Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 581-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2 -րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի N 1 ա հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 13 750 000 դրամ շուկայական արժեքով 266.05 քառ. մետր մակերեսով միահարկ, փայտաշեն մասնաշենքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ 375026, քաղ. Երևան, Նժդեհի 42)՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի շրջանակներում կազմակերպության գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում կազմելու են 84 667 000 դրամ՝ համաձայն ծրագրով ներկայացված պայմանների և ժամանակացույցի.

2) կազմակերպությունը սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծախսերի կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարի ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) կազմակերպության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման կամ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.

4) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 9

Երևան