Գլխավոր տեղեկություն
Համար
N 655-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.632
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 655-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

18.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում

մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ

150.000

երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ

120.000

յոթերորդ աշխատանքային օրը

50.000

 ».

2) 18-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին, 18.2-րդ և 18.3-րդ կետերով.

 

 «

18.1.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

10.000

չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում

7.000

18.2.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

10.000

չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում

7.000

18.3.

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին

մինչև հինգ էջ

100

հինգից-տասը էջ

200

տասից ավելի էջերի դեպքում՝ յուրաքանչյուր էջը

20

 ».

3) 19-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

 

 «

19.1.

Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն)

 

5.000

 ».

4) 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին և 20.2-րդ կետերով.

 

 «

20.1.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին
(18.00-20.00)

 

50.000

20.2.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում

 

20.000

 ».

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերով.

 

 «

21.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Միաձուլում՝

   

երկու կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմում

30 աշխատանքային օրվա ընթացքում

250.000

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

80.000

22.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

 

Միացում՝

   

երկու կազմակերպության միացման փաստաթղթերի կազմում

15 աշխատանքային օր

170.000

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

23.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

 

Բաժանում՝

   

երկու կազմակերպությունների բաժանման փաստաթղթերի կազմում

20 աշխատանքային օր

200.000

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 10 աշխատանքային օր

80.000

24.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

 

Առանձնացում՝

   

մեկ կազմակերպության առանձնացման փաստաթղթերի կազմում

15 աշխատանքային օր

200.000

յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

25.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

 

Վերակազմավորում՝

   

կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում

15 աշխատանքային օր

150.000

26.

Առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում

4 աշխատանքային օր

35.000

27.

Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում

5 աշխատանքային օր

 60.000

28.

Հիմնադրման մասին պայմանագրի կազմում

3 աշխատանքային օր

15.000

29.

Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում

4 աշխատանքային օր

20.000

30.

Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում

5 աշխատանքային օր

30.000

31.

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում

4 աշխատանքային օր

30.000

32.

Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

4 աշխատանքային օր

30.000

33.

Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

5 աշխատանքային օր

50.000

34.

Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

5 աշխատանքային օր

40.000

35.

Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

5 աշխատանքային օր

60.000

36.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում

3 աշխատանքային օր

30.000

37.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում

15 աշխատանքային օր

80.000

38.

Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գրանցման փաստաթղթերի կազմում

10 աշխատանքային օր

55.000

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան