Գլխավոր տեղեկություն
Համար
N 527-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2016 թվականի N 527-Ա

 

ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպմանը և Սևծովյան տնտեսական համագործակցության արտակարգ իրավիճակներում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Համլետ Հակոբյանի՝ 2016 թվականի հունիսի 7-9-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի ՝ 2016 թվականի հունիսի 5-9-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Համլետ Հակոբյանի և Կարեն Հովհաննիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Համլետ Հակոբյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 21

Երևան