Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2015 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

Մեծ տրամագծով խողովակները գործարանային եռաշերտ հակաքայքայիչ պատվածքով պատելու համար նախատեսված պոլիէթիլենի համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 1 ծածկագրով դասակարգվող՝ մեծ տրամագծով խողովակները գործարանային եռաշերտ հակաքայքայիչ պատվածքով պատելու համար նախատեսված պոլիէթիլենի համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 1 ծածկագրով դիրքը լրացնել «58Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ծանոթագրությունները լրացնել հետեւյալ բովանդակությամբ 58Դ ծանոթագրությամբ ՝

«58Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 55 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև31.10.2016 թ. ներառյալ»:

3. Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության ևառեւտրի նախարարությանն ու Ղազախստանի Հանրապետության ներդրումների ևզարգացման նախարարությանը` խորհրդակցություններ անցկացնել մեծ տրամագծով խողովակները գործարանային եռաշերտ հակաքայքայիչ պատվածքով պատելու համար նախատեսված պոլիէթիլենի նպատակային օգտագործման մասին հարցով:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2015 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Վ. Դիլ


Ի. Շուվալով