Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 585-Ա

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել`

1) «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-50-Ն) կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 30

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 585-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2016 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

2016 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Պրոբացիայի պետական ծառայության կողմից թարգմանչի ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

2016 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

2016 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2016 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 585-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2016 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան