Գլխավոր տեղեկություն
Համար
N 918-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 918-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքների ու ծառայությունների գնման ընթացակարգ (այսուհետ` գնման ենթակա ապրանքներ և ծառայություններ)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ գնման ենթակա ապրանքների և ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

3. Հույժ գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 8-ի N 918-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

CPV կոդ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գումարը
(հազ. դրամ)

1.

18221600/7ուղղ.

Կոստյում՝ ամենօրյա, կիսաբրդյա, սև գույնի

հավա- քածու

414

36,000

14904,0

2.

18231900/4

Բաճկոն՝ գարնանային-աշնանային, կիսաբրդյա, սև գույնի

հատ

253

15,000

3795,0

3.

32321120/1

Տեսաձայնային սարքեր

դրամ

1

9,000,000

9000,0

4.

51411110/1

Ձայնաստեղծ սարքերի ձեռքբերման և տեղադրման ծառայություն

դրամ

1

6,000,000

6000,0

5.

92221100/1/4/1

Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ

դրամ

1

1,000,000

1000,0

6.

92221100/2/4/1

Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ

դրամ

1

1,000,000

1000,0

7.

92221100/3/4/1

Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ

դրամ

1

1,000,000

1000,0

8.

92221100/4/4/1

Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ

դրամ

1

7,000,000

7000,0

9.

92111100/1/4/1

Կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ

դրամ

1

3,200,000

3200,0

10.

79821200/3/4/1

Այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություններ

դրամ

1

28,575,479

28575,5

11.

31131400/1

Հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի սարքեր և սարքավորումներ

դրամ

1

20,000,000

20000,0

12.

44511370/4

Պահեստամասեր, գործիքներ և ծախսի մասեր

դրամ

1

5,500,000

5500,0

13.

44811700/3

Ներկերի հավաքածուներ

դրամ

1

1,626,300

1626,3

14.

44831300/1

Հերմետիկներ

կգ

120

12,000

1440,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան