Գլխավոր տեղեկություն
Համար
N 673-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2016-01.12.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.06/53(1233) Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 673-Ն

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ծանուցման ձևերը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 1

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 673-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ծանուցում իրավաբանական անձի կողմից

      _________________________________________________________________ իրականացման վերաբերյալ

(ծանուցման ենթակա գործունեության տեսակը)

Իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) անվանումը

 

Պետական գրանցման համարը

                     

Իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) գտնվելու վայրը

 

Գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում)

 

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□□

Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (լրացվում է ծանուցողի ցանկությամբ) ______________

 

Ծանուցում ներկայացրած անձ

________________________________________________
 (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում))

   
   _____  _______________ 20    թվական

 

Ձև N 2

 

Ծանուցում անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից

_________________________________________________________________ իրականացման վերաբերյալ

(ծանուցման ենթակա գործունեության տեսակը)

Անհատ ձեռնարկատիրոջ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

Պետական հաշվառման համարը/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան

                     

Անհատ ձեռնարկատիրոջ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը

 

Գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում)

 

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□□

Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (լրացվում է ծանուցողի ցանկությամբ) _______________

 

Ծանուցում ներկայացրած անձ

________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում))

   
  _____ _______________ 20 թվական

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 673-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծանուցում ներկայացրած և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չմերժված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկների (այսուհետ՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ) հաշվառման գրանցամատյանի՝ համաձայն ձևի, վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման հետ կապված հարաբերությունները:

2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանները (այսուհետ՝ գրանցամատյան) սույն կարգի համաձայն վարում են լիազորված մարմինները, որոնց ներկայացվում են ծանուցումները, և որոնք լիազորված են օրենքով սահմանված կարգով իրականացնելու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում (այսուհետ՝ լիազոր մարմին):

3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են գրանցամատյանում՝ ծանուցում ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ գրանցամատյանում համապատասխան գրառման կատարմամբ:

4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծանուցման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

3) ծանուցման հաշվառման սերիան և համարը.

4) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) անվանումը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը.

5) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության կամ հաշվառման վայրը.

6) ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).

7) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.

8) ծանուցման ենթակա գործունեության տեսակը.

9) ծանուցման ենթակա գործունեության տեսակի հոդվածը, կետը, ենթակետը՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, ինչպես նաև կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

5. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիազոր մարմինը:

6. Լիազոր մարմինը վարում է նաև գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

7. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։

8. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ ծանուցումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում դրա մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները և փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակել պաշտոնական կայքում:

10. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման մասին օրենսդրությամբ սահմանված տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում: Հրապարակման ենթակա չեն անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխությունները:

11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալները լիազոր մարմնի պաշտոնական կայքում մնում են հրապարակված մինչև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը։ Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումից հետո ևս երեք տարի լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալներն առանձին ցանկով հրապարակում է իր պաշտոնական կայքում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ

Ծանուց-ման ներկայաց-ման օրը, ամիսը, տարեթիվը

Ծանուցման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը

Ծանուց-ման հաշվառ-ման սերիան և համարը

Իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) անվանումը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը

Իրավաբանա-կան անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկա-տիրոջ) բնակության կամ հաշվառման վայրը

Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում)

Իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը

Ծանուց-ման ենթակա գործու-նեության տեսակը

Ծանուց-ման ենթակա գործու-նեության տեսակի հոդվածը, կետը, ենթակետը՝ համաձայն «Պետա-կան տուրքի մասին» ՀՀ օրենքի

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, ինչպես նաև կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12