ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 702-Ն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ժամանակավոր վկայականի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված N 1 |
________________________________________________________________
(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)
_____ _______________________20 թ.
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N-----
|
___________________________________________________________
Տրվել է փախստականի նույնականացման քարտի փոխանակման (կորստի, վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ (ընդգծել)` _______________________________________________________ ____________________________20 թվականին: | |
(լուսանկար) |
Վկայականն ուժի մեջ է մինչև ___ ____________________20 թ. |
Անձնագրային ծառայության պետ |
_________________________________ |
__________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած՝ փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս, փախստականի ցանկությամբ, դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փախստականի նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող փախստականին իր ցանկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների (այսուհետ՝ անձնագրային ծառայություն) կողմից տրվում է ժամանակավոր վկայական:
3. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար փախստականն անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի՝ խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը կամ լիազորագիրը։ Դիմումն ընդունող անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև դիմումի ընդունման ամսաթիվը։
4. Ժամանակավոր վկայականը փախստականին տրամադրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
5. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ փախստականն օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանագիրը կնքելու դեպքում ժամանակավոր վկայականի վավերականության ժամկետը սահմանվում է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|