ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2016 թվականի N 633-Ա
Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի 2016 թվականի մարտի 16-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների (այդ թվում՝ հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացները կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ բանակցային ընթացակարգով՝ սույն որոշման հավելվածով նախատեսված գնումների պլանին համապատասխան:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պատասխանատու ստորաբաժանման գործառույթների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
3. Գնման ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի շրջանակներում վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի` 04.05.01 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացված միջոցներից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի N 633-Ա որոշման |
Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ
Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | ||||||
Ծրագիրը | ||||||
Անվանումը | ||||||
բաժին 04, խումբ 05, դաս 01 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր | ||||||
(ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) | ||||||
Գնման առարկայի |
Գնման ձև (ընթացակարգը) |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ընդամենը` ծախսերը(դրամ) |
Քանակը | |
միջանցիկ կոդը` ըստ CPV |
անվանումը | |||||
Աշխատանքներ |
||||||
71241200/1 |
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում |
ԲԸՀ |
դրամ |
- |
42,275,000 |
1 |
Ծառայություններ |
||||||
71351540/1 |
Տեխնիկական հսկողության ծառայություններ |
ԲԸՀ |
դրամ |
- |
15,675,000 |
1 |
Ընդամենը |
57,950,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դ. Հարությունյան