Գլխավոր տեղեկություն
Համար
N 1421-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.21/57(931) Հոդ.1234
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1421-Ն

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 1-ի N 1421-Ն որոշման

 

 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ

 

(օրինակելի ձև)

 

քաղ. Երևան

 ——- ———————-20 թ.

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` ի դեմս նախարար ____________________________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին), մի կողմից, և ________________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ` ընկերություն), ի դեմս ___________________________-ի, որը գործում է ——- հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Պայմանագիրը նախատեսում է պայմանական տարածքներում նավթի և բնական գազի հայտնաբերման և գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության (այսուհետ՝ երկրաբանական ուսումնասիրություն) և արդյունահանման աշխատանքների ժամկետների առանձնացումը, երկրաբանական ուսումնասիրությունների նվազագույն ծավալը, արժեքը և ժամկետը, արդյունահանման համար նախատեսվող մոտավոր արժեքը, նավթային գործունեության ծախսերի փոխհատուցման, նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանները, նավթի և բնական գազի շուկայական արժեքի որոշման եղանակները, նավթային գործունեության ընթացքում ստացված ուղեկցող գազի օգտագործման առանձնահատկությունները, նավթային գործունեության ընթացքում օգտագործվող գույքի սեփականության իրավունքները, տարածքների վերադարձման պայմանները, շրջակա միջավայրի պահպանության համար ստանձնած պարտավորությունը, ինչպես նաև լիազոր մարմնի և ընկերության փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2. Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և հավելվածից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

1.3. Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները, որոնք կարգավորվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Պայմանագրի համաձայն լիազոր մարմինը երաշխավորում է, որ պայմանական տարածքներում ընկերությանը կտրամադրի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նավթի և բնական գազի արդյունահանման իրավունք:

2.2. Լիազոր մարմինը երաշխավորում է նաև, որ պայմանագրում նշված պայմանական տարածքներում պայմանագրի ժամկետներում ընկերությունը հանդիսանալու է որպես նավթային գործունեությամբ զբաղվող միակ ընկերությունը՝ իրավունք չտալով այդ գործունեությամբ զբաղվելու մեկ այլ կազմակերպության: Երաշխավորությունը տրվում է ընկերությանն այն պայմանով, որ նշված պայմանական տարածքում այլ անձանց կարող են տրվել լիազորություններ (իրավունքների տրամադրում)` ոչ նավթային գործունեություն իրականացնելու համար:

2.3. Լիազոր մարմինը երաշխավորում է նաև, որ նավթային գործունեության իրավունքի ընթացքում պայմանական տարածքից արդյունահանվելիք ամբողջ հում նավթը և բնական գազը կբաժանվի լիազոր մարմնի և ընկերության միջև նավթային գործունեության իրականացման համար կատարված ծախսերի փոխհատուցումից հետո` համաձայն պայմանագրի 12.1.2-րդ և 12.2.1-ին դրույթների:

2.4. Պայմանագրով նախատեսվում են այն հիմնական դրույթները, որով կողմերը համաձայնության են եկել պայմանական տարածքների նկատմամբ նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման, գնահատման, արդյունահանման և արտադրանքի բաժանման պայմանագրի շուրջ:

2.5. Պայմանագրի հավելվածով սահմանվում են պայմանագրում կիրառվող հիմնական հասկացությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ, ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. Պայմանագրի ժամկետը

3.1.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներով սահմանված ժամկետներում:

3.1.2. Պայմանագիրը համարվում է վաղաժամկետ դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկրաբանական ուսումնասիրության կամ արդյունահանման իրավունքների վաղաժամկետ դադարեցման պահից:

 3.2. Տարածքներ վերադարձնելը

3.2.1. Ընկերությունն ուսումնասիրության ժամկետի երկարաձգման ժամանակ պետք է վերադարձնի պայմանական տարածքի 25%-ը, որոնք բնորոշվում են որպես ոչ հեռանկարային տարածքներ՝ նավթի և բնական գազի հնարավոր կուտակումների համար:

3.2.2. Ընկերությունն ուսումնասիրության արտոնագրի ժամկետի ավարտից հետո պետք է վերադարձնի պայմանական տարածքի մնացած մասը:

3.2.3. Ընկերությունը, նախքան որևէ տարածք վերադարձնելը, պետք է իրականացնի անհրաժեշտ միջոցառումներ՝ մարդկանց կյանքին և երրորդ կողմի ունեցվածքին սպառնացող վտանգը կանխելու համար, այդ թվում նաև` բնապահպանական միջոցառումներ:

3.3. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքները

3.3.1. Եթե երկրաբանական ուսումնասիրության արդյունքում նավթի կամ բնական գազի արդյունաբերական պաշարների հայտնաբերումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշարների հաստատումից հետո ընկերությունը մտադիր է իրականացնել արդյունահանում, ապա պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմի լիազոր մարմին` արդյունահանման իրավունք ստանալու համար:

3.3.2. Արտադրանքի բաժանման պայմանագիրը կնքվում է նավթային գործունեության իրավունքի տրամադրման հետ միաժամանակ:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԽՍԵՐԸ

 

4.1. Երկրաբանական ուսումնասիրության արտոնագրի գործողության ժամանակահատվածում ընկերության կողմից նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար նվազագույնը կծախսվի _________ դրամ: Գումարի մանրամասն բաշխումը կներկայացվի ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրում:

4.2. Արդյունահանման արտոնագրի գործողության ժամանակահատվածում ընկերության կողմից արդյունահանման աշխատանքների համար նվազագույնը կծախսվի ______________դրամ: Գումարի մանրամասն բաշխումը կներկայացվի արդյունահանման աշխատանքների կատարման ծրագրում կամ նախագծում:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԾԱԽՍԵՐԸ

 

5.1. Պայմանական տարածքում նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման համար կատարված ծախսերն ու պարտականությունները պետք է կատարվեն ամբողջությամբ ընկերության կողմից և ընդգրկվեն նավթային գործունեության ծախսերի մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՈՒՄԸ

 

6.1. Ղեկավարումը

6.1.1. Պայմանագրի պայմանների կատարման համար ընկերությունը պետք է ունենա լիազոր մարմնի և ընկերության մասնագետներից կազմված՝ նավթային գործունեության ընդհանուր վերահսկման և ղեկավարման մարմին:

6.2. Տեխնիկական խորհրդատվական կոմիտեն

6.2.1. Լիազոր մարմինը և ընկերությունը պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում ձևավորում են տեխնիկական խորհրդատվական կոմիտե (այսուհետ՝ կոմիտե): Կոմիտեն ձևավորվում է`

1) լիազոր մարմնի և ընկերության կողմից նշանակված 3-ական անդամներից.

2) ընկերությունն իր նշանակած անդամներից մեկին նշանակում է կոմիտեի նախագահ.

3) կոմիտեի ստեղծման նպատակը նավթային գործունեության վերաբերյալ տեխնիկական մասնագիտացված խորհրդատվության տրամադրումն է:

6.2.2. Տեխնիկական խորհրդատվական կոմիտեի անդամի բացակայության դեպքում համապատասխան կողմը փոխարինում է նրան նոր անդամով և դրա մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին:

6.2.3. Տեխնիկական խորհրդատվական կոմիտեի փոխարինված անդամը պետք է ունենա համապատասխան իրավասություն և կատարի մշտական անդամի պարտականությունները:

6.2.4. Կոմիտեի գործառույթներն են՝

1) ըստ անհրաժեշտության վերանայել և ներկայացնել կարծիք ընկերության կողմից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության կամ արդյունահանման աշխատանքների ծրագրի կամ նախագծի, նախահաշիվների և դրանց մեջ որևէ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ.

2) կարծիք տալ յուրաքանչյուր մշակման ծրագրերի վերաբերյալ, որն ընկերության կողմից ներկայացվելու է լիազոր մարմին` արդյունահանման իրավունք ստանալու համար.

3) կոմիտեի գործունեության նպատակը կողմերի պարտականությունների կատարմանն աջակցելն է:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

7.1. Երբ պայմանական տարածքում հայտնաբերվում է հում նավթի, այդ թվում` ուղեկցող կամ չուղեկցող բնական գազ և բնական գազի արդյունաբերական նշանակության կուտակումներ կամ հայտնաբերվում է մեկ այլ օգտակար հանածո, ապա ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ունենա մուտքի իրավունք ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված տարածքներ, եթե դա անհրաժեշտ է նավթային գործունեության իրավունքով իրեն վերապահված գործունեությունն իրականացնելու համար:

9.2. Ընկերությունը պետք է ունենա իրավունք պայմանագրի գործողության ընթացքում ստանալու բնամթերքով հում նավթ և բնական գազ: Տնօրինելու և ազատ արտահանելու այն կամ վաճառելու ուղղակի վերջնական օգտագործողին հում նավթի և բնական գազի իր մասը, որի նկատմամբ նա ունի սեփականության իրավունք՝ համաձայն պայմանագրի:

9.3. Պայմանագրի գործողության ընթացքում ընկերությունը պարտավոր է ենթարկվել Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներին, նորմերին և պայմանագրի համապատասխան դրույթներին:

 9.4. Լիազոր մարմինը համակարգում և վերահսկողություն է իրականացնում պայմանագրի պայմանների կատարման նկատմամբ:

9.5. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աջակցում է ընկերության նավթային գործունեության իրականացմանը` համագործակցելով պետական այլ մարմինների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10.1. Լիազոր մարմինը պետք է աջակցի ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հաշվին և միջոցներով ստանալու կամ ձեռք բերելու մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կամ սերվիտուտի իրավունք, ինչը կարող է պահանջվել նավթային գործունեության իրականացման ընթացքում: Ընկերության կողմից հողերի օգտագործման նպատակով կատարված վճարը կընդգրկվի նավթային գործունեության ծախսերի մեջ:

10.2. Լիազոր մարմինը պետք է ապահովի, որ ընկերությունը բնական գազի իր բաժնեմասի համար ստանա արդար շուկայական արժեքը՝ ազատորեն փոխանակվող արժույթով, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվի համապատասխան նոր պայմանագիր:

 

Գ Լ ՈՒ Խ  11.

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11.1. Ընկերությունն օրենսգրքով սահմանված կարգով պետք է լիազոր մարմին ներկայացնի ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող նավթի և բնական գազի, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում:

11.2. Լիազոր մարմինը պետք է թույլատրի ընկերությանը փորձարկելու և վերլուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապարի կամ նավթի ցանկացած նմուշներ այն պայմանով, որ մինչև արտահանումը նմուշների ներկայացուցչական մասերը տրվեն լիազոր մարմնին` բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշների՝ լիազոր մարմնին հանձնումը կխանգարի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող նմուշների ճիշտ վերլուծում և փորձարկում կատարելուն: Նման դեպքերում նմուշների արտահանումը պետք է կատարվի բացառապես լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

11.3. Տեխնիկական գրանցումների և այլ տվյալների բնագրերը կարող են արտահանվել միայն լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո, բայց այն պայմանով, եթե հանրապետությունում պահպանվում են գրանցումների համեմատելի կրկնօրինակները և այդ արտահանված տվյալներն ապահով վերադարձվելու են Հայաստան:

11.4. Նավթային գործունեության արդյունքում ընդերքի մասին տեղեկությունը տնօրինում են լիազոր մարմինը և ընկերությունը՝ իր իրավունքի սահմաններում: Ընկերությունը կարող է ազատ ու անհատույց օգտագործել նշված տեղեկությունը սեփական կարիքների համար, սակայն իրավասու չէ տրամադրել այն երրորդ կողմին` առանց լիազոր մարմնի համաձայնության:

11.5. Պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  12.

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

 

12.1. Նավթային գործունեության ծախսերի հատուցումը

12.1.1. Պայմանական տարածքից արդյունահանված և պահպանված ամբողջ հում նավթը, որը չի օգտագործվել նավթային գործունեության ընթացքում, պետք է ընկերության կողմից տեղափոխվի դաշտային չափման կետ (համաձայն 20-րդ գլխի դրույթների), եթե կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա:

12.1.2. Ընկերության կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը`

1) պայմանագրում նշված նավթային գործունեության բոլոր ծախսերը սկզբնականորեն պետք է հատուցվեն հում նավթի և բնական գազի հասույթից (այսուհետ՝ պայմանագրային հասույթ)` 12-րդ և 13-րդ գլուխներին համապատասխան.

2) պայմանագրի դրույթներին համապատասխան ընկերությանը պայմանագրային հասույթից սկզբում պետք է հատուցվեն բացառիկ և նավթային գործունեության հետ կապված ծախսերը.

3) պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պայմանագրի ավարտն ընկերությանը պայմանագրային հասույթից պետք է սկզբում փոխհատուցվի նավթային գործունեության չհատուցված բոլոր ծախսերը` պայմանագրային հասույթի և պայմանական տարածքներում կատարված բոլոր ծախսերի տարբերությունից, որը չի կարող գերազանցել այդ տարբերության վաթսուն տոկոսը (60%)` մինչև ընկերության կողմից կատարված նավթային գործունեության ծախսերի ամբողջովին փոխհատուցումը: Նավթային գործունեության ծախսերի հատուցումից հետո մնացած պայմանագրային հասույթի մասը հասանելի կլինի արտադրանքի բաժանման համար համաձայն 12.2.1-ին կետի.

4) այն դեպքում, երբ ընկերությունը նախընտրում է ստանալ հում նավթ և բնական գազ ամբողջ կամ մասնակիորեն իր ծախսերի փոխհատուցման համար, ապա ընկերությունը պետք է իրավունք ունենա վերցնելու, ստանալու և ազատորեն տնօրինելու իր իրավունքով ստացված հում նավթն ու բնական գազը:

12.1.3. Պայմանագրային հասույթի հաշվարկման համար հում նավթի արժեքը որոշելու համար հիմք է հանդիսանում միջազգային պայմանագրերում ընդունված՝ Օյլգրամ Գների Պլաթս ամենօրյա հաշվետվության (Օilgram Price Platts Report) մեջ տարածաշրջանի համար հում նավթի ողջամիտ միջին գինը՝ հաշվի առնելով տեսակարար կշիռը և որակը, առանց պահեստավորման, փոխադրման, կոմիսիոն վարձերի, վճարումների և այլ ծախսերի հաշվին նվազեցման: Միջին գինը պետք է լինի գոյություն ունեցող յուրաքանչյուր ամսվա հաշվետվությամբ ներկայացված գնացուցակների վերջին օրվա առավելագույն գինը:

12.1.4. Եթե որևէ ամսում ընկերության կողմից առանց փոխհատուցման մնացած նավթային գործունեության ծախսերը գերազանցում են պայմանագրի ներքո արդյունահանված ու պահպանված և այդ ամսվա ընթացքում նավթային գործողություններում չօգտագործված հում նավթի վերը սահմանված ընկերության բաժինը, ապա այդ չփոխհատուցված ավելցուկը պետք է տեղափոխվի հաջորդ ամիս փոխհատուցման նպատակով:

12.1.5. Պայմանագրի հասույթի հաշվարկման համար օգտագործվող բնական գազի արժեքը որոշելու նպատակով պետք է հիմք ընդունել գազի միջազգային գնին համադրելի գին` արտահայտված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված զեղչումով կամ գործակցով:

12.1.6. Եթե՝

1) կողմերից մեկը գտնում է, որ հում նավթի կամ բնական գազի վերոհիշյալ արժեքը չի համապատասխանում ցանկություն հայտնած գնորդի և ցանկություն հայտնած վաճառողի միջև համաձայնեցված արժեքին, ապա այդ կողմը դրա մասին պետք է տեղեկացնի մյուս կողմին.

2) վերոհիշյալ նոմինալ գինը դադարում է հրատարակվել կամ գործել, ապա կողմերը կարող են համաձայնվել այլ գնի շուրջ: Անհամաձայնության դեպքում կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են 24.1.1-ին կետում բերված կարգին համապատասխան: Վիճելի ժամանակահատվածում վաճառված նավթի և գազի գների տարբերությունը ենթարկվում է վերահաշվարկման այդ ժամանակահատվածում վաճառված նավթի և գազի քանակությամբ:

12.2. Արտադրանքի բաժանումը

12.2.1. Նավթը, որը մնացել է նավթային գործունեության ծախսերի համաձայն 12.1.2-րդ կետի փոխհատուցումից հետո, պետք է բաժանվի լիազոր մարմնի և ընկերության միջև հետևյալ համամասնություններով՝

Պայմանագրի ժամկետի ընթացքում գումարային արդյունահանում (հում նավթ գումարած բնական գազի համարժեքը) (նավթի համարժեքի միլիոն տակառ)

Արտադրանքի բաժանման
տոկոսադրույքները

լիազոր մարմին

ընկերություն

0 -19

50

50

19 – 50

55

45

50 - 1 200

60

40

> 1 200

99

1

12.2.2. 12.1.2-րդ և 12.2.1-ին կետերով սահմանված արտադրանքի բաժանումից և 10.2-րդ կետով սահմանված գներով ստացված իրեն հասանելիք մասնաբաժինը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում պայմանագրով ընկերության միակ եկամտի աղբյուրը:

12.2.3. Ընկերությունը պետք է ունենա իրավունք ազատ տնօրինելու պայմանագրի համաձայն իր ամբողջ հում նավթի և բնական գազի մասնաբաժնի վաճառքից ստացած եկամուտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների վճարումից հետո:

12.2.4. Արդյունահանման փորձարկումներից ստացված ցանկացած հում նավթը, որը չի օգտագործվում պայմանագրի 12.1.2-րդ կետում սահմանված փոխհատուցման նպատակների համար, պետք է հորատանցքի ելքում անվճար տրամադրվի լիազոր մարմնին օգտագործման համար, եթե լիազոր մարմինը նախընտրում է վերցնել այն այդ ձևով, որը չի խանգարում նավթային գործունեության իրականացմանը, ապա լիազոր մարմինը պետք է կրի վերցնելու հետ կապված ցանկացած ծախսերը:

12.3. Մասնաբաժինների ստացումը

12.3.1. Մինչև կանոնավոր արդյունահանում սկսելը` լիազոր մարմինը և ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովմամբ պետք է համաձայնության գան նոր պայմանագրով արտադրանքի մասնաբաժինների տնօրինման հարցում:

 

Գ Լ ՈՒ Խ  13.

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՏ

 

13.1. Նավթային գործունեություն բնական գազի համար

13.1.1. Եթե բնական գազի պաշարները հայտնաբերվել և գնահատվել են, և լիազոր մարմինը և ընկերությունը դրա մշակումն ու օգտագործումը համարում են տնտեսապես շահավետ՝ ի ավելացում երկրորդային կորզման գործողություններում օգտագործված քանակություններին, ապա բնական գազի պաշարների մշակման և օգտագործման համար շինությունների շինարարությունն ու տեղաբաշխումը պետք է կատարվի՝ համաձայն հաստատված աշխատանքային ծրագրի:

13.1.2. Պայմանագրի գործողության ընթացքում բնական գազի ընդհանուր արտադրանքը հաշվարկելու համար բնական գազի քանակությունն ըստ ջերմունակության պետք է վերահաշվարկվի նավթային համարժեքով:

13.1.3. Ընկերությունը պետք է իրավունք ունենա անարգել արտահանելու կամ Հայաստանի Հանրապետությունում վաճառելու պայմանագրի 12.1.2-րդ և 12.2.1-ին կետերում սահմանված բնամթերքով ստացած բնական գազը (Հայաստանի Հանրապետության ստանդարտներին համապատասխան կատարելով բնական գազի վերահաշվարկ) և ստանա եկամուտներ ամբողջ բնական գազի իր մասնաբաժնի վաճառքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

13.2. Ուղեկցող բնական գազ

13.2.1. Կողմերը պետք է աշխատեն նավթային գործունեությունում չօգտագործվող ուղեկցող գազի համար շուկա գտնելու ուղղությամբ:

13.2.2. Պայմանական տարածքից արդյունահանված ցանկացած ուղեկցող գազ, այն չափով, որով նա չի օգտագործվում պայմանագրի ներքո կատարվող նավթային գործողություններում, կարող է այրվել, եթե նրա հավաքելու, տեղափոխելու և շուկայում վաճառելու կառուցվածքները բացակայում են, կամ բնական գազը չի պահանջվում նավթի երկրորդային կորզման տնտեսապես արդարացված կատարվելիք գործողություններում, այդ թվում՝ շերտային ճնշման վերականգնման կամ պահպանման ու չոր գազի (յուղային ֆրակցիաների անջատումից հետո) շերտ մղելու գործողություններում:

13.2.3. Եթե կողմերը որոշում են մասնակցել, նավթային գործողություններում չօգտագործվող, ուղեկցող գազի մշակմանն ու օգտագործմանը, ապա այդպիսի մշակման և օգտագործման համար միջոցների կառուցումն ու տեղադրումը պետք է կատարվի՝ ըստ հաստատված աշխատանքային ծրագրի:

13.2.4. 12-րդ գլուխը պետք է կիրառվի բնական գազի նկատմամբ այն չափով, որքանով նա ընդգրկված չէ սույն` 13-րդ գլխում:

 

Գ Լ ՈՒ Խ  14.

 

ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

 

14.1. Շահագործվող հանքավայրերի միավորումը

14.1.1. Եթե պայմանական տարածքի նավթաբեր և գազաբեր դաշտը դուրս է գալիս պայմանական տարածքի սահմաններից դեպի Հայաստանի այլ տարածքներ, որտեղ նավթային գործունեություն վարելու իրավունքը պատկանում է այլ ընկերության, ապա լիազոր մարմինը կարող է պահանջել դաշտի ուսումնասիրությունն իրականացնել և նավթը կամ բնական գազն արդյունահանել այլ ընկերության հետ համատեղ: Նույն կանոնը պետք է կիրառվի, երբ պայմանական տարածքում հայտնաբերված նավթի կամ բնական գազի հանքավայրերը չեն կարող լինել նավթային գործունեության իրավունքի առանձին օբյեկտներ:

14.1.2. Եթե լիազոր մարմինը ներկայացնում է 14.1.1-ին կետով նախատեսված պահանջը, ապա ընկերությունը համագործակցելով այլ ընկերության հետ պետք է նախապատրաստի նավթի կամ բնական գազի հանքավայրի համատեղ ուսումնասիրման և արդյունահանման ընդհանուր առաջարկ՝ լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելու նպատակով:

14.1.3. Եթե համատեղ ուսումնասիրման և արդյունահանման առաջարկը չի ներկայացվում հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, 14.1.2-րդ կետում նշված պահանջից հետո կամ, եթե լիազոր մարմինը և ընկերությունը չեն հաստատում այդպիսի առաջարկը, ապա լիազոր մարմինը կարող է մշակել կամ պատվիրել մշակելու շահագրգիռ ընկերությունների հաշվին հիմնավորված համատեղ ուսումնասիրման և արդյունահանման ծրագիր, որը պարտադիր է ընկերության համար և համապատասխանում է պայմանագրում սահմանված ընկերության իրավունքներին:

14.1.4. Եթե ընկերությունը համաձայն չէ լիազոր մարմնի կողմից 14.1.3-րդ կետում մշակված ծրագրին և միավորված տարածքների ծախսերի և արտադրանքի առաջարկված բաժանմանը, ապա լիազոր մարմնի և ընկերության միջև ծագած վեճերը լուծվում են 24.1.1-ին կետում բերված կարգին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  15.

 

ՏԵՂԱԿԱՆ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15.1. Ընդհանուր դրույթներ

15.1.1. Ընկերությունը պետք է ապահովի, ուղղակի կամ ընկերության կողմից ընտրված ենթակապալառուների և մատակարարողների միջոցով, բոլոր անհրաժեշտ նյութերը, սարքավորումները և ծառայությունները, որոնք պահանջվում են պայմանական տարածքում նավթային գործունեություն իրականացնելու համար:

15.2. Տեղական կապալառուները

15.2.1. Ընկերությունը պետք է առավելություն տա տեղական ընկերություններին, եթե նրանց գները, բնութագրերը, աշխատանքի վարման անվտանգությունը և որակը համեմատելի են միջազգային կապալառուների գների, բնութագրերի, աշխատանքի վարման անվտանգության և որակի հետ:

15.3. Տեղական արտադրանքի սարքավորումներն ու նյութերը

15.3.1. Ընկերությունը պետք է նախապատվություն տա տեղական արտադրանքի նյութերին, սարքավորումներին, մեխանիզմներին և սպառվող նյութերին, քանի դեռ դրանց որակը, բնութագրերը, անվտանգությունը և առաքումը համեմատելի են միջազգայնորեն մատչելի նյութերի, սարքավորումների, մեխանիզմների և սպառվող նյութերի հետ: Սակայն որոշակի նյութեր, սարքավորումներ, մեխանիզմներ և սպառվող նյութեր չեն կարող ներմուծվել պայմանագրով կատարվող նավթային գործունեության համար, եթե այդպիսի տեղական նյութերի, սարքավորումների, մեխանիզմների կամ սպառվող նյութերի գները մրցունակ են ներմուծված նյութերի, սարքավորումների, մեխանիզմների և ծախսվող նյութերի գների համեմատ՝ առանց մաքսատուրքն ավելացնելու` բացառությամբ ավելացված փոխադրման և ապահովագրման ծախսերի:

15.4. Միջազգային մրցույթները

15.4.1. Ենթարկվելով պայմանագրի 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ կետերի դրույթներին` լիազոր մարմին ներկայացված հիմնավոր առաջարկությամբ ընկերությունը պետք է ունենա իրավունք մասնակցելու միջազգային մրցույթներին՝ բոլոր նյութերի, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար, որոնք պահանջվում են նավթային գործողությունում:

15.5. Տեղական անձնակազմի օգտագործումը

15.5.1. Ընկերությունը պետք է ընտրի իր աշխատողներին և որոշի նրանց թիվը: Ընկերությունն իր վրա պարտավորություն է վերցնում նախապատվություն տալ հայ մասնագետներին աշխատանքի տեխնիկական և ոչ տեխնիկական բոլոր կարգերում և դասերում` բացառությամբ հիմնական վերահսկիչ և տեխնիկական պաշտոնների, որոնք կարող են նաև լրացվել ընկերության հայեցողությամբ՝ միջազգային փորձ ունեցող մասնագետներով:

 15.5.2. Ընկերությունը պետք է կատարի իր պարտավորություններն իր աշխատողների եկամտային հարկերի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  16.

 

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

16.1. Ընկերության կողմից ձեռք բերված միջոցները

16.1.1. Պայմանական տարածքում արդյունաբերական նշանակության պաշարների գնահատման պահից պայմանագրի ներքո կատարվող նավթային գործունեության համար ընկերության կողմից հորատված բոլոր հորատանցքերը, ձեռք բերած միջոցները, անշարժ և շարժական (բացառությամբ հորատման հաստոցներից կամ դրանց պատկանող քանդվող/հավաքվող օժանդակ սարքավորումներից) գույքը, որի արժեքը կողմերի համաձայնությամբ հաշվարկվում է նավթի և բնական գազի ինքնարժեքում՝ պետության կողմից նավթի և բնական գազի տեսքով փոխհատուցվելուց հետո անցնում է պետության տնօրինման տակ:

16.1.2. Նավթային գործունեության իրավունքի սահմաններում ընկերությունն իրավունք ունի անվճար օգտագործելու Հայաստանի Հանրապետության տնօրինման տակ գտնվող 16.1.1-ին կետում նշված միջոցները: Պայմանական տարածքում ընկերությունը պարտավոր է պահել այդ միջոցները լավ աշխատանքային վիճակում՝ հաշվի առնելով նորմալ մաշվածությունը: Այդպիսի ոչ մի սարքավորում կամ միջոց չի կարող օտարվել կամ արտահանվել Հայաստանի Հանրապետությունից առանց լիազոր մարմնի նախնական համաձայնության:

16.2. Վարձակալված միջոցները

16.2.1. Պայմանագրի 16.1.1-ին կետի դրույթները չեն կիրառվում ընկերության կողմից վարձակալված միջոցների, սարքավորումների և մեխանիզմների նկատմամբ և չեն կարող փոխանցվել լիազոր մարմնի տնօրինությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  17.

 

ՀԱՐԿԵՐԸ

 

17.1. Ընկերությունը պայմանագրի գործողության ընթացքում պետք է կրի Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված ցանկացած հարկային պարտավորություններ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  18.

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

18.1. Ներմուծումը

18.1.1. Պայմանագրի գործողության ընթացքում նավթային գործունեության իրագործման մեջ ներգրավված ընկերությունը և դրանց ենթակապալառուները պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կատարեն մաքսային վճարներ` բոլոր նյութերը, սարքավորումները և ապրանքները հանրապետություն ներմուծելու համար:

18.2. Արտահանումներ

18.2.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ցանկացած ապրանք պայմանագրի 16-րդ գլխի համաձայն` բացառությամբ լիազոր մարմնի սեփականությանն անցած ապրանքների, կարող է վերաարտահանվել ներմուծողի կողմից ցանկացած ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

18.2.2. Ընկերությունը և իր համապատասխան գնորդները կարող են իրենց բաժնեմաս հանդիսացող նավթն արտահանել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

18.3. Այլ դրույթներ

18.3.1 Այն բոլոր նոր կամ օգտագործված նյութերը, սարքավորումները և ապրանքները, կամ վնասված և ընկերության կողմից որակավորված որպես անօգտագործելի կամ անսարք նյութերը, սարքավորումները և ապրանքները, որոնք պետք չեն ընկերությանը պայմանագրի գործունեության ընթացքում նավթային գործունեության համար, կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18.3.2. 18.3.1-ին կետի համաձայն այդպիսի վաճառքի դեպքում այդ վաճառքի մաքուր եկամուտը պետք է հաշվարկվի որպես նավթային գործունեության ծախսերի փոխհատուցում:

 

Գ Լ ՈՒ Խ  19.

 

ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՆ

 

19.1. Ներքին շուկան

19.1.1. Պայմանագրի 12-րդ և 13-րդ գլուխներում սահմանված կարգի համաձայն ընկերությանն իրավունք է տրվում հում նավթի և բնական գազի մի մասնաբաժնի բոլոր քանակություններն առաքելու հայկական շուկա:

 

Գ Լ ՈՒ Խ  20.

 

ՆԱՎԹԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

 

20.1. Նավթի չափումները

20.1.1. Ընկերության կողմից արդյունահանված և պահպանված հում նավթի ծավալը և որակը պետք է չափվեն միջազգային նավթային արդյունաբերությունում համընդհանուր ընդունված եղանակներով և միջոցներով:

20.1.2. Լիազոր մարմինը և ընկերությունն իրենց հաշվին և իրենց ռիսկի ներքո կարող են ստուգել նավթի ծավալը չափելու և որակի որոշման համար օգտագործած միջոցները և նշանակել հսկիչ` ծավալի չափումները և արտադրանքի որակն ստուգելու համար:

 20.1.3. Երբ չափման եղանակը կամ դրա համար օգտագործված միջոցներն առաջացնում են արդյունահանված ծավալի չափման սխալ. աճելու կամ նվազելու կողմը, ապա պետք է ընդունվի, որ սխալը գոյություն ուներ` սկսած չափվող գործիքի վերջին ճշտման օրվանից, եթե հակառակն ապացուցված չէ, ապա այդ սխալի գոյության ժամանակահատվածի համար պետք է մտցվի համապատասխան ուղղում:

20.1.4. Լիազոր մարմինը և ընկերությունը պետք է որոշեն արդյունահանված ծավալի չափման տեղը՝ դաշտային կետի տեղը:

 

Գ Լ ՈՒ Խ  21.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

21.1. Վերապատրաստման ծրագրերը

21.1.1. Ընկերությունն իր վրա պարտավորություն է վերցնում իրականացնել հայ մասնագետների ուսուցման և առաջավոր կրթության ծրագրերը:

21.1.2. Որպես յուրաքանչյուր տարվա աշխատանքային ծրագրի ծախսային մաս՝ ընկերությունը պետք է համաձայնեցնի լիազոր մարմնի հետ կոնկրետ ուսուցման ծրագիրը և ուսուցման համար մարդկանց քանակը և ընտրությունը:

21.2. Նվազագույն գումարները

21.2.2. 21.1-ին կետի նպատակներին հասնելու համար ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործելու ժամանակահատվածում ծախսել տարեկան հետևյալ գումարները՝

1) երկրաբանական ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածի համար___ դրամ.

2) արդյունահանման համար _________ դրամ:

Բոլոր այդպիսի վճարումները պետք է հաշվառվեն որպես նավթային գործունեության ծախսեր:

 

Գ Լ ՈՒ Խ  22.

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

22.1. Շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության ապահովումը

22.1.1. Ընկերությունը պարտավոր է՝

1) նավթային գործունեություն իրականացնելիս առաջնորդվել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ.

2) նավթային գործունեություն իրականացնել այնպիսի ձևով, որը կօժանդակի պայմանական տարածքի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը.

3) կիրառել առաջադեմ տեխնոլոգիաներ՝ համաձայն ընդունված միջազգային նավթային գործունեության կարգի, որպեսզի կանխի շրջակա միջավայրին հասցված վնասը, և առավելագույնս նվազեցնի նավթային գործունեության ազդեցությունը հարակից տարածքների վրա.

4) իրականացնել նավթային գործունեության իրավունքով նախատեսված բնապահպանական ծրագիրը.

5) ապահովի համապատասխան փոխհատուցում նավթային գործունեության հետևանքով անձանց կամ նրանց ունեցվածքին հասցրած վնասների համար. մինչ պայմանագրով սահմանված ապահովագրման չափը կծածկի վնասը:

22.1.2. Նավթային գործունեության ընթացքում ընկերությունը պետք է խուսափի պայմանագրային տարածքի և սահմանամերձ տարածքների շրջակա միջավայրին վնաս հասցնելուց և վնաս հասցնելու դեպքում ընկերությունը պետք է ձեռնարկի բոլոր քայլերն այն վերացնելու համար:

22.1.3. Ընկերությունը պետք է ֆինանսական միջոցներ հատկացնի շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված միջոցառումների իրականացման համար:

22.1.4. 22.1.2-րդ կետի պահանջները կատարելու համար ընկերության կողմից օգտագործվելիք միջոցները և տեխնոլոգիաները պետք է որոշվեն՝ ելնելով շրջակա միջավայրին հասցվող ազդեցության դրական գնահատականից:

22.1.5. Ընկերությունը պետք է կատարի շրջակա միջավայրի ազդեցության երկու ուսումնասիրություններ` (22.1.8-րդ կետում նշված դրույթներին համապատասխան), որպեսզի`

1) գնահատի ուսումնասիրության ժամանակ պայմանական տարածքում շրջակա միջավայրին, մարդկանց, բնությանը, կենդանական աշխարհին վերաբերող իրավիճակը.

2) գնահատի, թե պայմանական տարածքում նավթային գործունեությունն ինչ ազդեցություն կթողնի կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի և մարդկության վրա և լիազոր մարմնի դիտարկմանը ներկայացնի 22.1.4-րդ կետում նախատեսված շրջակա միջավայրի վնասի նվազեցման և հողամասի վերականգնման միջոցառումները և եղանակները:

22.1.6. 22.1.5-րդ կետի 1-ին ենթակետը պետք է կատարվի երկու փուլով, այսինքն՝ նախնական մաս, որը պետք է ավարտվի մինչև կձեռնարկվեն որևէ դաշտային աշխատանքներ սեյսմոգրաֆիկ տեղագրության համար և վերջնական մաս, որը վերաբերում է ուսումնասիրության հորատման փուլին:

22.1.7. 22.1.5-րդ կետի 2-րդ ենթակետը պետք է կատարվի այն ժամանակ, երբ կատարվում է պաշարների գնահատման գործընթացը:

22.1.8. 22.1.5-րդ կետում նշված ուսումնասիրություններից յուրաքանչյուրը պետք է իրականացվի շրջակա միջավայրի ազդեցության նախնական և շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

22.1.9. Ընկերությունը պետք է համոզված լինի, որ`

1) նավթային գործունեությունն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության տեսակետից ընդունելի և խելամիտ ձևով, ինչը համապատասխանում է միջազգային նավթային արդյունաբերությունում սահմանված կարգին, և որ այդ նավթային գործունեությունը ճիշտ է վերահսկվում.

2) նավթային գործունեությանը վերաբերող ցանկացած պայմանագիր, որն ընկերությունը կնքում է իր ենթակապալառուների հետ, ընդգրկում է պայմանագրում ամրագրված պայմանները և պայմանագրի դրույթներից բխող շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող ընկերության պարտավորությունների կատարման համար յուրաքանչյուր հաստատված միջոցառումները և եղանակները:

22.1.10. Մինչև որևէ հորատում կատարելը` ընկերությունը պարտավոր է լիազոր մարմնի դիտարկմանը ներկայացնել նավթի թափվելու և հրդեհի դեպքում գործելու ծրագիրը, որը նպատակաուղղված է արագ և արդյունավետ արտակարգ գործողությունների իրականացմանը նավթի թափվելու և հրդեհի դեպքում:

22.1.11. Այն դեպքում, երբ`

1) նավթային գործունեության ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակը կամ վթարն ազդում է շրջակա միջավայրի վրա, ապա ընկերությունը պետք է համապատասխան ձևով տեղեկացնի լիազոր մարմնին.

2) առաջանում է հրդեհ կամ նավթը թափվում է, ապա ընկերությունը պետք է արագորեն իրագործի համապատասխան արտակարգ միջոցառումների ծրագիրը:

22.1.12. Եթե ընկերությունը չի կատարում այս գլխում սահմանված որևէ պայման այն ժամկետում, որը սահմանվել է լիազոր մարմնի կողմից այդ պայմանի համար, ապա լիազոր մարմինը կարող է ընկերությանը ծանուցում տալուց հետո ձեռնարկել ցանկացած գործողություն, որը կարող է անհրաժեշտ լինել այդ պայմանը կատարելու համար, և այդպիսի գործողությունը ձեռնարկելուց անմիջապես հետո պահանջել բոլոր ծախսերի փոխհատուցում, որոնք նա կրել է ընկերության այդպիսի գործողությունների հետևանքով:

22.1.13. Պայմանագրի ժամկետը լրանալու, դադարեցվելու կամ պայմանական տարածքի որևէ մասի վերադարձնելու դեպքում ընկերությունը պարտավոր է`

1) տեղահանել պայմանական տարածքից կամ վերադարձվող տարածքից բոլոր սարքավորումներն ու կայանքները՝ աշխատանքների վաղաժամ կամ ավարտելու դեպքում, ծրագրի հիման վրա լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով.

2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները նավթի մշակման և արդյունահանման հետևանքով վնասված բոլոր հողամասերի վերականգնման համար՝ լավ նավթային փորձին համաձայն:

22.2. Ապահովագրությունը

22.2.1. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հարյուր քսան (120) օրվա ընթացքում ընկերությունը պետք է ներկայացնի նավթային գործունեության ապահովագրության ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ստանդարտների համաձայն: Ընկերության և լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո ընկերությունը պատասխանատու է այդպիսի ապահովագրություն ստանալու և այն ուժի մեջ պահելու համար: Հետախուզման աշխատանքների ժամանակահատվածի համար այդպիսի ապահովագրություն ստանալու և պահելու ծախսերը պետք է կրի ընկերությունը և դրանք պետք է համարվեն նավթային գործունեության ծախսեր:

22.3. Պատասխանատվություն վնասի համար

22.3.1. Ընկերությունը պետք է պաշտպանի և փոխհատուցի լիազոր մարմնին դեմ բերված ցանկացած բնույթի բոլոր հայցերի՝ իր կողմից կատարված նավթային գործունեության հետևանքով առաջացած ունեցվածքի կորստի կամ դրան հասցրած վնասի կամ անձանց պատճառած վնասի մասին:

22.3.2. Համաձայնեցված և հաստատված է, որ կողմերից ոչ մեկը չպետք է պարտավոր լինի մյուս կողմին հասցված անուղղակի վնասի համար:

22.3.3. Անուղղակի վնաս է համարվում հետևյալներից յուրաքանչյուրը, որն ի հայտ կարող է գալ`

1) վնաս կամ կորուստ՝ կապված արտադրության ուշացման, կորստի, ընդհատման, արտադրման անկարողության, ածխաջրածնի մատակարարման և մշակման, հասույթի և շահույթի կորստի.

2) վնաս կամ կորուստ՝ կապված վաճառքի, տեղափոխման, պահպանման, մշակման և ածխաջրածնի այլ օգտագործման, պայմանագրի դադարեցման, վերագնահատման, կամ էլ տուգանքների հետ.

3) կորուստներ՝ կապված բիզնեսի ընդհատման հետ, ինչպես նաև վերադիր ծախսեր, որոնք ի հայտ կգան բիզնեսի ընդհատման ընթացքում.

4) կորուստներ՝ կապված գործարքի, պայմանագրի, սպասումների կամ հնարավորության հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  23.

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

23.1. Իրավունքների փոխանցումը

23.1.1. Ընկերությունն առանց լիազոր մարմնի գրավոր համաձայնության չի կարող պայմանագրով սահմանած իր իրավունքները, պարտականությունները կամ պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել երրորդ կողմին:

23.1.2. Իրավունքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  24.

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

24.1. Վեճերի լուծումը դատական կարգով

24.1.1. Կողմերի միջև ցանկացած վեճ ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում: Նավթային գործունեության հետ կապված մասնագիտական խնդիրներից ծագած վեճերով հարցերի լուծումը վերապահվում է ԼԴՄԴ կանոնի համաձայն կամ կողմերի համաձայնությամբ մեկ այլ հավասար կարգավիճակ ունեցող դատարանում: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քննվող դատավարությունները վարվում են անգլերենով, Հայաստանի Հանրապետության տարածքում` հայերենով:

24.1.2. 24.2.1-ին կետի դրույթը, որը վերաբերում է դատական վեճերին, պետք է շարունակի մնալ ուժի մեջ՝ անկախ պայմանագրի դադարեցումից:

24.2. Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորային) հանգամանքները

24.2.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

24.2.2. Ազդեցություն կրած լիազոր մարմինը կամ ընկերությունը պետք է հնարավորինս շուտ զգուշացնեն միմյանց՝ նշելով չկատարման կամ հետաձգման պատճառը, ինչպես նաև նրանք պետք է հնարավորինս շուտ հայտնեն աշխատանքային պայմանների վերականգնման ժամկետների մասին:

24.2.3. Լիազոր մարմինը և ընկերությունը պետք է ողջամիտ ժամկետներում ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքները վերացնելու համար:

24.2.4. Ֆորս-մաժորային հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածը պետք է ավելացվի պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետին:

24.2.5. Եթե ֆորս-մաժորային հանգամանքները տեղի են ունենում պայմանագրային տարածքի մի հատվածում և ունեն միայն տեղական ազդեցություն, ապա դա չպետք է ազատի ընկերությանը նավթային գործունեություն իրականացնելու իր պարտականություններից՝ պայմանական տարածքի՝ անհաղթահարելի հանգամանքների ազդեցությունը չկրած հատվածներում:

 

Գ Լ ՈՒ Խ  25.

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

25.1. Հաշվապահական գրքերը և հաշվառումը

25.1.1. Ընկերությունը պետք է վարի հաշվապահական գրքեր և իրականացնի հաշվառում «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև միջազգային նավթային արդյունաբերությունում լայնորեն կիրառվող գործավարության համաձայն: Այդպիսի բոլոր գրքերն ու գրառումներն անհրաժեշտության դեպքում պետք է ցուցադրեն պայմանագրի ներքո աշխատանքների կատարման ընթացքը՝ ներառյալ նավթի ամբողջ արդյունահանված, վաճառված կամ պահպանված քանակն ու արժեքը: Ընկերությունը պետք է վարի հաշվապահական գրքերը և գրառումները հայկական արժույթով (դրամով) և ԱՄՆ-ի դոլարով՝ հայերենով և անգլերենով: Նավթային գործունեության բոլոր գրամատյանները և գրքերը պետք է վարվեն լավ նավթային փորձին համապատասխան:

25.2. Հաշիվների ստուգումը-աուդիտ

25.2.1. Վերը նշված հաշվապահական գրքերը և այլ գրքերն ու գրառումները պետք է միշտ մատչելի լինեն ստուգում իրականացնող պետական լիազորված մարմիններին` «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ստուգումների անցկացման համար:

25.3. Ֆինանսական հաշվետվությունը

25.3.1. Ընկերությունը պետք է ենթարկվի Հայաստանում գործող ֆինանսական հաշվետվությունների վարմանը վերաբերող բոլոր նորմերին:

 

Գ Լ ՈՒ Խ  26.

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

26.1. Գաղտնիությունը

26.1.1. Պայմանագրի շրջանակներում և դրա գործողության ընթացքում ձեռք բերված կամ ստացած գաղտնի տեղեկությունները պետք է պահպանվեն լիազոր մարմնի և ընկերության կողմից որպես հույժ գաղտնի և չպետք է բացահայտվեն առանց լիազոր մարմնի և ընկերության նախնական գրավոր համաձայնության: Բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի կամ արժեթղթերի բորսայի կանոններով կամ նորմերով, որին կարող է պատկանել տվյալ կողմը, միայն եթե այդ տեղեկությունները չեն դարձել հայտնի հանրությանը:

26.1.2. Ընկերությունը կարող է ցույց տալ այդպիսի տեղեկությունները հնարավոր պայմանագրային իրավահաջորդին, որն ունի շահեր պայմանագրով ընկերությանը տրված նավթային իրավունքներում, ինչպես նաև ընկերության ներդրողներին կամ գործընկերներին, լիազոր մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  27.

 

ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

27.1. Ծանուցագրի հանձնումը

27.1.1. Բոլոր ծանուցումները, խնդրանքները, պահանջները կամ այլ հաղորդագրությունները, որոնք պահանջվում են կամ թույլատրվում են կամ արվելու և (կամ) տրվելու, համաձայն պայմանագրի, պետք է լինեն գրավոր, հայերենով և անգլերենով և պետք է համապատասխանորեն հանձնվեն կողմերի հասցեներով:

27.1.2. Այդպիսի ծանուցումները, խնդրանքները, պահանջները և հաղորդագրությունները համարվում են ստացված կամ պետք է համարվեն ստացված՝

1) եթե հանձնվում է սովորական աշխատանքային ժամերին` հանձնման պահից` ցրիչի կողմից առձեռն հանձնելու դեպքում, իսկ աշխատանքային ժամերից դուրս հանձնելու դեպքում՝ հանձնման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից.

2) ֆաքսիմիլային կապով, ժամանակ առ ժամանակ, պայմանագրի գործածման համար տրամադրվող համարով ծանուցելու դեպքում և ծանուցման ստացականի ծանուցման պահին, եթե ստացվել է սովորական աշխատանքային ժամերին, իսկ եթե ստացվել է այդ ժամերից դուրս, ապա ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբին:

27.1.3. Լիազոր մարմինը կամ ընկերությունը կարող են փոխել իրենց հասցեն կամ հասցեները կամ ներկայացուցիչներին՝ միմյանց գրավոր զգուշացնելով այդպիսի փոփոխության մասին առնվազն տասը (10) օր առաջ:

 

 Գ Լ ՈՒ Խ  28.

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

28.1.1. Լիազոր մարմնի կամ ընկերության նախաձեռնությամբ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրերով և հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը:

28.1.2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արդյունահանմանն ու բաշխմանը վերաբերվող պայմանավորվածությունները (12.1-ին և 12.2-րդ կետեր)` բացառությամբ պայմանագրի 12.2.1-ին կետում նշված կողմերի միջև սահմանված արտադրանքի բաժանման տոկոսադրույքի, համարվում են նախնական պայմանավորվածություն և հում նավթի կամ բնական գազի հայտնաբերումից հետո այդ հարաբերությունները (արդյունահանման և բաշխման) կկարգավորվեն լրացուցիչ կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կողմերի միջև կնքվելիք պայմանագրով:

28.2. Հրաժարականը

28.2.1. Պայմանագրով նախատեսված ցանկացած պարտավորության կամ պարտականության չկատարումը չի կարող ճանաչվել հրաժարական, եթե կողմերի միջև չկա գրավոր համաձայնություն այդ պարտավորության կամ պարտականության հրաժարման մասին:

28.3. Պայմանագրի լեզուն

28.3.1. Սույն պայմանագիրը պատրաստված է ________ բնօրինակով, _________________ հայերենով և ____________ անգլերենով:

28.3.2. Դատավարությունների լեզուն պետք է լինի անգլերեն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններում լսվող գործերի:

 

Գ Լ ՈՒ Խ  29.

 

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 30.06.16 N 671-Ն)

 

Լիազոր մարմին__________________________________________________________________

(փոստային դասիչը, հասցեն)

______________________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվը)

Ընկերության ____________________________________________________________________

(փոստային դասիչը, հասցեն)

_______________________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվը)

   

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________________________

 

_____________________________

(ստորագրությունը)

 

______                              20 թ. 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

_____________________________

 

_____________________________

(ստորագրությունը)

 

______            20 թ. 

 

(գլուխը փոփ. 30.06.16 N 671-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված

նավթի և բնական գազի արտադրանքի

բաժանման պայմանագրի

 

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Պայմանագրում օգտագործելու նպատակով այստեղ սահմանված տերմինները, եթե տեքստում բացահայտորեն չի արտահայտված այլ կերպ, ունեն հետևյալ նշանակությունները`

Ներգրավված ընկերությունը` առևտրային և այլ կազմակերպություններ, որոնք պայմանագրային հիմունքներով ներգրավված են նավթային գործունեության մեջ:

Պաշարների հայտնաբերում և գնահատում` երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված նավթի և բնական գազի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են և տրվել է այդ պաշարների երկրաբանատնտեսագիտական գնահատականը:

Գնահատման հորատանցք` պաշարները եզրագծող հորատանցք կամ խոր ավազանների փորձաքննման համար հորատանցք՝ համաձայն Լահեյի դասակարգման սահմանումների:

Ուղեկցող գազ` նավթի մեջ լուծված և տարածականորեն նավթային հանքավայրերի հետ կապված բնական գազ, ստացվում է հեղուկ ածխաջրածինների սեպարացման ընթացքում:

Բյուջե` աշխատանքային ծրագրում ընդգրկված բոլոր կետերի արժեքների գնահատումը:

Արդյունաբերական նշանակության պաշարներ` պայմանական տարածքում նավթի կուտակման կամ կուտակումների հայտնաբերում, որոնք ինչպես սահմանված է պայմանագրի 6.1-ին կետում, ընկերությունը գտնում է, որ պայմանագրի պայմանների համաձայն այն տնտեսապես շահավետ է արդյունահանել:

Պայմանական տարածք` ընդերքի տեղամաս, որն առանձնացված է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված պայմանական տարածքների քարտեզի վրա և նախատեսված է տրամադրելու նավթային գործունեություն ծավալելու նպատակով:

Հում նավթ` ցանկացած ածխաջրածիններ, անկախ նրանց տեսակարար կշռից, արդյունահանված ընդերքից` հեղուկ վիճակում նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի պայմաններում` ներառյալ հեղուկ հիդրոկարբոններ, որոնք հայտնի են որպես կոնդենսատներ և առաջացել են բնական գազի խտացման ընթացքում:

Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ` լիազոր մարմնի և ընկերության կողմից կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

Խորանարդ մետր` ծավալի միավոր, որը հավասար է յուրաքանչյուր կողմից մեկ մետր երկարությամբ խորանարդի ծավալին, որը չափված է Ցելսիուսի տասնհինգ աստիճան և մեկ մթնոլորտ ճնշման պայմաններում:

Խոր ավազանների փորձաքննում` ունի այն նշանակությունը, որը տրված է Լահեյի դասակարգման սահմանման մեջ:

Մշակում` սույն պայմանագրի ներքո համապատասխան ձևով հաստատված աշխատանքային ծրագրերի և բյուջեների բոլոր գործողությունները` ներառյալ առաջնային, երկրորդային կամ երրորդային կորզման աշխատանքները, որոնք կատարվում են արդյունահանման նպատակով՝ մշակելով հայտնաբերված արդյունաբերական նավթային դաշտը և օժանդակ համակարգերի նախագծումը, տեղափոխումը, կառուցումն ու հիմնումը կամ տեղադրումը:

Մշակման ծախսեր` մշակման գործողությունների համար կատարված բոլոր ծախքերը, ծախսերը:

Հայտնաբերում` համարվում է կատարված, երբ որևէ հետախուզական հորատանցք (կամ որևէ հորատանցք, որը հորատված է որոնողական այլ հորատանցքից, ստացված ածխաջրածինների առաջնային երևակումները հաստատելու նպատակով, ընդ որում, այդպիսի առաջնային երևակումները չեն գնահատվում, որպես հայտնաբերում՝ համաձայն պայմանագրի դրույթների), արդյունահանման ստանդարտ սկզբունքներին համապատասխան եղանակներով և բավականաչափ ժամանակահատվածում փորձարկվելուց հետո արտադրում է առնվազն հետևյալ քանակները (եթե կողմերը չեն համաձայնվել ավելի քիչ քանակների մասին)`

ա. հում նավթի համար՝ բնական արտահոսքի պայմաններում և հաշվի առնելով նավթաբեր շերտի խորությունը և ներագույցի տրամագիծը`

Խորությունը,
մետրեր

Նավթի արդյունահանումը,
խոր. մետր/օր

Ներագույցի տրամագիծը, մմ

0 – 1200

20

6

1201 - 2500

30

6

2501 - 3500

40

6

3501 -5000

50

6

5000-ից ավելի

60

6

բ. բնական գազի համար, եթե նշված հորատանցքը, վերը ներկայացված աղյուսակի համաձայն, չի արտադրում հում նավթի բավականաչափ քանակություն հայտնաբերումը դասակարգելու համար, ապա այն ընդունվում է առնվազն 30 000 ստանդարտ խոր. մետր օրական (ՍԽՄՕ),

գ. ընկերությունն իր հետախուզման նվազագույն պարտականությունները կատարելուց հետո եթե ընկերության կողմից հորատված որևէ հորատանցք արտադրում է «ա» և «բ» կետերում նախատեսված քանակները և նույնիսկ, եթե այդպիսի հորատանցքը չի հանդիսանում հետախուզական հորատանցք, ապա հայտնաբերումը նույնպես համարվում է կայացած:

Ուսումնասիրություն կամ ուսումնասիրության գործողություններ` պետք է նշանակի և ընդգրկի հաստատված աշխատանքային ծրագրի և բյուջեների, յուրաքանչյուր և բոլոր տեղագրական, ջրագրական, երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ գործունեությունները, որոնց նպատակը ընդերքի ուսումնասիրությունն է՝ հետախուզական հորատանցքի տեղի որոշման համար, ինչպես նաև հորատելը, փորձարկելը, հանուկի հանելը, կարոտաժ կատարելը և հետախուզական հորատանցքը սարքավորումներով զինելը, ավելի լավ իրագործելու համար պահանջվող կամ նպատակահարմար օժանդակ գործողությունների և գործունեության հետ համատեղ, և նշված գործողությունների և գործունեության միասնական արդյունքները պետք է ուղղված լինեն նավթային դաշտի հայտնաբերմանը:

Ուսումնասիրության ծախսեր` պետք է նշանակի հետախուզական գործողությունների կատարման համար բոլոր ծախսերը:

Ուսումնասիրության ժամանակաշրջան` պայմանական տարածքի արդյունավետ ուսումնասիրության ժամանակաշրջանի հանրագումարը:

Թույլտվություն` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և նավթի ու բնական գազի արդյունահանման աշխատանքներ:

Բացառիկ ծախսեր` այն գումարն է, որը վճարվում է ընկերության կողմից երրորդ կողմին պատճառած վնասի կամ փոխհատուցման կամ նմանատիպ այլ պարտավորության (բացառությամբ երրորդ կողմի հետ կնքված պայմանագրի պարտավորություններից) դիմաց և որի չափերը որոշվել են հասցված վնասի չափերով կամ դատարանի որոշման միջոցով (որի պայմանները հաստատվել են լիազորված մարմնի կողմից) կամ ի օգուտ հայցվորի (ներառելով ընկերության պաշտպանման ծախսերը)՝ հանելով ընկերության կողմից ստացված ապահովագրական գումարը:

Դաշտ` հասկացողությունն ունի Լահեյի դասակարգման մեջ սահմանված նշանակությունը:

Անհաղթահարելի ուժ` հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ կամ այլ բնական աղետներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

Լավ նավթային փորձ` միջազգային նավթային արդյունաբերությունում որպես լավ, անվտանգ և արդյունավետ նավթային գործընթացի վարում, որը փորձառու, ողջամիտ և խնայող օպերատորը կիրառելու է նմանատիպ գործունեության համար նմանատիպ պարագաներում:

ԼԴՄԴ կանոն` ժամանակ առ ժամանակ կիրառվող Լոնդոնի դատարանի միջազգային դատավարությունների կանոնակարգ:

Ուսումնասիրության ծրագիր` պայմանական տարածքում երկրաբանական ուսումնասիրությանն ուղղված աշխատանքային ծրագիր, որը պետք է ավարտվի արտոնագրով սահմանված ժամկետում:

Բնական գազ` ածխաջրածիններ, որոնք նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի պայմաններում գտնվում են գազային վիճակում` ներառյալ չոր գազ, ուղեկցող գազ, ոչ ածխաջրածին գազ՝ արդյունահանված հեղուկ կամ գազանման ածխաջրածինների հետ համատեղ:

Չուղեկցող բնական գազ` ուղեկցող բնական գազից տարբեր բնական գազ:

Վերադիր ծախսեր` ընկերության բոլոր ծախսերը, որոնք հաշվառման ընթացակարգով բնորոշվում են հիմնական և ադմինիստրատիվ ծախսեր, ինչպես նաև գործընկերների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ծախսեր:

Լահեյի դասակարգում` Ֆ. Հ. Լահեյի «Հետախուզման հորատումների դասակարգումը և վիճակագրությունը 1944 թ. համար», որը հրատարակված է Նավթային երկրաբանների ամերիկյան ասոցիացիայի տեղեկագրում:

Կողմ (կողմեր)` լիազոր մարմինը և ընկերությունը, կողմ կարող է լինել նրանցից յուրաքանչյուրը:

Նավթ` հում նավթ, գազային կոնդենսատ, բնական գազ և ածխաջրածիններ` ստացված հում նավթի ու բնական գազի մաքրման ընթացքում, ինչպես նաև վառվող թերթաքարերի կամ խեժային ավազների մշակման հետևանքով ստացված ածխաջրածիններ:

Նավթային գործունեություն` նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման, արդյունահանման և մշակման գործողություններ, այդ թվում` կորզում, վերամշակում, փոխադրում, շուկայավարում, ուսուցում, ինչպես նաև նավթի և գազի հետ կապված ցանկացած այլ գործողություններ:

Նավթային գործունեության ծախսեր` պայմանագրի ներքո կատարվող նավթային գործունեության բոլոր ծախսերը ներառելով, առանց սահմանափակումների, բացառիկ ծախսերը, որոնց վերաբերյալ գրավոր ստացված է լիազոր մարմնի համաձայնությունը և որոնք սահմանված են տրված հաշվառման ընթացակարգում:

Արդյունահանում` պայմանագրի շրջանակներում իրականացվող աշխատանքային ծրագրի և բյուջեների, որոնք վարվում են՝ նպատակ ունենալով արտադրել նավթ՝ պայմանական տարածքից` բացառությամբ հետախուզման, գնահատման և մշակման գործողություններ: Արդյունահանման գործողությունները պետք է ընդգրկեն բոլոր գործողությունները և գործունեությունը (և ուղղակի, և անուղղակի), որոնք վերաբերում են յուրաքանչյուր և բոլոր հորատանցքերի, գործարանների, գծերի շահագործմանը, հաստիքների համալրմանը, սպասարկմանը, վերանորոգմանը և սպասարկմանը, հում նավթի կամ բնական գազի վերցնելուն, պահելուն, մշակելուն, տեղափոխելուն կամ պահեստավորելուն, նավթային տեխնիկային և այլ ուսումնասիրություններին և քննարկումներին:

Տեխնիկական խորհրդատվական կոմիտե` կոմիտե, որը ձևավորվել է ընկերության և լիազոր մարմնի կողմից պայմանագրի շրջանակներում նավթային գործունեության վերահսկման նպատակով:

Տարի` Գրիգորյան տոմարի համաձայն տասներկուամսյա (12) ժամանակահատված, որն սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում է նույն ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:

(հավելվածը փոփ. 30.06.16 N 671-Ն)