Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2016 թվականի N 892-Ա

 

ՀԱՅԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար գլխավոր (մագիստրալ) խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջակա միջավայրի պահպանման և էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի` 2016 թվականի սեպտեմբերի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 30

Երևան