ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2016 թվականի N 609-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով որպես նվիրատվություն ընդունված ավտոմեքենաներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված՝ 10,790,000 դրամ սկզբնական և 0 դրամ մնացորդային արժեքով «Հունդայի Սոնատա 2.4» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը՝ KMHEՍ41CP7A399195, պետական համարանիշը` 065LL60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկշաբաթյա ժամկետում ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը և ավտոմեքենաների ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
3) երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 609-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Տրանսպորտային |
Թողարկման |
Թափքը |
Պետական համարանիշը |
Նվիրողը |
1. |
ՀՈՒՆԴԱՅԻ ՍՈՆԱՏԱ 2.4 |
2009 թ. |
KMHEU41DP9A652046 |
505DD55 |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
2. |
ՍՈՒԶՈՒԿԻ SX4 S-CRՕSS 1.6 |
2015 թ. |
TSMJYB22S00211186 |
300LL11 |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
3. |
ՀՈՒՆԴԱՅԻ ՏՈՒՍՈՆ IX 35 2.4 |
2012 թ. |
KMHJU81CDCU511702 |
808QQ08 |
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
4. |
ՆԻՍԱՆ ԱԼՏԻՄԱ 2.5 |
2010 թ. |
1N4AL2A99AC183425 |
001DD60 |
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |