չբացել մինչև գնային առաջարկների նիստը» բառերը,
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
14) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում,
բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
գ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
դ. տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
ե. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.
15) մասնակցի տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.
16) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
ա. հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է,
բ. տուփի վրա ստորագրում են գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում,
գ. արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները.
17) հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
Գնահատման չափանիշը |
Նվազագույն միավորը |
Առավելագույն միավորը |
1 |
2 |
3 |
Մասնագիտական փորձառություն |
Առկա է կամ բացակայում է | |
Տեխնիկական միջոցներ | ||
Ֆինանսական միջոցներ | ||
Աշխատանքային ռեսուրսներ |
15 |
25 |
Տեխնիկական առաջարկ |
55 |
75 |
Ընդամենը |
70 |
100 |
ա. «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ» և «Ֆինանսական միջոցներ» չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը համապատասխանում է այդ չափանիշների մասով սույն կարգի համաձայն հրավերով նախատեսված նվազագույն պահանջներին,
բ. «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշի մասով հրավերի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնակցի որակավորումը գնահատվում է «25» միավոր` լավագույն առաջարկ: Լավագույն առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր մասնակիցների որակավորումները,
գ. լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «75» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները.
18) հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են տեխնիկապես անբավարար, և դրանք ներկայացրած մասնակիցները զրկվում են գնման գործընթացին հետագա մասնակցության հնարավորությունից.
19) հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցում ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
20) գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները.
21) գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության,
բ. բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` ընդհանուր գումարով՝ հիմք ընդունելով տառերով գրվածը.
22) գնային առաջարկների բացման նիստն արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին.
23) մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`
ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,
բ. տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄԳ = (ԳՄ X 0.7/100) + (ՏԱ X 0.3/100),
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
ՏԱ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և տեխնիկական առաջարկին տրված միավորն է.
24) ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.
25) եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում մրցույթը հայտարարվում է չկայացած.
26) օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր:
XIV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
88. Կենտրոնացված կարգով կազմակերպվում են օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությամբ նախատեսված պատվիրատուի կառավարման համակարգում գործող պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետև՝ կազմակերպություն) կարիքների համար կատարվող այն գնումները, որոնք ներառված են պետական կառավարման մարմնի (համայնքի) ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) կողմից սահմանված կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում:
89. Մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը կազմակերպությունը կազմում և սույն կարգի 88-րդ կետում նշված՝ իր ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական (այսուհետև` վերադաս պատվիրատու) մարմին է ներկայացնում սույն կարգով սահմանված կարգով հաստատված գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի առավելագույն գնի, մատակարարման վայրի և ժամկետների, վճարման պայմանների, իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի: Վերադաս պատվիրատուն ստացված հայտերի հիման վրա կազմում ու հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև գնահատող հանձնաժողովի թեկնածությունը: Եթե վերադաս պատվիրատուի կառավարման համակարգում գործում է՝
1) հինգ և ավելի կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ կազմակերպությունների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.
2) հինգից պակաս կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր կազմակերպություններից թեկնածուներ՝ հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվաքանակին ներկայացվող սահմանափակումները.
3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն կազմակերպության ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:
90. Կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում է վերադաս պատվիրատուն: Ընդ որում, հնարավորության դեպքում մեկ վարչատարածքային միավորումում գտնվող կազմակերպությունների կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են մեկ չափաբաժնում կամ չափաբաժինները ձևավորվում են հաշվի առնելով առանձին կազմակերպությունների կարիքները: Գնման ընթացակարգի ընտրությունն իրականացնում է վերադաս պատվիրատուն՝ հիմք ընդունելով օրենքի և սույն կարգի պահանջները` բացառությամբ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման գործընթացի:
91. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ վերադաս պատվիրատուն կնքում է առանձին պայմանագիր, որով պատվիրատուի (գնորդի) իրավունքների ու պարտականությունների իրականացումը վերապահվում է տվյալ կազմակերպությանը:
XV. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
92. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, ինչպես նաև՝
1) այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, և
2) հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
93. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը չներկայացնելը կամ նրա կողմից ներկայացված հաշվետվության մեջ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ անհամապատասխանություն արձանագրելը կամ արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ պատվիրատուի կողմից ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:
94. Պետության կամ համայնքների համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք), որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
XVI. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
95. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
96. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը տալիս է պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:
97. Սույն կարգի 96-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Ընդ որում՝
1) պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է, իսկ մատակարարված ապրանքների պահեստ մուտքագրումը պահեստի պատասխանատուն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատված արձանագրության պատճենի (ներառյալ գրավոր եզրակացության պատճենը) հիման վրա, որը վերջինիս տրամադրվում է դրա կազմման օրը.
2) պատասխանատու ստորաբաժանումն արձանագրության, ներառյալ գրավոր եզրակացության, իսկ ապրանքների դեպքում նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճեններն այն կազմելու օրը գրավոր տրամադրում է պատվիրատուի ֆինանսական ծառայությանը:
98. Շինարարական ծրագրերի գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`
1) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.
2) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.
3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`
ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,
բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.
5) մինչև սույն կարգով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսից:
XVII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
99. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգ: Հակառակ դեպքում գնման դիմաց վճարում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով:
100. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգ է մուտքագրվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:
101. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:
102. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում գործարքի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են տվյալ գործարքի հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
103. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:
XVIII. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ
104. Բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմում իրավասու մարմնի կողմից ներկայացված թեկնածուն ընդգրկվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատվելուց հետո, եթե վերջինս ունի բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` թեստավորման միջոցով: Թեստը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից:
105. Թեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած կարգով: Թեստավորումն անցկացվում է թեկնածությունը ներկայացվելու դիմումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Թեստավորման օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուն ծանուցվում է թեստավորումից առնվազն քառասունութ ժամ առաջ:
106. Թեստավորման արդյունքները հրապարակվում են թեստն անցկացնելու օրը: Թեստավորման արդյունքները հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում թեստավորումը հաջողությամբ հանձնած թեկնածուի մասին տվյալները ներառվում են խորհրդի անդամների ցուցակում:
107. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձատրման ենթակա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետ (մասնագետ) վարձատրվում է սույն կետով նախատեսված վարձատրմանն ուղղվող գումարի մեկ երրորդի չափով:
108. Հանձնաժողովի անդամների վարձատրությանն ուղղվում է տվյալ բողոքի քննության համար վճարված` օրենքով նախատեսված բողոքարկման վճարի մինչև վաթսուն տոկոսը: Բողոքարկման վճարի չափը կազմում է երեսուն հազար դրամ:
109. Եթե վարձատրվում է հանձնաժողովի մեկ անդամ կամ փորձագետ, ապա վերջինիս հատկացվում է վարձատրությանն ուղղվող գումարի մեկ երրորդը: Գումարները հատկացվում են տվյալ բողոքի վերաբերյալ որոշման ընդունման օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ:
XIX. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
110. Գնումների աջակցման կենտրոնի (այսուհետև՝ կենտրոն) թեժ գծով տրամադրվում է հակիրճ խորհրդատվություն:
111. Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ պարվիրատուի կամ գնահատող հանձնաժողովի գործողությունների հետևանքով խախտվել են կամ կարող են խախտվել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, իրավունք ունի ահազանգելու կենտրոնի թեժ գծին:
112. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ կենտրոնի թեժ գծին ահազանգ ստանալու դեպքում`
1) կենտրոնն ստացված ահազանգի վերաբերյալ կազմում է արձանագրություն, եթե առկա են հետևյալ տեղեկությունները`
ա. պատվիրատուի անվանումը,
բ. գնման ընթացակարգի ծածկագիրը կամ առարկան,
գ. գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման առարկան,
դ. ահազանգողի անունը (անվանումը), եթե այն հայտնի է.
2) կենտրոնի պետի հանձնարարականով կենտրոնի պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսակապ է հաստատում տվյալ ընթացակարգի գնումների համակարգողի, իսկ անհնարինության դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի հետ և վերջինիս տեղեկացնում է ստացված ահազանգի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է պատվիրատուի կողմից կենտրոնին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Կենտրոնն ստացված ահազանգի, ինչպես նաև ներկայացվելիք փաստաթղթերի ցանկի վերաբերյալ սույն ենթակետով նախատեսված ժամկետում ծանուցում է նաև էլեկտրոնային փոստով` պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային հասցեի առկայության դեպքում.
3) պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով սկանավորված տարբերակով կենտրոնին է տրամադրում պահանջված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ստացված ահազանգի վերաբերյալ պատվիրատուի գրավոր կարծիքը.
4) եթե պատվիրատուի կողմից ընդունվում է կատարված խախտումը և վերջինս համաձայնում անմիջապես վերացնել այն, ապա արձանագրված խախտման և դրա վերացման մասին տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է կենտրոնին.
5) եթե պատվիրատուն գտնում է, որ ահազանգված խախտումն առկա չէ, ապա`
ա. մեկ աշխատանքային օրվա ընթացքում կենտրոն է ներկայացնում գրավոր հավաստում խախտման բացակայության մասին, ինչպես նաև` տվյալ գնման ընթացակարգին վերաբերող պահանջված փաստաթղթերի պատճենները,
բ. պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնում հրավիրվում է քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը,
գ. հրավիրված քննարկման վերաբերյալ կազմվում է արձանագրություն,
դ. քննարկման արդյունքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում արձանագրվելու դեպքում, կենտրոնի պետի հանձնարարականով, կենտրոնը բողոքարկման գործընթաց է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում,
ե. կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ բողոքը ներկայացվում է գրավոր` կենտրոնի պետի կողմից, որում ներառվում են պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը, բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան, կենտրոնի կողմից արձանագրված խախտման առարկան և պահանջը, ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է), բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները, այլ անհրաժեշտ տեղեկություններ.
6) կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքը քննվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կարգով սահմանված ընթացակարգով:
113. Լիազոր մարմնի և կենտրոնի կողմից գնումների բողոքարկման խորհրդում բողոքարկման գործընթաց նախաձեռնվելու դեպքում բողոքարկման համար վճար չի կատարվում:
114. Բողոքի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում գնումների բողոքարկման խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:
XX. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
115. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը ենթակա է անվերապահ կատարման, եթե այն չի փոփոխվել կամ դատական կարգով անվավեր ճանաչվել: Բողոքարկման խորհրդի որոշումները հանդիսանում են նախադեպային հիմք պատվիրատուների համար իրենց գնումների կազմակերպման ընթացքում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար գնումների վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրամադրելիս:
116. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման մասին տեղեկատվությունն այդ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ներկայացնում է կենտրոն, որը հաշվառվում է կենտրոնում: Կենտրոնը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը www.gnumner.am կայքում հրապարակում է պատվիրատուի ներկայացրած տեղեկատվությունը` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով` նշելով հրապարակման օրը:
(116-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
117. Կենտրոնում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման վերաբերյալ հաշվառումն իրականացնում է տվյալ բողոքի պատասխանատուն (քարտուղարը)` այն գրանցելով էլեկտրոնային միասնական մատյանում:
118. Հաշվառվում են հետևյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
3) արձանագրված խախտման առարկան և պահանջը.
4) բողոք բերող կամ ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է).
5) բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման համառոտ նկարագիրը.
6) պատվիրատուի կողմից բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները կատարվելու կամ չկատարվելու մասին տեղեկատվությունը:
119. Բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում կենտրոնը դրա մասին հայտնի դառնալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմում է`
1) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուին, եթե տվյալ գնման գործարքը պետության կամ համայնքի համար պարտավորություններ առաջացնող գործարք է.
2) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, եթե տվյալ գնման գործարքը պետության կամ համայնքի համար պարտավորություններ առաջացնող գործարք չէ:
120. Սույն կարգի 119-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պատվիրատուի կամ պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կողմից նշված պարզաբանումը կենտրոնին է տրամադրվում դրա մասին դիմումն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում` մանրամասն նշելով դրա չկատարման հանգամանքների, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց մասին տեղեկատվությունը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով չի կատարվել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը:
121. Եթե տրամադրված պարզաբանման արդյունքում պարզվում է, որ գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չի կատարվել պատվիրատուի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով կամ սահմանված ժամկետում չի տրամադրվում պարզաբանում, ապա կենտրոնը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը և այդ տեղեկատվությունը, ինչպես նաև պատվիրատուի պարզաբանումը նույն օրը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:
XXI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
122. Լիազոր մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դիմում է կենտրոնին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացված նյութերը և հիմքերի առկայության դեպքում կազմակերպել բողոքարկման գործընթաց: Ընդ որում, մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու համար պատվիրատուն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի հայտնաբերման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դիմում է կենտրոնին:
(122-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
122.1. Կենտրոնը սույն կարգի 122-րդ կետով նախատեսված նյութերի ուսումնասիրման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ծանուցում է տվյալ մասնակցին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատվիրատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել ներկայացված նյութերի վերաբերյալ կարծիք և (կամ) հիմնավորող փաստաթղթեր: Ընդ որում, եթե մասնակցի և (կամ) պատվիրատուի կողմից կենտրոն է ներկայացվել էլեկտրոնային փոստի հասցե, ապա կենտրոնը ծանուցումը կարող է ներկայացնել նշված հասցեով: Այդ եղանակով ներկայացված ծանուցման հաստատումը երկու աշխատանքային օրվա ընթացքում չստանալու դեպքում կենտրոնը պարտավոր է ծանուցումն ուղարկել թղթային տարբերակով: Թղթային տարբերակով ծանուցման (գրության տրամադրման) դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ մասնակցին հանձնվում է առձեռն` մասնակցի (կազմակերպության) անունից հանդես գալու լիազորությամբ օժտված անձի ստորագրությամբ` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը:
(122.1-ին կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
122.2. Կենտրոնը մասնակցից և (կամ) պատվիրատուից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է այն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև տասն աշխատանքային օրով` կենտրոնի պետի որոշմամբ: Ընդ որում, եթե սույն կարգի 122.1-ին կետով սահմանված ժամկետում տվյալ մասնակիցը և (կամ) պատվիրատուն չի ներկայացնում նույն կետով պահանջվող տեղեկատվությունը, ապա կենտրոնն առկա նյութերն ուսումնասիրում է սույն կարգի 122.1-ին կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու գործընթացի շրջանակներում մասնակցի կողմից Գնումների բողոքարկման խորհուրդ է ներկայացվում բողոք, ապա կենտրոնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի ուսումնասիրման գործընթացը կասեցվում է` մինչև Գնումների բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումը:
(122.2-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
122.3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինները և տարածքային կառավարման մարմինները, պետության հիմնարկները գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու գործընթացի շրջանակներում կենտրոնից հարցում ստանալու դեպքում կենտրոն են ներկայացնում գրավոր դիրքորոշում` կենտրոնի գրությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(122.3-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
123. Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա կենտրոնը սույն կարգի 122.2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ գրավոր եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, իսկ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար հիմքերի առկայության դեպքում` կենտրոնը սույն կարգի 122.2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է բողոքարկման գործընթաց:
(123-րդ կետը խմբ. 03.12.15 N 1427-Ն)
124. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քննարկում է կենտրոնի կողմից ներկայացված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունը, համաձայնության դեպքում`
1) դադարեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու նպատակով նախաձեռնած գործընթացը և տեղեկացնում դիմող պատվիրատուին.
2) հակառակ դեպքում կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առարկությունները և պահանջում նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու ընթացակարգը:
125. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշման հիման վրա մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է`
1) 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով տուժանքի, հաշվարկված վնասի, տույժի կամ տուգանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է կամ, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություններ կամ որակավորման չափանիշների, իսկ ապրանքների գնման դեպքում՝ նաև տեխնիկական բնութագրերի գնահատման արդյունքում այդ որակավորման չափանիշները կամ տեխնիկական բնութագրերը որակվել են որպես մասնակցի կողմից ներկայացված հայտարարություններին չհամապատասխանող.
2) 6 ամսվանից մինչև մեկ տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով տուժանքի, հաշվարկված վնասի, տույժի կամ տուգանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` տուժանքը, հաշվարկված վնասը, տույժը կամ տուգանքը վերականգնվել է,
բ. եթե օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ ընդունվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,
գ. եթե որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց.
3) մեկ տարվանից մինչև մեկ տարի 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով տուժանքի, հաշվարկված վնասի, տույժի կամ տուգանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի հնգապատիկը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` տուժանքը, հաշվարկված վնասը, տույժը կամ տուգանքը վերականգնվել է.
4) մեկ տարի 6 ամսվանից մինչև 3 տարի ժամկետով, եթե մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.
5) 3 տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով տուժանքի, հաշվարկված վնասի, տույժի կամ տուգանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված տուժանքը, հաշվարկված վնասը, տույժը կամ տուգանքը չեն վերականգնվել մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը,
բ. եթե գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի:
(125-րդ կետը լրաց. 03.12.15 N 1427-Ն)
(հավելվածը լրաց. 28.07.11 N 1057-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 10.01.13 N 14-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.04.13 N 372-Ն, 05.09.13 N 950-Ն, 26.06.14 N 642-Ն, խմբ. 30.01.15 N 105-Ն, լրաց. 16.07.15 N 775-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.12.15 N 1427-Ն, լրաց. 11.02.16 N 147-Ն, լրաց., խմբ. 17.03.16 N 274-Ն, խմբ. 02.06.16 N 628-Ն, լրաց., խմբ., փոփ. 07.07.16 N 700-Ն, խմբ. 22.09.16 N 982-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:
2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Կենտրոնն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
5. Կենտրոնն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կենտրոնի պարտավորությունների համար:
6. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
7. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:
8. Կենտրոնի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` ԳԱԿ.
3) ռուսերեն լրիվ` Центр содействия закупок» государственная некоммерческая организация.
4) ռուսերեն կրճատ` ЦСЗ.
5) անգլերեն լրիվ` «Procurement sսppօrt center» non cօmmercial state organization.
6) անգլերեն կրճատ` PSC:
9. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Կենտրոնի հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված`
1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,
2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:
11. Կենտրոնը, վճարովի հիմունքներով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում.
2) գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն.
3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայսատանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն.
4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Կենտրոնը`
1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը.
2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.
3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`
ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,
բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.
4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.
5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների մասին տվյալները և ներկայացնում եզրակացություններ.
6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմին.
7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.
8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`
ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհուրդ է ներկայացնում եզրակացություն յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,
գ. հրապարակում է խորհրդի որոշումները.
9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում.
10) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
13. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
15. Հիմնադրի լիազորություններն են`
1) կենտրոնի հիմնադրումը.
2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.
6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.
7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) կենտրոնի կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
3) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
4) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) կենտրոնի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ստեղծումը.
7) կենտրոնի տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Կենտրոնի սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:
19. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
20. Հիմնադիրը կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:
21. Կենտրոնին հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կենտրոնը:
22. Կենտրոնի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:
VI. ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը: Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
24. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
25. Հիմնադրի կողմից գույքը կենտրոնին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
26. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կենտրոնի իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
VII. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
27. Կենտրոնի եկամուտների աղբյուրներն են`
1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը.
2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կենտրոնին փոխանցվող վճարները.
3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ։
28. Կենտրոնի` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կենտրոնի սեփական միջոցները:
29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և (կամ) հատկացման ժամանակ այդ վճարից կենտրոնի սեփական միջոցները չեն նվազեցվում:
30. Սույն կանոնադրության 11-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանվում է այդ ծառայությունների մատուցման պայմանագրով:
31. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`
1) համապատասխան մասն ուղղվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի անդամների և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,
2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունն ուղղվում է`
ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը` 50 տոկոսի չափով,
բ. կենտրոնի աշխատողների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով,
գ. կենտրոնի աշխատողների վերապատրաստմանը` 10 տոկոսի չափով,
դ. կենտրոնի կարողությունների զարգացմանը` 10 տոկոսի չափով:
32. Կենտրոնի գործունեությունը, ներառյալ կենտրոնի խնդիրների իրականացման հետ կապված աշխատանքները, լիազորված մարմնի ներքին աուդիտի կողմից ենթարկվում են աուդիտի` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
33. Կենտրոնի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
34. Կենտրոնը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:
VIII. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
35. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
36. Կենտրոնի պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
37. Կենտրոնի պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
38. Կենտրոնի պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
39. Կենտրոնի պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
40. Կենտրոնի պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Կենտրոնի պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
42. Կենտրոնի պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
43. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնի պետը: Տեղակալը փոխարինում է կենտրոնի պետին` նրա հանձնարարությամբ:
IX. ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
44. Կենտրոնի պետը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում՝ իր և կենտրոնի աշխատողների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) հաստատում է կենտրոնի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.
9) նշանակում է կենտրոնի ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
10) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) հաստատում է կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը.
12) հաստատում է կենտրոնի աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ընդ որում, կենտրոնի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների համակարգում գործող ծրագրեր իրականացնող բոլոր պետական հիմնարկների համապատասխան աշխատողների միջինացված պաշտոնային դրույքաչափերը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
X. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
45. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
46. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
47. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
48. Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
49. Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
50. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԳՄԱ)
1. ԳՄԱ-ն կազմված է թվային դասակարգիչներից:
2. Հիմնական անվանացանկն ունի ծառի կառուցվածք և կազմված է մինչև ութ նիշ ունեցող ծածկագրերից, որոնք կապված են պայմանագրի առարկան հանդիսացող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը նկարագրող բառերի հետ: Թվային ծածկագիրը բաղկացած է 8 նիշից և բաժանված է հետևյալ կերպ`
1) առաջին երկու նիշերը ցույց են տալիս բաժինը (XX000000).
2) երրորդ նիշը ցույց է տալիս խումբը (XXX00000).
3) չորրորդ նիշը` դասը (XXXX0000).
4) հինգերորդ նիշը` դասակարգիչը (XXXXX000):
3. Վերջին երեք նիշերից յուրաքանչյուրը դասին պատկանող գնման առարկաների նկարագիրն ավելի է հստակեցնում:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
(հավելվածը լրաց. 05.09.13 N 950-Ն) |