Գլխավոր տեղեկություն
Համար
N 990-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.05/73(1253) Հոդ.938
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2016 թվականի N 990-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից, 1-ին կետի 4-րդ ենթակետից, N 4 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «տարածքային կառավարման և» բառերը.

2) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 կետով.

 

«N 4. ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

NN
ը/կ

Սննդամթերքի անվանումը

Մեկ մարդուն օրական
հասանելիք մթերքի քանակը
(գրամ)

1.

Պաքսիմատ՝ բանակային կամ

300

Հաց՝ ցորենի ալյուրից, 1-ին տեսակի

470

2.

Մսի պահածո

350

3.

Մսաբուսական պահածո՝ տարբեր

500

4.

Շաքարավազ

50

5.

Թեյ

3

6.

Ջեմ

45

1. Պետության հաշվին տվյալ չափաքանակներով սնունդը տրամադրվում է հիմնական ծառայության վայրից դուրս հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը 8 և ավելի ժամ անընդմեջ տևողությամբ ծառայության ներգրավված ոստիկանության ծառայողներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 30

Երևան