Գլխավոր տեղեկություն
Համար
N 690-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 690-Ա

 

ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արման Վրեժի Հակոբյանին (ծնվ.՝ 23.05.1997 թ., հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Գայի փող., տուն 16: Սովորում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի N 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2017 թվականի ամառային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 6

Երևան